Jump to content

Վիրջիլ Թոմսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջիլ Թոմսոն
Ծնվել էնոյեմբերի 25, 1896(1896-11-25)[1][2][3][…]
Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 30, 1989(1989-09-30)[1][2][4] (92 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և լրագրող
Գործիքներերգեհոն
ԱշխատավայրԴաշնային թատերական նախագիծ
ԿրթությունՀարվարդի համալսարան
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
 Virgil Thomson Վիքիպահեստում

Վիրջիլ Թոմսոն (անգլ.՝ Virgil Thomson, նոյեմբերի 25, 1896(1896-11-25)[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[4][4] - սեպտեմբերի 30, 1989(1989-09-30)[1][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկյան կոմպոզիտոր և երաժշտական քննադատ։ Կարծիք կա, որ Թոմսոնը ամերիկյան ակադեմիկ երաժշտության միակ հայտնի դեմքն է[8]։

Ստեղծագործական կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտությամբ սկսել է զբաղվել իր հարազատ քաղաքում, այդ թվում նաև Գուստավ Շոթլե ղեկավարությամբ։ Ուսումը շարունակել է Հարվարդի համալսարանում, հետո Փարիզում՝ Նադիա Բուլանժեի մոտ։ Իր կյանքի Փարիզյան շրջանում մտերմացել Գերտրուդ Սթայնի հետ, որի լիբրետտոյի վրա հետագայում երկու օպերա գրեց, որոնք կենդանի արձագանք ստացան հասարակության կողմից՝ «Չորս սրբեր երեք գործողությունում» (անգլ.՝ Four Saints in Three Acts, 1927—1928, դրվել է 1934, իրականում օպերայում գործողությունները երեքը չեն, սրբերն էլ չորսը չեն) և «Մեր ընդհանուր մայրը» (անգլ.՝ The Mother of Us All, 1947, Սյուզն Բրաունել Էնթոնիի՝ ԱՄՆ-ի կանանց շարժման կազմակերպիչներից, կենսագրության մոտիվներով)։

Հեղինակած գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին հրապարակեց «Երաժշտության կառավարությունը» գիրքը (անգլ.՝ The State of Music), որը նրան զգալի ճանաչում բերեց։ Դրան հաջորդեցին «Երաժշտական տեսարան» (անգլ.՝ The Musical Scene, 1945), «Երաժշտության քննադատման արվեստ» (անգլ.՝ The Art of Judging Music,1948) և «Երաժշտական աջ ու ձախը» (անգլ.՝ Music Right and Left,1951) գրքերը։ 1940-1954 թվականներին Թոմսոնը ամերիկյան ամենահայտնի ու հեղինակություն վայելող թերթերից մեկի՝ New York Herald Tribune-ի մրցանակակիր էր։

Երաժշտություն ֆիլմերի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմսոնը երաժշտություն է գրել ֆիլմերի համար, այդ թվում «Լուիզիանական պատմություն» (1948) ֆիլմի համար, որի շնորհիվ արժանացել է Պուլիտցերական մրցանակի, նաև թատերական ներկայացումների համար, այդ թվում նաև «Մակբետա»-ի համար, բեմադրված Օրսոն Ուելսի կողմից։ Ուիլիամ Քրիստենսնը նրա «Լիցքավորման կայան» (անգլ.՝ Filling Station) (1954)։ Հետաքրքիր ժանրը, որով աշխատում էր Թոմսոնը, «երաժշտական պարկերներ»-ն է՝ ոչ մեծ պիեսներ, նվիրված ծանոթներին։

Թոմսոնի շուրջը ձևավորված խմբին են պատկանում այդ սերնդի բազմաթիվ լեգենդար երաժիշտներ, ինչպիսիք են Լեոնարդ Բերնսթայնը, Փոլ Բոուլզը և Նեդ Ռորեմը։ Կարծիք կա, որ նրանց միավորում են ոչ միայն երաժշտական ընդհանուր հայացքները, այլ նաև ընդհանուր համասեռամոլությունը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Archivio Storico Ricordi — 1808.
  5. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. https://www.arts.gov/honors/medals/virgil-thomson
  7. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/225
  8. Stephen Lehmann, Marion Faber. Rudolf Serkin: A Life — Oxford University Press US, 2003. — P. 144. (անգլ.)
  9. Hubbs, Nadine. The Queer Composition of America’s Sound; Gay Modernists, American Music, and National Identity. — Berkeley and Los Angeles, California: University of California Press, 2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջիլ Թոմսոն» հոդվածին։