Վիրավոր բանվորը (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրավոր բանվորը
տեսակգեղանկար
նկարիչԳևորգ Գրիգորյան
տարի1933
բարձրություն41 սանտիմետր
լայնություն48,5 սանտիմետր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԳևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
հավաքածուԳևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարան
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

«Վիրավոր բանվորը», ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ջիոտտոյի` Գևորգ Գրիգորյանի[1] 1933 թվականին[2] ստեղծած կտավը։ Ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիրավոր բանվորը» նկարը համարվում է 1930-ական թվականների խորհրդային գեղանկարչության հետաքրքիր նմուշներից մեկը։ Օտար և հայ հեղինակներից ոչ ոք ուշադրություն չի դարձրել այս հորինվածքին, որովհետև այն նկարված է ազատ, դասական հեռանկարչության կանոնների նկատելի խախտումով և քննադատական խոսք է ուղղված խորհրդային ռեժիմին։ Կտավում երկու խորհրդային ոստիկաններ գործարանից կամ ֆաբրիկայից տանում են (շտապ հեռացնում են) աշխատանքի վայրում վիրավորված բանվորին։ 1930-ական թվականներին խորհրդային բանվորը պետք է պողպատի նման պինդ և ամուր լիներ, իսկ այս մեկը համարձակվել է վիրավորվել և նրանով զբաղված են ոչ թե բուժակներն ու բժիշկները, այլ ոստիկանության ներկայացուցիչները, որոնց կեղծ մորուքները նկարված են համապատասխան մարդկանց (պետանվտանգության մարմիններին) շփոթեցնելու, բովանդակությունից շեղելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Գևորգ Գրիգորյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 8-ին.
  2. Գրիգորյան Գևորգ Ստեփանի
  3. «Վիրավոր բանվորը» կտավը ՀԱՊ մասնաճյուղ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]