Վիրուսոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրուսոիդներ, օղակաձև, միաշղթա ՌՆԹ-ի (ռիբոնուկլեինաթթու) հատվածներ, որոնց կրկնապատկման և սպիտակուցային կապսիդի ձևավորման համար անհրաժեշտ է բուսական օրգանիզմները վարակող վիրուսների առկայություն[1]։ Վիրուսոիդների գենոմը բաղկացած է մի քանի հարյուր նուկլեոտիդներից և չի կոդավորում ոչ մի սպիտակուց։

Կարելի է ասել վիրուսոիդները դրանք վիրոիդներ են, որոնք պատված են օգնական վիրուսի սպիտակուցային կապսիդով։ Կրկնապատկվելով գլորվող շրջանի եղանակով, դրանք նմանվում են վիրոիդներին իրենց ռեպլիկացիայի (կրկնապատկման) եղանակով։

Չնայած վիրուսոիդները ուսումնասիրվում են վիրուսաբանության կողմից, դրանք չեն համարվում վիրուսներ, այլ ենթավիրուսային մասնիկներ։ Քանի որ վիրուսոիդները կախված են օգնական վիրուսներից, դրանք համարվում են արբանյակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Symons RH (1991). «The intriguing viroids and virusoids: what is their information content and how did they evolve?» (PDF). Mol. Plant Microbe Interact. 4 (2): 111–21. doi:10.1094/MPMI-4-111. PMID 1932808. (անգլ.)