Վիրավորական տերմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիրավորական տերմինը (անգլ․՝ pejorative) բառ կամ բառակապակցություն է, որն արտահայտում է անհարգալից վերաբերմունք կամ բացասական կարծիք[1]։ Այն նաև օգտագործվում է քննադատություն կամ թշնամություն արտահայտելու համար։ Երբեմն, տերմինը կարող է վիրավորական համարվի միայն որոշ սոցիալական կամ էթնիկ խմբերում, նաև կարող է վիրավորական ծագում ընդգրկի, բայց հետագայում բուն իմաստը կորցնի (կամ հակառակը

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Pejorative» բառը առաջացել է լատիներեն «peiorare» բառի անցյալ կատարյալ հոլովումից, որը նշանակում է «վատթարանալ»։ «Peior» արմատը նշանակում է «ավելի վատ»[2]։

Վիրավորական տերմինաբանության մելիորացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմական լեզվաբանության, ցանկացած հասարակ բառը կարող է իմաստափոխվել և ստանալ վիրավորական իմաստ։ Օրինակ՝ անգլերեն «silly» բառը նախկինում նշանակում էր «երջանիկ» և «բախտավոր», իսկ ներկա ժամանակներում նշանակում է «հիմար» և «անմիտ»[3]։ Այս գործընթացը կարող է անդադար կրկնվել մեղմասության շղթայով, օրինակ ամերիկյան անգլերենի՝ «bog-house», «privy-house», «latrine», «water closet», «toilet», «bathroom», և «restroom» տերմինների նման[4][5]։

Երբ տերմինը ունի վիրավորական ծագում և հետագայում իմաստափոխվում է և ստանում դրական (ոչ-վիրավորական) իմաստ, դա կոչվում է մելիորացիա։ Օրինակ՝ անգլերեն «nice» բառը նախկինում նշանակում էր «անմիտ», բայց ներկա ժամանակներում նշանակում է «հաճելի»[6]։ Երբ մելիորացիան միտումնավոր է կատարվում, այն կոչվում է վերայուրացում[7]։ Օրինակ՝ քվիր բառը, որը նախկինում ուներ բացասական (վիրավորական) իմաստ ԼԳԲՏ համայնքի դեմ, սկսեց իմաստափոխվել 1990-ականների սկզբին ակտիվիստական ​​խմբերի կողմից[8]։ Սակայն, «քվիր» բառը դեռևս ունի բացասական իմաստ որոշ սոցիալական խմբերում (որոնք ԼԳԲՏ համայնքին դեմ են)[9]։ Անգլերեն «nigga» բատը ևս համարվում է վերայուրացում որը կատարվել է աֆրոամերիկացիների կողմից[10]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Pejorative»։ Dictionary.com։ Արխիվացված է օրիգինալից Mar 21, 2016-ին։ Վերցված է 2012-04-25 
  2. «Pejorative (adj.)»։ Online Etymology Dictionary։ Վերցված է October 16, 2016 
  3. Horobin Simon (March 31, 2021)։ «Five words that don't mean what you think they do»։ The Conversation (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից April 5, 2021-ին։ Վերցված է 2021-04-05 
  4. Stollznow Karen (2020-08-11)։ «Ableist Language and the Euphemism Treadmill» (անգլերեն)։ Cambridge University Press։ Վերցված է 2021-04-06 
  5. Bell Vicars Walker (1953)։ On Learning the English Tongue։ Faber & Faber։ էջ 19։ «The Honest Jakes or Privy has graduated via Offices to the final horror of Toilet.» 
  6. Nordquist Richard (3 October 2019)։ «Amelioration (word meanings)»։ ThoughtCo (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից Jan 18, 2021-ին։ Վերցված է 2021-04-06 
  7. Brontsema Robin (2004-06-01)։ «A Queer Revolution: Reconceptualizing the Debate Over Linguistic Reclamation»։ Colorado Research in Linguistics 17 (1)։ ISSN 1937-7029։ doi:10.25810/dky3-zq57։ «Linguistic reclamation, also known as linguistic resignification or reappropriation, refers to the appropriation of a pejorative epithet by its target(s).» 
  8. Perlman Merrill (2019-01-22)։ «How the word 'queer' was adopted by the LGBTQ community»։ Columbia Journalism Review (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12 
  9. Druhan Colin (2019-03-06)։ «Our complicated relationship with the term queer»։ IN Magazine (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12 
  10. Higson Rachel (2017-09-28)։ «Considering the N-Word: To Reject or Reclaim?»։ Prindle Institute (en-US)։ Վերցված է 2023-03-12 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ pejorative, slur, derogatory, derisive, կամ dyslogistic Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս