Վիտորիո Զգարբի
| Վիտորիո Զգարբի իտալ.՝ Vittorio Sgarbi | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 8, 1952[1][2] (73 տարեկան) |
| Ծննդավայր | Ֆեռարա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | իտալերեն |
| Կրոն | աթեիզմ |
| Կրթություն | Բոլոնիայի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, արվեստի քննադատ և արվեստագետ |
| Ամուսին | Chiara Boni? |
| Ծնողներ | հայր՝ Giuseppe Sgarbi?[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | mayor of San Severino Marche?, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, mayor of Salemi? և mayor of Sutri? |
| Կուսակցություն | Ազատության ժողովուրդ և Առա՜ջ, Իտալիա |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Վիտորիո Ումբերտո Անտոնիո Մարիա Զգարբի (իտալ.՝ Vittorio Umberto Antonio Maria Sgarbi; մայիսի 8, 1952[1][2], Ֆեռարա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի արվեստի քննադատ, հեռուստահաղորդավար և քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիտորիո Զգարբին ծնվել է 1952 թվականի մայիսի 8-ին Իտալիայի Ֆեռարա քաղաքում։ Սովորել է արվեստի պատմություն Բոլոնիայի համալսարանում։ Բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է, որոնք հիմնականում նվիրված են իտալական մշակույթին և նրա պատմությանը: 1990-ական թվականներից համարվում է ժամանակակից արվեստի ամենահայտնի իտալացի քննադատներից մեկը։ 1990 թվականին «Davanti all’immagine» գրքի համար ստացել է իտալական հեղինակավոր «Բանկարելլա» գրական մրցանակը։ Վարել է սեփական հեռուստածրագիրը։
1990-ական թվականների սկզբին սկսել է քաղաքական գործունեությունը։ Եղել է Պեզարոյի քաղաքապետի թեկնածու Կոմունիստական կուսակցությունից, եղել է Իտալիայի Սոցիալիստական կուսակցության Սան Սեվերինո Մարկեի քաղաքային խորհրդի անդամ։ 1992 թվականից ընտրվել է Լիբերալ կուսակցության, «Առաջ, Իտալիա» և սեփական «Լիբերալներ-Զգարբի» շարժման Պատգամավորների պալատի անդամ։ 2001 թվականի հունիսին Սիլվիո Բեռլուսկոնիի երկրորդ կառավարությունում նշանակվել է մշակույթի նախարարության պետքարտուղարի տեղակալ։ Նախարարի տեղակալ է եղել 2002 թվականի հունիսից: 2006-2008 թվականներին եղել է Միլանի մշակույթի ասեսոր: 2018 թվականին ընտրվել է Իտալիայի պատգամավր: Քվե արկել է Կոնտեի կառավարության օգտին։ Ընտրվել է Սան Սեվերինո Մարկեիի, Սալեմիի (2008-2012) և Սուտրիի քաղաքապետ[4]։ 2022 թվականի նոյեմբերի 2-ին ստանձնել է Մելոնիի կառավարությունում մշակույթի նախարարության կրտսեր պետական քարտուղարի պաշտոնը[5]։ 2023 թվականի մայիսի 14-ի քաղաքային ընտրություններում ընտրվել է Արպինոյի քաղաքապետ[4][6]։
2024 թվականի փետրվարի 2-ին հրաժարական է տվել կրտսեր պետական քարտուղարի պաշտոնից՝ իր դեմ հետաքննության պատճառով՝ որպես պաշտոնատար անձի շահերի բախման կասկածանքով և որպես արվեստի քննադատ մասնավոր գործունեությունից ստացված եկամուտների համար, որը սկսվել է մրցակցության ապահովման վարչության կողմից՝ Անանուն հայտարարությունների հիման վրա։ Հետաքննությունը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Հետաքննության մեջ հարյուր հազարավոր եվրո կա։ Բացի այդ, Մաչերատայի դատախազությունը Զգարբիի նկատմամբ սեփական հետաքննություն է սկսել բարոկկո դարաշրջանի նկարիչ Ռուտիլիո Դի Լորենցո Մանետիի կտավի գործով, որը 2013 թվականին գողացվել էր Պիեմոնտի Բուրիասկո ամրոցից[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 BeWeB
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 https://www.ilrestodelcarlino.it/ferrara/cronaca/sgarbi-papà-giuseppe-morto-1.3679828
- ↑ 4,0 4,1 «Sgarbi becomes mayor in fourth town - English». ANSA.it (անգլերեն). 2023 թ․ մայիսի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Il giuramento dei ministri: Giorgia Meloni e Vittorio Sgarbi». ansa.it (անգլերեն). 2022 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Sky TG24 (2023 թ․ մայիսի 16). «Elezioni Comunali 2023, Vittorio Sgarbi eletto sindaco di Arpino». tg24.sky.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «Vittorio Sgarbi ha annunciato che si dimetterà da sottosegretario alla Cultura». ilpost.it (իտալերեն). 2024 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Sgarbi quits - Politics - Ansa.it». Agenzia ANSA (իտալերեն). 2024 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայքԱրխիվացված 2018-01-17 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտորիո Զգարբի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Մայիսի 8 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի իտալացի գրողներ
- 21-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Իտալացի արվեստաբաններ
- Իտալացի գրողներ
- Իտալացի պատմաբաններ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Քաղաքական գործիչներ
- Քաղաքապետներ ըստ Իտալիայի քաղաքների