Վիտալի Դյակով
|
| ||||||||||||||||||||||||||||||
| Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 31, 1989[1] (36 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 192 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||
| Քաշ | 88 կիլոգրամ | |||||||||||||||||||||||||||||
| Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||
| Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 18.07.2019: | ||||||||||||||||||||||||||||||
Վիտալի Ալեքսանդրովիչ Դյակով (ռուս.՝ Виталий Александрович Дьяков, հունվարի 31, 1989[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնոդարի ֆուտբոլի սան։ 2006 թվականի ամռանը տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ», բայց չի կարողացել ամրապնդել իր դիրքերը երիտասարդական թիմում և 2007 թվականի գարնանը վարձավճարով տեղափոխվել է «Սոչի-04» ակումբ։ 2008 թվականի գարնանը վարձավճարով տեղափոխվել է «Գուբկին»։

2009 թվականին վերադառնալով «Լոկոմոտիվ»՝ գլխավոր մարզիչ Ռաշիդ Ռախիմովի կողմից ընդգրկվել է թիմի հիմնական կազմում, որտեղ նորամուտը կատարել չի հաջողվել։ 2009 թվականի մարտի 13-ին «Խիմկիի» դեմ խաղում (2:2) Դյակովը նշել է նորամուտը Ռուսաստանի երիտասարդական առաջնությունում՝ դուրս գալով խաղադաշտ թիմի մեկնարկային կազմում, 15-րդ րոպեին գոլ է խփել 11 մետրանոցից, իսկ երկրորդ խաղակեսից առաջ նրան փոխարինել է Սեմյոն Ֆոմինը[2]։
2010 թվականին նորից վարձավճարով տեղափոխվել է «Լոկոմոտիվ-2», որտեղ նորամուտն կատարել է ապրիլի 18-ին Վլադիմիրի «Տորպեդո» ակումբի դեմ խաղում (0:2)[3]։ Ակումբում իր առաջին գոլը խփել է սեպտեմբերի 5-ին Իվանովոյի «Տեքստիլշիկ» ակումբի դարպասին[4]։
2011 թվականին՝ այն բանից հետո, երբ «Լոկոմոտիվի» մարզիչ է դարձել Յուրի Կրասնոժանը, Դյակովը նորից սկսել է մասնակցել մարզումներին հիմնական թիմի հետ, բայց մրցաշրջանն սկսել է երիտասարդական կազմում։ Ակումբը դարձել է առաջնության հաղթող, իսկ Դյակովը՝ երիտասարդական թիմի լավագույն խաղացող[5]։ Անցկացրել է 27 խաղ՝ խփելով 9 գոլ, որոնցից 3-ը՝ 11 մետրանոցից։ Եղել է թիմի ավագը։
2011 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ Դյակովը, ինչպես նաև նրա թիմակիցներ Գեորգի Նուրովը, Դմիտրի Պոլոզը և Ռոման Բիկովը հրաժարվել են երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը և հեռացել են «Լոկոմոտիվից»[6]։ Ավելի ուշ ակումբի նախագահ Օլգա Սմորոդսկայան ասել է, թե չի հավատում, որ վերոնշյալ ֆուտբոլիստներին կհաջողվի իրացնել իրենց ներուժը[7]։
2012 թվականի հունվարի 27-ին Դյակովը եռամյա պայմանագիր է կնքել «Ռոստով» ակումբի հետ[8]։ Ապրիլի 27-ին «Թերեքի» դեմ խաղում (1:1) կատարել է նորամուտը Պրեմիեր լիգայում՝ մասնակցելով ամբողջ խաղին[9]։
2015 թվականի հունիսի 7-ին ձևակերպել է հեթ-տրիկ «Տոսնոյի» դեմ փլեյ-օֆֆի խաղում, որն անցկացվել է Պրեմիեր Լիգա անցնելու իրավունքի համար[10]։
2015 թվականի հունիսի վերջից մարզվել է Մոսկվայի «Դինամո» ակումբում և որոշակի դժվարություններից հետո այնուամենայնիվ կնքել է երեք տարվա պայմանագիր[11]։
2016 թվականի հունիսի 27-ին հայտնի է դարձել, որ Դյակովը 2016/17 մրցաշրջանում վարձավճարով պետք է հանդես գա «Տոմ» ակումբում։ Նորամուտը կատարել է օգոստոսի 1-ին «Կրասնոդարի» դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է սեպտեմբերի 17-ին՝ գրավելով Տուլայի «Արսենալի» դարպասը։
2017 թվականի հուլիսի 14-ին երկու տարով պայմանագիր է կնքել «Սիվասպոր» ակումբի հետ[12]։ 2018 թվականի սեպտեմբերին խզել է պայմանագիրը։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին անցկացրել է երկու հանդիպում Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռոստով»
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (1) – 2013/14
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվական նոյեմբերի 5-ի դրությամբ
| Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
| 2 դիվիզիոն | 2007 | 22 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 3 | |
| Ընդհանուր | 22 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 3 | ||
| 2 դիվիզիոն | 2008 | 21 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 3 | |
| Ընդհանուր | 21 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 3 | ||
| 2 դիվիզիոն | 2010 | 24 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 4 | |
| Ընդհանուր | 24 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 4 | ||
| Պրեմիեր Լիգա | 2011/12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 | |
| 2012/13 | 25 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 29 | 2 | ||
| 2013/14 | 29 | 4 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 4 | ||
| 2014/15 | 29 | 4 | 2 | 0 | 2 | 0 | 2 | 3 | 35 | 7 | ||
| Ընդհանուր | 87 | 10 | 8 | 0 | 2 | 0 | 5 | 3 | 102 | 13 | ||
| Պրեմիեր Լիգա | 2015/16 | 20 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 3 | |
| Ընդհանուր | 20 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 3 | ||
| Պրեմիեր Լիգա | 2016/17 | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | |
| Ընդհանուր | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 | ||
| Ամբողջ կարիերա | 188 | 23 | 16 | 1 | 2 | 0 | 5 | 3 | 211 | 27 | ||
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Первенство России молодёжных команд 2009, 1-й тур, № 4(չաշխատող հղում)
- ↑ Торпедо Владимир — Локомотив-2 — 2:0
- ↑ Локомотив-2 — Текстильщик — 2:3
- ↑ Лучшим игроком молодёжного состава в чемпионате-2011 признан Виталий Дьяков!
- ↑ Нуров, Полоз, Дьяков и Быков покинули «Локомотив»
- ↑ Ольга Смородская: «Не верю, что ушедшим игрокам удастся реализовать свой потенциал»
- ↑ Колодин перешел в «Ростов» на правах аренды
- ↑ Ростов — Терек — 1:1
- ↑ «Ростов» благодаря хет-трику Дьякова сохранил место в премьер-лиге
- ↑ «Динамо» объявило о подписании контракта с Дьяковым
- ↑ «Vitali Djakov Sivasspor´umuzda». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2019-08-03 Wayback Machine «Տոմի» պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը Արխիվացված 2014-08-07 Wayback Machine ՌՖՊԼ պաշտոնական կայքում
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Кубанский Дьяков
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Դյակով» հոդվածին։ |
|
- Հունվարի 31 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կրասնոդար քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Դինամո Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ