Jump to content

Վիտի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտի դաստակերտ

Վիտի դաստակերտ (էստ․՝ Viti mõis, գերմ.՝ Wittenpöwel), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։

1630 թվականին Շվեդիայի թագավոր Գուստավ 2-րդ Ադոլֆը Էստլյանդյան ասպետության ղեկավար Հերման Վիտին (Hermann Watt) է նվիրել հող Այբա (էստ․՝ Aiba, գերմ.՝ Aipa) և Պյաելա (էստ․՝ Pääla, գերմ.՝ Refel) գյուղերում, որի վրա հետագայում ձևավորվել է Վիտենցևել դաստակերտը[1][2]։

Վիտի դաստակերտը հիմնադրվել է 1630 թվականին։ Նրա առաջին սեփականատերն էր Գերման Վիտտը (գերմ.՝ Hermann Witt), ում անունով էլ կոչվել է դաստակերտը[3]։

Հյուսիսային պատերազմից հետո Վիտի դաստակերտը պատկանել է Գերման ֆոն Ռենտելնին (գերմ.՝ Hermann von Renteln), 1740 թ-ից հետո՝ Քրիստիան Բուհաուին (գերմ.՝ Christian Buchau)[3]։

1785 թվականին դաստակերտն անցնում է Յոհան ֆոն Վիստենհաուզենին (գերմ.՝ Johann Christian von Wistinghausen) և վերջինիս ընտանիքի ձեռքում է մնում հետագա մի քանի տասնամյակի ընթացքում։

1858-1919 թվականներին Վիտի դաստակերտը պատկանում էր Վյայանա դաստակերտի սեփականատերերին՝ ֆոն Շտակելբերգների ընտանիքին։

Ռուսական կայսրության ռազմա-տեղագրական քարտեզներում (1846-1863 թվականներ), որի կազմի մեջ էր մտնում Էստլյանդյան նահանգը, դաստակերտը նշվել է որպես Վիտենցևել դաստակերտ[4]։

Դաստակերտի գլխավոր շինությունը հավանաբար կառուցվել է XVIII դարի վերջին։ XX դարում այն վերակառուցվել է. շենքը դարձվել է երկհարկ, շենքի կենտրոնական մասը՝ եռահարկ։ Այդպիսին էլ այն հասել է մեզ։ Պահպանվել են նաև մի շարք տնտեսական շինություններ, որոնցից հիշատակության արժանի է հատկապես ալրաղացը, որ գտնվում է գլխավոր մասնաշենքից հարավ-արևելք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Viti». Словарь эстонских топонимов. Eesti Keele Instituut.
  2. «Ajalugu». Vääna-Jõesuu Külaselts.
  3. 3,0 3,1 «Viti mõis». Portaal "Eesti mõisad".
  4. «Военно-топографическая карта Российской Империи 1846-1863 гг. Лист 3-4 Ревель 1862 г.». ЭтоМесто.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]