Վիրենդրանատ Չատոպադայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիրենդրանատ Չատոպադայա
Biren Chattopadhyaya.jpg
 
Կուսակցություն՝ Գերմանիայի կոմունիստական կուսակցություն
Կրթություն՝ Կալկաթայի համալսարան և Մադրասի համալսարան
Մասնագիտություն՝ լրագրող և հեղափոխական
Ծննդյան օր 1880[1]
Ծննդավայր Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր սեպտեմբերի 2, 1937(1937-09-02)
Վախճանի վայր ԽՍՀՄ
Քաղաքացիություն British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան

Վիրենդրանատ Չատոպադայա (անգլ.՝ Virendranath Chattopadhyaya, կեղծանուն՝ Չատտո, 1880[1], Հայդարաբադ, Բրիտանական Հնդկաստան - սեպտեմբերի 2, 1937(1937-09-02), ԽՍՀՄ), հնդիկ հեղափոխական, կոմունիստ, Կոմինտերնի գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրենդրանատ Չատոպադայան ծնվել է 1880 թվականին Հայդարաբադում, Բրիտանակն Հնդկաստան՝ ուսուցիչ Ագորենատ Չատոպադայայի ընտանիքում, որի մյուս երեխաները՝ Հարինդրանատ Չատոպայդայան և Սարոջինի Նայդուն, եղել են հայտնի բանաստեղծներ։ Չատոպայդայայի ընտանիքը դավանդել է ինկրետական բրահմո սամաջ կրոնը։ Փոքր տարիքից տիրապետել է մի քանի լեզուների՝ անգլերենի, բենգալերենի, ուրդուի, հինդիի և պարսկերենի։ Արդյունքում սովորել է ևս մի քանի եվրոպական լեզուներ։ Սովորել և ավարտել է Մադրասի և Կալկաթայի համալսարանները։

1902 թվականին ընդունվել է Օքսֆորդի համալսարան։ 1907 թվականի օգոստոսին մասնակցել է Շտուտգարտի կոնգրեսի երկրորդ ինտերնացիոնալին։ 1910 թվականին տեղափոխվել է Փարիզ[2], որտեղ ընդունվել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցություն։ 1914 թվականի ապրիլին տեղափոխվել է Գերմանիա։ Սակսոնիա-Անհալտի համալսարանում ուսումնասիրել է համեմատական լեզվաբանություն։ 1917 թվականին տեղափոխվել է Ստոկհոլմ։ Կապեր է հաստատել Կոմիտերնի հետ։ 1920 թվականի նոյեմբերին ամերիկացի գրող Ագնես Սմեդլիի հետ միասին տեղափոխվել է Մոսկվա։ 1927 թվականին ընդունվել է Գերմանիայի կոմունիստական կուսակցություն։ Եղել է 1927 թվականին ստեղծված Հակաիմպերիալիստական լիգայի երկու գլխավոր քարտուղարներից մեկը։

Աշխատել է Լենինգրադի ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության մարդաբանության և ազգագրության ինստիտուտում։ 1937 թվականի սեպտեմբերի 2-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիայի կողմից դատապարտվել է լրտեսության մեջ մեղադրանքով։ Գնդակահարվել է 1937 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հուղարկավորվել է Մոսկվայի Դոնի վանքի տարածքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. Ker, pp. 201–202

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Political Trouble in India:1907-1917, A Confidential Report, by James Campbell Ker, 1917, repr. 1973
  • Europé bharatiya biplaber sadhana, by Dr Abinash Chandra Bhattacharya, 2nd ed., 1978
  • Bahirbharaté bharater muktiprayas, by Dr Abinash Chandra Bhattacharya, 1962
  • Dictionary of National Biography, ed. S.P. Sen, Vol. I, «Chatterjee Birendra Nath», 272-4
  • Chatto: the Life and Times of an Indian Anti-Imperialist in Europe, by Nirode K. Barooah, Oxford University Press, 2004
  • The above, reviewed by Aditya Sinha in Hindustan Times, New Delhi, 14 August 1904
  • Les origines intellectuelles du movement d’indépendance de l’Inde (1893—1918), by Prithwindra Mukherjee (PhD Thesis, Paris Sorbonne University), 1986
  • In Freedom’s Quest: Life of M.N. Roy, Vol. II, III (Part 1), by Sibnarayan Ray
  • Indian Revolutionaries Abroad, by A.C. Bose, Patna, 1971

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]