Վիրժինի Դեմոն-Բրետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիրժինի Դեմոն-Բրետոն
Petit-Breton.jpg
Ծնվել էհուլիսի 26, 1859(1859-07-26)[1][2][3][…]
ԾննդավայրCourrières
Վախճանվել էհունվարի 10, 1935(1935-01-10)[4][5] (75 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա[4]
Մասնագիտություննկարչուհի և գրող
Ոճնատուրալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներQ17491574? և Q17492163?
ՈւսուցիչԺյուլ Բրետոն
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունUnion des femmes peintres et sculpteurs?
ՀայրԺյուլ Բրետոն
ՄայրÉlodie Breton?
ԱմուսինAdrien Demont?
ԱզգականներEdmond de Vigne?
ստորագրություն
Изображение автографа
Commons-logo.svg Virginie Demont-Breton Վիքիպահեստում

Վիրժինի Դեմոն-Բրետոն (ֆր.՝ Virginie Demont-Breton, հուլիսի 26, 1859(1859-07-26)[1][2][3][…], Courrières - հունվարի 10, 1935(1935-01-10)[4][5], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարչուհի, ակադեմիստ, ռեալիզմի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրի մեջ, 1898
Վիրժինի Դեմոն-Բրետոնի կիսանդրին Վիսանում

Ծնվել է նկարիչ Ժյուլ Բրետոնի ընտանիքում։ Նկարչուհի Էմիլյա Բրետոնի (1831-1902) զարմուհին է։ Նկարչության առաջին դասերը ստացել է հորից։

Նա ստեղծագործական գործունեությունը սկսել է դեռ վաղ տարիքից։ Նրա նկարները 1879 թվականին առաջին անգամ ցուցադրվել են Փարիզում։ 1883 թվականին Ամստերդամում Գաղութային էքսպորտային միջազգային ցուցահանդեսում (Dutch Internationale Koloniale en Uitvoerhandel Tentoonstelling) արժանացել է ոսկե մեդալի։ Նկարները ցուցադրվել է Փարիզյան սալոնում։

1880 թվականին ամուսնացել է նկարիչ Ադրիեն Դեմոնի հետ։

1890 թվականին նա ամուսնու հետ բնակություն է հաստատել Լա Մանշի և Հյուսիսային ծովի Côte d’Opale ափին գտնվող ֆրանսիական փոքրիկ Վիսան գյուղում, որտեղ էլ ըստ բելգիացի ճարտարապետ Էդմոն դե Վինեի նախագծի հաջորդ տարի կառուցվել է Typhonium վիլլան։ 1985 թվականին այս վիլլան ընդգրկվել է Ֆրանսիայում գտնվող պատմական հուշարձանների ցուցակում։

1895-1901 թվականներին Վիրժինի Դեմոն-Բրետոնը նախագահել է Նկարիչ և քանդակագործ կանանց միությունը (Union des femmes peintres et sculpteurs), որի անդամ է եղել 1883 թվականից։ Դեմոն-Բրետոնի նախագահությամբ և Միության հիմնադիր Էլեն Բերտոյի աջակցությամբ միությունը լուրջ հաջողությունների է հասել. 1897 թվականից ի վեր կանանց սկսել են ընդունել «Նրբագեղ արվեստների դպրոց»[6]։ Այդուհետ ուսանող կանանց հնարավորություն էր ընձեռվում ոչ միայն սովորել նկարչություն ակադեմիական միջավայրում, այլ նաև օգտվել նախկինում իրենց համար անհասանելի հնարավորություններից, ինչպիսիք են մերկ մոդելների հետ աշխատանքը։ Բացի այդ, նկարչուհիներն իրավունք են ստացել պայքարել հռոմեական հեղինակավոր մրցանակի համար։

Վիրժինի Դեմոն-Բրետոնը ֆրանսիացի նկարչուհիների պատվիրակության կազմում էր, որը ներկայացված էր Չիկագոյի 1893 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին[7]։

1894 թվականին պարգևատրվել է Պատվո լեգեոն շքանշանով։ 1913 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի (Անտվերպեն) անդամ։

Նկարչուհու աշխատանքներն այժմ պահվում են Արրաս, Ամստերդամի, Դուեի, Լիլլի, Լուվրի արվեստի թանգարաններում։

«Ամուսինը ծովում», Վինսենթ վան Գոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

1889 թվականին սալոնում Վիրժինի Դեմոն-Բրետոնը ցուցադրել է իր L'Homme est en mer նկարը։ Մի քանի ամիս անց Վինսենթ վան Գոգը, գտնվելով Սեն Ռեմի դը Պրովանս քաղաքում գտնվող Սեն-Պոլի հոգեբուժարանում, կրկօրինակել է նկարը փորագրությունից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]