Վիրատ Կոհլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրատ Կոհլի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական[1]
Մասնագիտացում՝կրիկետ խաղացող
Երկիր՝ Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 5, 1988(1988-11-05)[2] (35 տարեկան)
Ծննդավայր՝Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]

Վիրատ Կոհլի (անգլ.՝ Virat Kohli, նոյեմբերի 5, 1988(1988-11-05)[2], Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան[2]), հնդիկ կրիկետ խաղացող, ով համարվում էր աշխարհի լավագույն բեթսմեններից (հետ հարվածող) մեկը[3][4]։ Ներկայումս Հնդկաստանի Պրեմեր լիգայում Հնդկաստանի հավաքականի թիմի ավագն է։ 2018 թվականին Time ամսագիրը Կոհլիին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[5]։ Պարգևատրվել է երկրի բարձրագույն մարզական մրցանակով՝ Ռաջիվ Գանդի Կհել Ռատնա և Հնդկաստանի Պադմա Շրի քաղաքացիական շքանշանով։ Կոհլին դերասանուհի Անուշկա Շարմայի ամուսինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրատ Կոհլին ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 5-ին՝ Դելիում, փենջաբցու ընտանիքում, սովորել է Արևմտյան Դելիի կրիկետի ակադեմիայում (1998 թվականին հիմնադրվելուց ի վեր) և միաժամանակ խաղացել է Սումիտ Դոգրայի ակադեմիայում Նոիդայից ոչ հեռու։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականից նա սկսել է հանդիպել բոլիվուդյան դերասանուհի Անուշկա Շարմայի հետ։ Շուտով այդ զույգին տվել են «Վիրուշկա» մականունը։ Նրանց հարաբերությունները զանգվածային ուշադրություն է գրավել լրատվամիջոցների անդադար ասեկոսներից, քանի որ նրանցից ոչ մեկը հրապարակայնորեն չի խոսել այդ մասին։ Ամուսնացել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Ֆլորենցիայում։

Կարիերա և միջազգային մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականին առաջին անգամ խաղացել է Դելիի «U-15» թիմում։
  • 2004 թվականի վերջին ընտրվել է Դելիի «U-17» թիմում։
  • 2006 թվականի հուլիսին ընտրվել է «U-19» ազգային թիմում, իսկ նոյեմբերին առաջին դասարանում նորամուտը նշել Դելիի թիմի կազմում «Թամիլ Նադու» թիմի դեմ։
  • 2007 թվականի ապրիլին առաջին անգամ ելույթ ունեցավ Twenty20 ֆորմատի խաղում։
  • 2008 թվականին գլխավորել Է Հնդկաստանի հավաքականը Մալայզիայի «U--19» աշխարհի առաջնությունում, որից հետո «Royal Challengers Bangalore»-ը նրա հետ կնքել է 30 հազար ԱՄՆ դոլարի պատանեկան պայմանագիր։ Նույն թվականին նա Հնդկաստանի հավաքականի կազմում մասնակցել է Շրի Լանկայի և Պակիստանի մրցաշարերին։
  • 2009 թվականին մրցաշարեր են անցկացվել Ավստրալիայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում։
  • 2010 թվականին մրցաշարեր են անցկացվել Բանգլադեշում և Զիմբաբվեում։
  • 2011 թվականին մրցաշարեր են անցկացվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արջունա՝ 2013 թվական[6]
  • Պադմա Շրի սպորտաձև՝ 2017 թվական[7]
  • Ռաջիվ Գանդի Կհել Ռատնա՝ 2018 թվական[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.espncricinfo.com/player/virat-kohli-253802
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Virat Kohli — ESPNcricinfo.com
  3. ICC Test Championship Batting Rankings — Virat Kohli
  4. «Virat Kohli is a genius and best in the world: Javed Miandad» (անգլերեն). The Times of India. 2018 թ․ փետրվարի 8. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  5. «Virat Kohli is on the 2018 TIME 100 List» (անգլերեն). Time. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Arjuna Award for Virat Kohli, PV Sindhu; Ronjan Sodhi gets Khel Ratna» (անգլերեն). NDTV. 2013 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  7. «Virat Kohli receives Padma Shri Award at Rashtrapati Bhavan, watch video» (անգլերեն). The Indian Express. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
  8. «Virat Kohli, Mirabai Chanu bask in Khel Ratna glory» (անգլերեն). The Times of India. 2018 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.