Jump to content

Վիտալի Նույկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Նույկին
Ծնվել էապրիլի 5, 1939(1939-04-05)
ԾննդավայրMokhovskoye, Parfyonovo district, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էփետրվար 1998[1] (58 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունհետախույզ
ԱմուսինLyudmila Nuikina?
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ

Վիտալի Նույկին (ապրիլի 5, 1939(1939-04-05), Mokhovskoye, Parfyonovo district, Ալթայի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվար 1998[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային անօրինական հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿգնդապետ։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտալի Նույկինը ծնվել է 1939 թվականի ապրիլի 5-ին Ալթայի երկրամասի Պարֆենովսկի շրջանի Մոխովսկոյե գյուղում, աշխատողների ընտանիքում։

1960 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

1960 թվականից հատուկ ռեզերվում էր՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր Պետական ​​անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) Առաջին գլխավոր վարճության (ՊԳՀ, արտաքին հետախուզություն) «Ս» (ապօրինի հետախուզություն) բաժանմունքում։ Նույկինին անհատապես անգլերեն ժարգոն է սովորեցրել լեգենդար հետախույզ Կոնոն Մոլոդին, իսկ դանիերենը՝ Օլեգ Գորդիևսկին[2]։

Արտերկրում Նույկինը ստացել է ինժեներական կրթություն և դարձել տեխնոլոգիայի ոլորտում հեղինակավոր մասնագետ։ Նա բացել է մի քանի ընկերություններ աշխարհի տարբեր երկրներում, որոնցից մեկը մինչ օրս գոյություն ունի և շահութաբեր գործունեություն է ծավալում[2]։

Վիտալի Նույկինը կնոջ՝ Լյուդմիլայի հետ, որը նույնպես անօրինական հետախույզ էր, մինչև 1986 թվականը աշխատել է աշխարհի ավելի քան 18 երկրներում։ Ըստ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական տեղեկանքի, որը հրապարակվել է 2020 թվականի հունվարին, «ապօրինի հետախույզներն աշխատել են խիստ վարչական և ոստիկանական ռեժիմով պետություններում կյանքի համար վտանգ պարունակող պայմաններում»։ Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Նույկինները ձեւացել են, թե ֆրանսախոս երկրների բնիկներ են, նրանց հիմնական գործունեությունը ծավալվել է Ֆրանսիայում, ինչպես նաև Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում։

Նրանք մասնագիտացած էին հիմնականում արդյունաբերական հետախուզության մեջ։ Մասնավորապես, 1960-ական թվականներին Նույկինները գողացան Արևմուտքից տեխնոլոգիա, որը հնարավորություն տվեց արտադրել հորատիչներ նավթի և գազի արտահանման համար, ինչի շնորհիվ դրանց անվտանգության մարժան կտրուկ ավելացավ, և հորատիչներն հնարավոր եղավ օգտագործել 3-4 օր, մինչդեռ սովետական ​​արտադրության սարքերը ձխափանվում էին 3-4 ժամ աշխատելուց հետո։ Սարքերի աշխատանքային ցիկլը երկարացնելու նորարար, այն ժամանակվա տեխնոլոգիայի տիրապետումը հնարավորություն տվեց մի քանի անգամ բարձրացնել խորհրդային նավթի և գազի հանքավայրերում արտադրողականությունը։ Սա շահույթ բերեց ԽՍՀՄ-ին` բազմիցս ծածկելով արտերկրում տասնյակ անօրինական հետախույզների պահպանման ծախսերը:

1970-ական թվականներին Ֆրանսիայում «Նույկինները» կարողացան գրանցել ընկերություն և գողանալ ռազմաարդյունաբերական գաղտնիքներ խորհրդային հրթիռա-տիեզերական համալիրի համար: Նույկինները տեղեկություններ են հավաքել նաև Արևմտյան Եվրոպայի ռազմաքաղաքական իրավիճակի մասին[3][4][5]։ Այն բանից հետո, երբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի փախուստի դիմած գնդապետ Օլեգ Գորդիևսկին տեղեկություն տարածեց Մեծ Բրիտանիայում խորհրդային գործակալների մասին, Վիտալի Նույկինը ձերբակալությունից խուսափելու համար ստիպված եղավ մի քանի օր թաքնվել նավահանգստում խարսխված խորհրդային նավի պահեստում։ BBC-ի ռուսական ծառայությունը նշել է, որ ԽՍՀՄ ճանապարհին Նույկինը քիչ էր մնում խեղդվեր ուժեղ փոթորկից, սակայն նավը կարողացավ ապահով կերպով հասնել իր նպատակակետ նավահանգիստ[3]։ Նրա կինը ԽՍՀՄ է վերադարձել մի փոքր ավելի վաղ։ Վերադարձից հետո Նույկինները շարունակեցին աշխատել Կենտրոնում։ 1993 թվականից Վիտալի Նույկինը թոշակի է անցել։

1997 թվականին նախկին հետախույզը սրտի կաթված է ստացել, բժիշկները կարողացել են երկարացնել նրա կյանքը միայն մեկ տարով։ Վիտալի Նույկինը հանկարծամահ է եղել 1998 թվականի փետրվարին[3]։

Նույկիններն ունեն երկու որդի՝ Յուրին և Անդրեյը (Անդրե), երկու թոռ և երկու թոռնուհի։ Յուրին գնդապետ է։ Անդրեյը (ծնված 1976 թվականի դեկտեմբերի 5-ին) ավարտել է Կառավարական հաղորդակցության ռազմական ինստիտուտը, 2020 թվականի դրությամբ նա հանդիսանում էր գլոբալ հանքարդյունաբերության և մետալուրգիական Evraz ընկերության տեղեկատվական համակարգերի անվտանգության բաժնի ղեկավարը[4][5][6]:

Նույկինների որդիներից մեկի հետ ԽՍՀՄ ՊԱԿ-ի Յու.Վ.Անդրոպովի անվան ինստիտուտում, սովորել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի և Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի աշխատակից, դիվանագետ Օմիրթայ Բիտիմովը[7]։

Անվան գաղտնազերծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2020 թվականի հունվարը Վիտալի Նույկինի անունը գաղտնի էր։ 2018 թվականին Լյուդմիլա Նույկինան, առանց ամուսնու անունը նշելու, շատ հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ամուսնու հետախուզական աշխատանքի և նրա հետ համատեղ օտարերկրյա ռազմական ու տեխնիկական նորույթները հայթայթելու մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդավար Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում[4][5]։

2020 թվականի հունվարի 28-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Ս. Նարիշկինը ներկայացրել է մի շարք ռուս անօրինական հետախույզների անուններ, ովքեր իրենց աշխատանքով զգալի ներդրում են ունեցել երկրի անվտանգության ապահովման և նրա շահերի պաշտպանության գործում։ Նշվածների թվում էր Վիտալի Նույկինը[8]։ Նույկինի կնոջ՝ Լյուդմիլա Իվանովնայի անօրինական հետախուզությանը պատկանելու մասին տեղեկությունը պաշտոնապես հայտարարվել է 2017 թվականի սեպտեմբերին[9]։

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան;
  • Կարմիր դրոշի 2 շքանշան (1984);
  • ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության մեդալներ;
  • Կրծքանշան «Հետախուզության ոլորտում ծառայության համար

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://svr.gov.ru/history/person/nuykin.htm
  2. 2,0 2,1 «МК, 21 февраля 2020. Ева Меркачева. Русская разведчица-нелегал описала роды за границей». Արխիվացված է օրիգինալից 2020-02-27-ին. Վերցված է 2020-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 https://web.archive.org/web/20201214125347/https://www.bbc.com/russian/features-51284196. Արխիվացված է օրիգինալից 2020-12-14-ին. Վերցված է 2020-01-31-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 4,2 https://web.archive.org/web/20200130003338/https://ria.ru/20180307/1515836517.html. Արխիվացված է օրիգինալից 2020-01-30-ին. Վերցված է 2020-02-01-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20200124154328/https://www.youtube.com/watch?v=XeEIRtRKB0U. Արխիվացված է օրիգինալից 2020-01-24-ին. Վերցված է 2020-02-01-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Андрей Нуйкин, начальник отдела обеспечения безопасности информационных систем. Биография». Արխիվացված է օրիգինալից 2020-02-01-ին. Վերցված է 2020-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Руслан Исаков (2021-02-04). «Я – разведчик! И этим все сказано» (ռուսերեն). Казахстанская правда. Վերցված է 2024-10-27-ին.
  8. Иван Линдеманн (2020-01-28). «Директор СВР Нарышкин рассекретил 7 разведчиков-нелегалов» (ռուսերեն). ТК «Звезда». Արխիվացված է օրիգինալից 2020-08-20-ին.
  9. СВР, 2020

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]