Վիտո Մաննոնե
Վիտո Մաննոնե իտալ.՝ Vito Mannone | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 2, 1988[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Դեզիո, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վիտո Մաննոնե (իտալ.՝ Vito Mannone, մարտի 2, 1988[1][2][3], Դեզիո, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա ), իտալացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լիլ» ակումբի դարպասապահ:
Կարիրեա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաննոնեն Արսեն Վենգերի հետ պայմանագիր է կնքել 2005 թվականի ամռանը՝ «Ատալանտայից» տեղափոխվելով Լոնդոնի «Արսենալ»։ Պայմանագիրը կնքվել է 3 տարով, «Արսենալը» 350 հազար ֆունտ փոխհատուցում է վճարել «Ատալանտային»:
2009 թվականի մայիսի 24-ին 2008/09 մրցաշրջանի ավարտին «Սթոք Սիթիի» դեմ խաղում «Արսենալի» կազմում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[4]։
Մանուել Ալմունիայի և Լուկաշ Ֆաբյանսկու վնասվածքների պատճառով Վիտոն տեղ է գրավել դարպասում։ Չեմպիոնների լիգայում նորամուտը նշել է Լիեժի «Ստանդարդի» դեմ արտագնա խաղում։ Իսկ «Ուիգան Ատլետիկի» դեմ խաղում մի քանի սեյվերի շնորհիվ «Արսենալը» հաղթանակի է հասել 4:0 հաշվով[5]։ «Ֆուլհեմի» դեմ խաղում Վիտոն կրկին անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ «Արսենալը» դժվարին արտագնա հաղթանակ է տարել 1:0 հաշվով: Խաղից հետո Արսեն Վենգերն իր երրորդ դարպասապահի գործողությունները գնահատել է որպես 10-ից 10[6]։
2013 թվականի հուլիսի 3-ին «Սանդերլենդի» պաշտոնական կայքը հայտարարել է Մանոնեի հետ երկու տարի ժամկետով պայմանագիր ստորագրելու մասին[7]։
2017 թվականի հուլիսի 19-ին 2 մլն ֆունտի դիմաց տեղափոխվել է «Ռեդինգ»[8]՝ կնքելով եռամյա պայմանագիր[9]։
2019 թվականի փետրվարի 10-ին Ֆուտբոլի բարձրագույն լիգայի «Մինեսոտա Յունայթեդ» ակումբը մեկ տարով վարձակալելե է նրան[10][11]։ Վիզայի հետ կապված խնդիրների պատճառով բաց թողնելով նախամրցաշրջանային պատրաստության մեծ մասը՝ նա նորամուտն է նշել հյուսիսամերիկյան լիգայում մարտի 2-ին՝ «Վանկուվեր Ուայթքեփսի» դեմ մրցաշրջանի մեկնարկային տուրի խաղում[12]։ 2019 թվականի մրցաշրջանի արդյունքներով, որում անցկացրած 34 խաղում բաց է թողել 43 գնդակ, կատարել 129 սեյվ, 11 հանդիպում պահպանել է զրո և 259 րոպե բաց չի թողել գնդակ, ճանաչվել է MLS-ի տարվա դարպասապահ[13][14] ընդգրկվել է MLS-ի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[15][16]։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո «Մինեսոտա Յունայթեդը» փորձել է գնել ֆուտբոլիստին, սակայն նա մերժել է ակումբի առաջարկները: 2019-ի մրցաշրջանում Մանոնեն MLS-ում երկրորդ ամենաբարձր վարձատրվող դարպասապահն էր՝ տարեկան 594 հազար դոլար աշխատավարձով՝ զիջելով միայն Բրեդ Գուզանին «Ատլանտա Յունայթեդից», որը տարեկան ստանում էր 740 հազար դոլար[17]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թիմային
- «Սանդերլենդ»
- Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2013/14
- «Մոնակո»
- Ֆրանսիայի Գավաթի եզրափակչի մասնակից՝ 2020/21
- Անհատական
- MLS-ի տարվա դարպասապահ՝ 2019
- MLS-ի խորհրդանշական հավաքականի անդամ՝ 2019
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «Arsenal — Stoke City 4:1». Արխիվացված է օրիգինալից 2021-11-26-ին. Վերցված է 2009-06-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 8 (օգնություն) - ↑ «Arsenal — Wigan». Արխիվացված է օրիգինալից 2009-09-22-ին. Վերցված է 2009-09-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն); no-break space character in|title=
at position 8 (օգնություն) - ↑ «'Mannone's performance was 10 out of 10'». Arsenal.com (անգլերեն). 2009-09-26. Արխիվացված է օրիգինալից 2009-09-29-ին. Վերցված է 2009-09-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mannone deal confirmed». Արխիվացված է օրիգինալից 2013-07-06-ին. Վերցված է 2013-07-03-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Vito Mannone: Reading sign Sunderland goalkeeper in £2m deal». BBC Sport (անգլերեն). 2017-07-19. Արխիվացված է օրիգինալից 2021-05-21-ին. Վերցված է 2019-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mannone signs for the Royals». Reading FC (անգլերեն). 2017-07-19. Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին. Վերցված է 2019-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «MNUFC Signs Vito Mannone». Minnesota United FC (անգլերեն). 2019-02-10. Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին. Վերցված է 2019-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Vito Mannone: Reading's former Arsenal goalkeeper joins Minnesota United on loan». BBC Sport (անգլերեն). 2019-02-11. Արխիվացված է օրիգինալից 2019-12-16-ին. Վերցված է 2019-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bill Stenross (2019-03-03). «Minnesota United FC Starts Strong, Beats Vancouver Whitecaps 3-2 on the Road». FiftyFive.One (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-06-11-ին. Վերցված է 2019-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Alicia Rodriguez (2019-10-24). «Minnesota United's Vito Mannone voted Allstate MLS Goalkeeper of the Year». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին. Վերցված է 2019-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «MLS Goalkeeper of the Year: Minnesota's Mannone beats out D.C. United's Hamid». ESPN (անգլերեն). 2019-10-24. Արխիվացված է օրիգինալից 2019-10-24-ին. Վերցված է 2019-10-24-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «2019 MLS Best XI». MLSsoccer.com (անգլերեն). 2019-10-28. Արխիվացված է օրիգինալից 2020-11-12-ին. Վերցված է 2019-10-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Jeff Carlisle (2019-10-28). «Zlatan Ibrahimovic and Carlos Vela headline MLS Best XI for 2019». ESPN (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-10-31-ին. Վերցված է 2019-10-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Andy Greder (2020-01-09). «Goalie Vito Mannone rejects Minnesota United's offers, forces club to look elsewhere». Twin Cities (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-01-27-ին. Վերցված է 2020-01-27-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Профиль на официальном сайте Премьер-лигиԱրխիվացված 2016-04-16 Wayback Machine(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը MLS կայքում(անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտո Մաննոնե» հոդվածին։ |
|
- Մարտի 2 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Սանդերլենդի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Հալլ Սիթիի ֆուտբոլիստներ
- Մոնակոյի ֆուտբոլիստներ
- Ռեդինգի ֆուտբոլիստներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- Էսբյերգի ֆուտբոլիստներ
- Լորյանի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Ատալանտայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ