Վիտտորիանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիտորիանոից)
Picto infobox architecture.png
Վիկտոր Էմանուիլ II-ի հուշարձան (Վիտտորիանո)
Il Monumento nazionale a Vittorio Emanuele II (o Vittoriano)
Rom 01 (RaBoe).jpg
Վիտտորիանո
Վիտտորիանոը գտնվում է Իտալիաում
Վիտտորիանո
Կոորդինատներ 41°53′40.5″ հս․ լ. 12°28′59.0″ ավ. ե. / 41.894583° հս․. լ. 12.483056° ավ. ե. / 41.894583; 12.483056Կոորդինատներ: 41°53′40.5″ հս․ լ. 12°28′59.0″ ավ. ե. / 41.894583° հս․. լ. 12.483056° ավ. ե. / 41.894583; 12.483056
Գտնվում է Հռոմ, Վենետիկի հրապարակ
Կառուցվել է 1885-1891
Շինության ձևը ամպիր, Էկլեկտիկ ոճ
Կառուցել է Ջուզեպե Սակոնի
Ներկա վիճակը կանգուն

Վիտտորիանո (իտալ.՝ Il Vittoriano), հուշարձան է ի պատիվ միացյալ Իտալիայի առաջին ` Վիկտոր Էմանուիլ II թագավորի։ Գտնվում է Հռոմի Վենետիկի հրապարակում, Կապիտոլիումի լանջին։

Պատմությունը, արտաքին տեսքը, թանգարանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը նախագծել է Ջուզեպե Սակոնին հին հռոմեական ամպիր ոճով։ Շինարարությունը տևել է վեց տարի` 1885-1891 թվականներին։ հուշարձանի մի մասն է կազմում Վիկտոր Էմանուիլ II-ի հեծյալ հուշարձանը, նրա տակ է գտնվում անհայտ զինվորի գերեզմանը, այսպես կոճված՝ «Հայրենիքի զոհասեղանը»

Հուշարձանի տարածքում երկու թանգարան կա՝ Ռիսորջիմենտոն և ռազմական նավատորմի դրոշների թանգարանը։ Հուշարձանում առկա էկլեկտիկան, այն ծանրաբեռնված է տարատեսակ ճարտարապետական դետալներով (սյուներ, հարթաքանդակներ, արձաններ և այլն). Շատերի կարծիքով Վիտտորիանոն առանձնանում է Հռոմի բազմաթիվ հուշարձանների շարքում։ Նմանեցնելով զանազան առարկաների, կատակով այն անվանում են «Տպագրական մեքենա» («Macchina da Scrive re»), «Հարսանեկան տորթ», «Արհեստական ծնոտ» և այլն։

Կինեմատոգրաֆում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկրի կորիզը» կինոնկարում Վիտտորիանոն կործանվում է կայծակից։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]