Jump to content

Վիրավորանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Քրոմվելի զինվորները վիրավորում են Չարզլ Առաջինին» Պոլ Դելարոշ, 1836
«Դուքս Կարլը անարգում է Կլաուս Ֆլեմինգի դիակը», Ալբերտ Էդելֆելդ, 1878: Աջից՝ Ֆլեմինգի կինն է՝ էբբա Սթենբոքը

Վիրավորանք, չպատճառաբանված, հաճախ հարձակողական, ստորացուցիչ, նսեմացնող բնույթի արտահայտություն կամ վարքագիծ, որն ուղղված է անհատի կամ որոշակի խմբի դեմ։ Վիրավորանքը կարող է հասցվել և՛ գիտակցված, և՛ անգիտակից ձևով, որը հաճախ նպատակ է հետապնդում անարգելու, նվաստացնելու թիրախավորված անձին։ Թեև միտումնավոր կերպով հասցված վիրավորանքը երբեմն կարող է ներառել իրական փաստեր, սակայն այն երբեմն ներկայացվում է ստորացուցիչ կերպով, որը միտված է առաջացնելու կա՛մ բացասական, հուզական արձագանք, կա՛մ ունենալ վնասակար, անգամ կործանարար ազդեցություն։ Վիրավորանքներ կարող են հասցվել նաև անգիտակցաբար, երբեմն էլ ծաղրաբար, թեև դրանք ևս կարող են հանգեցնել բացասական հետևանքների և ազդեցությունների, նույնիսկ եթե ի սկզբանե վիրավորելու միտում չեն ունեցել։

Վիրավորանքը կարող է ունենալ զանազան ազդեցություններ, պատճառներ և իմաստներ՝ կախված մտադրությունից, ստացողի ըմբռնումից, միջավայրից և սոցիալական նորմերից, այդ թվում՝ մշակութային ընկալումը և նշանակությունը։

Հին Հռոմում քաղաքական ելույթներն ու բանավեճերը հայտնի էին իրենց դաժանությամբ և անձնական հարձակումներով։ Պատմաբանների բնորոշմամբ՝ պարսավանքները, խոսքային մակարդակում հարձակումները տարածված էին ժամանակի քաղաքական խոսույթում։ Այս սահմանված կարգն արտացոլում էր քաղաքական կյանքում ներգրավվածության խիստ ներհակ բնույթը Հին Հռումում[1]:

Կրոնական ուսմունքներն ու համոզմունքները ևս նպաստել են զայրույթի պահին հասցված կշտամբանքների, վիրավորանքների հետևանքների վերաբերյալ տեսակետների ձևավորմանը։ Բուդդայականությունն ուսուցանում է․«Ճշմարիտ Խոսքը» Ազնիվ Ութակի ճանապարհի մի մասն է[2]:

Օրինակ՝ քրիստոնեության մեջ Հիսուսի Լեռան քարոզը (Ինը երանիները) ներառում է բարկության կարևորության մասին ուսմունքներ։ Հիսուսն այս օրինակում ընդգծել է սեփական հույզերը կառավարելու և անհատին չդատելու կարևորությունը[3][4]:

Ի հավելումն քաղաքական համատեքստերի, պատմությունը երևան է հանում նաև վիրավորանքների անսովոր դեպքեր։ «Դիակային սինոդը» այն իրադարձությունն է, որի ժամանակ Ստեփանոս VI պապը հետմահու դատավճիռ է կայացրել Փիլիպպոս պապի նկատմամբ։ Փիլիպպոս պապից հետո Ստեփանոսը դարձավ Հռոմի պապ։ Փիլիպպոսի մարմինը պատանեցին, զգեստ հագցրին, դրեցին գահին, որպեսզի դատարանի առաջ պատասխան տա նույնիսկ իր մահվանից հետո[5]:

Անգիտակից վիրավորանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգիտակից վիրավորանքի օրինակ կարող է լինել տանտիրոջ կողմից պատրաստված աղանդերը չհամտեսելը[6]: Անզգուշությամբ արված մեկնաբանությունը ևս կարող է դառնալ չգիտակցված վիրավորանք։ Մեկ այլ օրինակ կարող է լինել դիմագծերի, բնավորության հատկանիշների, անձնական նախասիրությունների (օր․՝ երաժշտության) վերաբերյալ անզգուշությամբ արված մեկնաբանությունները։ Անձնական կարողությունները, հետաքրքրությունները թերագնահատելը, ինչ-որ բանում ներգրավվածության մասին հարցադրումները, որոնք կարող են ստեղծել հնարավոր կարծրատիպեր կամ հիմար կատակների պատճառ դառնալ։ Մեկից կամ մի բանից հեռանալը ևս կարող է դիտվել անգիտակից վիրավորանք[7][8]:

Հումորային փոխանակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լականը վիրավորանքը համարում էր սոցիալական փոխազդեցության առաջնային ձև, որը կենտրոնական է երևակայական կարգի համար՝ իրավիճակ, որը բնութագրվում է «Չէ մի չէ, դու էլ» կեղծակերպումով, հարձակողական հաղորդակցության նախնական ձև է: Կեղծակերպում եզրույթն առաջին անգամ կիրառվել է Շառլոտ Բյուլերի կողմից, որը վերաբերում է նույնականացման հատուկ տեսակի, որը հաճախ նկատվում է փոքր երեխաների վարքագծում։ Օրինակ՝ երեխան կարող է հարվածել նույն տարիքի մեկ այլ երեխայի դեմքի ձախ կողմին, իսկ հետո դիպչել իր դեմքի աջ կողմին և լաց լինել երևակայական ցավից[9]:

Իրվինգ Գոֆմանը նշում է, որ ցանկացած «հիմար կատակ կամ դիտողություն հակահարվածի, ջախջախիչ պատասխանի տեղիք է տալիս, որն էլ սրամտություն է»[10]: Նա բերում է դպրոցի մարզադահլիճում պարի ժամանակ հնարավոր փոխակերպումների օրինակը․

Ծաղր։ Տղա. «Կցանկանա՞ս պարել» Աղջիկ. «Ո ՛չ, ես եկել եմ այստեղ` բասկետբոլ խաղալու»: Տղան վհատվում է:

Սրամտություն: Տղա. «Կցանկանա ՞ս պարել» Աղջիկ. «Ո ՛չ, ես եկել եմ այստեղ` բասկետբոլ խաղալու» Տղա. «Ների՛ր, Ես պետք է արդեն կռահած լինեի քո հագուկապից»:

Երկիմաստ հաճոյախոսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիմաստ, կեղծ հաճոյախոսությունը կամ ասթեիզմը վիրավորանք է, որը քողարկվում կամ ուղեկցվում է հաճոյախոսությամբ,հատկապես այն իրավիճակներում, երբ նսեմացումը և նվաստացումը դիտավորյալ են[11]:

Հետևյալ երկիմաստ հաճոյախոսությունների օրինակներ կարող են լինել.

  • «Ես ձեզնից չէի ակնկալում քննությանն այսպիսի հիանալի արդյունք։ Կեցցե՛ք»։ Ինչը կարող է թիրախավորված անձի հաջողությունը վերագրել երջանիկ պատահականությանը[12]:
  • «Այդ կիսաշրջազգեստը Ձեզ ավելի նիհար է ցույց տալիս»` ակնարկելով քողարկված ճարպը, ինչից կարելի է ենթադրել, որ ճարպից պետք է ամաչել[12]:
  • «Երանի՜ քեզ պես արդարամիտ լինեի, բայց ես միշտ փորձում եմ լեզու գտնել բոլորի հետ»՝ նկատի ունենալով զրուցակցի հրամայական, տիրական վերաբերմունքը[12]:
  • «Դու ինձ դուր ես գալիս։ Երիտասարդին բնորոշ համարձակություն ունես»՝ ակնարկելով առողջական տկարությունը։[12]

Նենգանպատակը երկիմաստ հաճոյախոսության տեսակ է, որը կիրառվում է հուզական մտաշահարկման համար կամ որպես գայթակղության մեթոդ: Եզրը ստեղծվել և սահմանվել է աղջիկ խոսեցնողների կողմից: [14] Նենգանպատակը հաճախ դիտվում է որպես ուղղակի վիրավորանք, ոչ թե աղջիկ խոսեցնելու համար տողեր՝ ​​[15] չնայած այն հանգամանքին, որ տեխնիկայի կողմնակիցներն ավանդաբար շեշտում են, որ դա վիրավորանք չէ[13]:

Անձնական հարձակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական հարձակումը վիրավորանք է, որն ուղղված է անհատի ինչ-որ որակի դեմ։ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի անձնական հարձակման կանոնը 1934 թվականի Հաղորդակցման ակտում անձնական հարձակումը սահմանել է որպես ազնվության, բնավորության, բարեվարքության կամ նման անձնական որակների նկատմամբ կատարված հարձակում։ Անձնական հարձակումները վեճերի ժամանակ գործածվելիս հաճախ դիտվում են որպես իմաստակություն, քանի որ դրանք չեն փորձում հերքել հակառակ կողմի փաստարկները, այլ թիրախավորում են անձնային որակները[17]:

Սեռական բնույթի վիրավորանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսքային մակարդակում հասցված վիրավորանքները հաճախ կառուցվում են սեռական օրգանների վրա, որը ներառում է ինչպես հարձակողական հայհոյանքներ,[14][15] այնպես էլ սեռական բնույթի վիրավորանքներ։ Կան նաև այնպիսի վիրավորանքներ, որոնք վերաբերում են սեռական ակտիվության տևողությանը։ Օրինակ, համաձայն Ջեյմս Բլադվորֆի՝ «ինցել» «եզրը հետզհետե ներթափանցել է ինտերնետային բանսարկու բառապաշար՝ երբեմն կիրառվելով տղամարդկանց դեմ, որոնք անհանգստացնում և մեղադրում են կանանց՝ իրենց հետ չքնելու համար»[16]:

Բանաստեղծական բնույթ կրող վիրավորանքները պատմության ընթացքում հաճախ դիտվել են որպես զվարճանք, քան չարամտություն։ Վիրավորական բառերը երկու կողմերի միջև վիրավորանքների փոխանակման մրցույթ է, (հաճախ բանաստեղծությունների միջոցով), որը Շոտլանդիայում 15-16-րդ դարերում վերածվեց հանրային զվարճանքի[17]: Սեննան, Հին սկանդինավյան Էդդա պոեզիայի ձև է, որը բաղկացած է մասնակիցների միջև վիրավորանքների փոխանակումից[18]:

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հեղինակած O du eselhafter Peierl (Oh, you asinine Peierl), ստեղծագործությունը նախատեսված էր Մոցարտի ընկերոջը թիրախավորող զվարճալի ու ծաղրական բնույթի հումոր էր։[19] Ավելի ժամանակակից տարբերակները ներառում են բանաստեղծական մրցույթներ, դազընս, ռեփ մենամարտեր, անվանարկող երգեր[20]:1980-ականներին «Տիեզերքի վարպետները» համանման ֆիլմաշարում Skeletor-ի կերպարը հայտնի դարձավ նրանով, որ նա իրեն շրջապատողներին վիրավորում էր կատակերգական նվաստացումներով[21]։ Այժմ կա նաև վիրավորական կատակերգության կատակերգական ժանրը։

V նշանի օգտագործումը որպես վիրավորանք՝ զուգորդված դեպի վեր պարզած շարժման հետ:

Տարիների ընթացքում վիրավորանքների զանազան տիպաբանություններ են առաջարկվել։ Էթոլոգ Դեսմոնդ Մորիսը նշում է․ «գրեթե ցանկացած գործողություն կարող է դիտվել վիրավորանքի ազդանշան, եթե այն կատարվում է իր համապատասխան համատեքստից դուրս՝ սխալ պահին կամ սխալ տեղում», և դասակարգում է նման ազդանշանները տասը «հիմնական կատեգորիաների»:[22]

  1. Անհետաքրքրության ազդանշաններ
  2. Ձանձրույթի ազդանշաններ
  3. Անհամբերության ազդանշաններ
  4. Գերազանցության ազդանշաններ
  5. Խեղաթյուրված հաճոյախոսության ազդանշաններ
  6. Ծաղրական անհարմարություն պատճառող ազդանշաններ
  7. Մերժման ազդանշաններ
  8. Ծաղրի ազդանշաններ
  9. Խորհրդանշական վիրավորանքներ
  10. Ստորացուցիչ ազդանշաններ

Եղիսաբեթ I թագուհու օրոք մարդիկ առանձնահատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում նման վերլուծությունների նկատմամբ՝ առանձնացնելով, օրինակ, «ծաղրական ժպիտը․․․երբ մենք ծաղրում ենք արհամարհական դեմքով, ժպտալով, մի կողմ նայելով, շրթունքը ծռելով կամ քիթը խպշտելով»։[23] Շեքսպիրը կատակով սահմանել է վիրավորանքի՝ յոթ աստիճանից բաղկացած աստիճանակարգ։ Առաջինը՝ քաղաքավարի առարկություն, երկրորդը՝ պարկեշտ ծաղր, երրորդը՝ կոպիտ պատասխան, չորրորդը՝ համարձակ նախատինք, հինգերորդը՝ սուր կամ դիպուկ պատասխան, վեցերորդը՝ իրավիճակից դրդված սուտ, յոթերորդը՝ ճիշտ սուտ[24]:

Զգայական ընկալումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, ինչը որակվում է վիրավորանք, կախված է ինչպես անհատական սոցիալական իրավիճակից, այնպես էլ սոցիալական բարքերի փոփոխությունից։ Ուստի մի կողմից՝ «տղամարդու կողմից անծանոթ աղջկան հասցեագրված անպարկեշտ առաջարկները կարող են համարվել ամուսնու կողմից կնոջն ուղղված կրքոտ փաղաքշանքներ»[25]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «In ancient Rome, insults in politics knew hardly any boundaries».
  2. O’Brien, B. (2019, January 21). What does buddhism teach about right speech?. Learn Religions. https://www.learnreligions.com/right-speech-450072
  3. «Jesus' best insults».
  4. «Matthew 5:22 - Bible Verse Meaning and Commentary».
  5. Carrie Whitney, Ph. D. (2020, April 24). The cadaver synod: When a dead Pope was put on trial. HowStuffWorks. https://history.howstuffworks.com/historical-events/dead-pope-put-on-trial.htm
  6. «Insult - Definition, Meaning & Synonyms | Vocabulary.com».
  7. «Social Mistake: Unintentionally Insulting People | www.succeedsocially.com».
  8. «Microaggression | Psychology Today».
  9. Jacques Lacan, Écrits: A Selection (1997) p. 138
  10. Goffman, pp. 215–216
  11. «Backhanded – Definition of Backhanded at Dictionary.com». Dictionary.reference.com. Արխիվացված օրիգինալից 11 February 2010-ին. Վերցված է 2010-01-27-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Burbach, Cherie. «Backhanded Compliment. About Relationships. n.d.». about.com. Արխիվացված է օրիգինալից 3 January 2015-ին. Վերցված է 2 January 2015-ին.
  13. Nicholson, Jeremy (31 August 2013). «Can an Insult Make You Fall in Love?». Psychology Today. Վերցված է 21 April 2015-ին.
  14. Desmond Morris, The Naked Ape Trilogy (London 1994) p. 241
  15. Emma Renold, Girls, Boys, and Junior Sexualities (2005) p. 130
  16. Bloodworth, James (2020-02-13). «Why Incels are the losers in the age of Tinder». UnHerd (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022-08-26-ին.
  17. flytingԲրիտանիկա հանրագիտարանում
  18. Harris, Joseph C. (May 1979). «The Senna: From Description to Literary Theory». Michigan Germanic Studies. 5: 65–74.
  19. Karhausen, Lucien (2011). The Bleeding of Mozart (անգլերեն). Xlibris Corporation. էջեր 83–84. ISBN 978-1456850760.
  20. «Flyting Was Medieval England's Version of an Insult-Trading Rap Battle – Atlas Obscura». www.atlasobscura.com. 14 January 2016. Վերցված է 2022-09-11-ին.
  21. Hughes, William (5 November 2014). «Up your insult game by taking lessons from Skeletor's best put-downs». The A.V. Club. Վերցված է 5 March 2024-ին.
  22. Desmond Morris, Manwatching (London 1987) pp. 186–192. 978-0810913103
  23. George Puttenham in Boris Ford ed., The Age of Shakespeare (1973) pp. 72–73
  24. William Shakespeare. As You Like It, Act V, Scene IV
  25. Erving Goffman, Relations in Public (1972) p. 412

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրավորանք» հոդվածին։