Վիտալի Բուտերին
Վիտալի Բուտերին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1994 (31 տարեկան) |
Ծննդավայր | Կոլոմնա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վաթերլուի համալսարան և The Abelard School? |
Երկեր | Ethereum? |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, բարեգործ և ծրագրավորող |
Զբաղեցրած պաշտոններ | խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | vitalik.ca |
![]() |
Վիտալի Բուտերին հունվարի 31, 1994, Կոլոմնա, Մոսկվայի մարզ, Ռուսաստան, ավելի հայտնի է որպես Վիտալիկ Բուտերին ռուս–կանադացի ծրագրավորող, «Bitcoin Magazine» տպագիր ամսագրի համահիմնադիր և նախկին խմբագիր[2],Ethereum նախագծի համահիմնադիր[3], որի գաղափարի համար նա արժանացել է Համաշխարհային տեխնոլոգիական մրցանակին 2014 թվականին՝ հաղթելով Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին և մյուս հավակնորդներին: Նա նաև շահեց 100,000 դոլլարի դրամաշնորհ՝ Thiel Fellowship («20 under 20») նախագիծը զարգացնելու համար։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և չինարեն լեզուներին[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա ծնվել է Ռուսաստանում, մեծացել է Կանադայում, որտեղ է տեղափոխվել ծնողների հետ վեց տարեկան հասակում։
Վիտալիի հայրը՝ինֆորմատիկայի մասնագետ Դմիտրի Բուտերին է, որը տասը տարեկանից նրան խրախուսել է վիդեոխաղեր գրել։ Վիտալիկը իր առաջին համակարգիչը նվեր է ստացել հորից 4 տարեկանում[5]։ Նա նաև որդուն ներկայացրեց բլոկչեյնի և կրիպտոարժույթների գաղափարները[6]։ Մայրը՝ Նատալյա Ամելինը, մշակում է կրթական ծրագրեր բլոկչեյնի և կրիպտոարժույթների վերաբերյալ ամբողջ աշխարհի երիտասարդների համար[7]։
Վիտալիկ Բուտերինը սկսել է հետաքրքրվել բիթքոյնով 2011 թվականին և նույն տարում հիմնել է «Bitcoin Magazine»ամսագիրը[8][9][10]։ 2012 թվականին Bitcoin Magazine-ը սկսեց հրատարակվել որպես տպագիր հրատարակություն և դարձավ այդ թեմայով առաջին խոշոր տպագիր հրատարակությունը։ Նա ևս մտնում է առաջին գրախոսվող գիտական ամսագրի՝ Ledge-ի խմբագրական խորհրդի կազմի մեջ[11], որը նվիրված կրիպտոարժույթներին և հարակից թեմաներին: Նույն թվականին նա Իտալիայում Կանադայի կողմից մասնակցեց ինֆորմատիկայի հեղինակավոր IOI միջազգային օլիմպիադային և նվաճեց բրոնզե մեդալ[12]։
2014 թվականին նա թողել է Վաթերլոյի համալսարանը՝ Ethereu-ի վրա աշխատելու համար։ Նույն թվականին նա տեղափոխվեց շվեյցարական Ցուգ քաղաք։ Մինչ Ethereum-ի վրա աշխատելը, նա նաև աշխատել է բիթքոյնի հետ կապված տարբեր բաց կոդով նախագծերի վրա[13]։
2016 թվականի մայիսին նա առաջին անգամ եկավ Ռուսաստան՝ 2001 թվականին ծնողների հետ Կանադա տեղափոխվելուց հետո։ Այցի ընթացքում նա հանդիպել է ՌԴ նախարարների և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ[14]։
2017 թվականին տեղափոխվել է Սինգապուր[15]։ Նույն թվականին Վիտալիկ Բուտերինը ընդգրկվեց Forbes ամսագրի «30 Under 30» ցուցակում՝ «Ֆինանսներ» անվանակարգում և մտավ «40 ամենաազդեցիկ երիտասարդները մինչև 40 տարեկան» վարկանիշի լավագույն 10-յակը՝ ըստ Fortune ամսագրի[16][17], «Վեդոմոստի» թերթը նրան ճանաչել է տարվա մասնագետ[18], իսկ RBC-ն՝ տարվա հեռատես[19]։
2018 թվականի նոյեմբերի 30-ին Վիտալիկ Բուտերինը ստացել է Բազելի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[20][21]։ Վիտալին Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի կողմից՝ Dies Academicus-ում՝ համալսարանի հիմնադրման ամենամյա տոնակատարության ժամանակ ստացել է պատվոգիր՝ բլոկչեյնի զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:
2021 թվականին դարձել է աշխարհի ամենաերիտասարդ կրիպտոմիլիարդատերը[22]։ Ամերիկյան Forbes-ը Բուտերինի կարողությունը գնահատել է 1,3 միլիարդ դոլար և ընդգրկել նրան ամենանշանավոր նոր միլիարդատերերի ցուցակում[23]։
2022 թվականի մարտին նա դարձավ «TIME» ամսագրի շապիկի դեմքը, որը պատմության մեջ առաջին անգամ թողարկվեց NFT տարբերակով[24]։
2022 թվականի սեպտեմբերին Վիտալիկ Բուտերինը եկավ Կիև և մասնակցեց «UNIT.City» ինովացիոն այգում անցկացված «Web3» հաքաթոնին[25]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին նա 763,970 դոլար է նվիրաբերել «Machine Intelligence Research Institute» ոչ առևտրային կազմակերպությանը[26]։
2018 թվականի փետրվարի 10–ին Բուտերինը նվիրաբերել է100 ETH «Internet Archive» ոչ առևտրային կազմակերպությանը։ Գործարքն ավարտվելուն պես, նվիրատվությունը կազմում էր մոտ 1 միլիոն դոլար, այդ գումարը կրկնապատկվել է այն բանից հետո, երբ Pineapple Fund-ը հայտարարեց, որ կրկնապատկելու է «Internet Archive» բոլոր նվիրատվությունները[27]։
2021 թվականին 1 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 50,693,552,078,053 Shiba Inu մետաղադրամ է նվիրաբերվել Քովիդի դեմ պայքարի օգնության ֆոնդին[28]։
2022 թվականին նա իր սեփական կրիպտոարժույթից 1500 մետաղադրամ է նվիրաբերել Unchain Ukraine հիմնադրամին, որը մարդասիրական օգնություն է տրամադրում ուկրաինացիներին[29]։
2023 թվականին նա 227,000 դոլար է նվիրաբերել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար[30]։
2024 թվականին նա 543,000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել կենդանիների պաշտպանության կազմակերպություններին[31]։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու կյանքի երկարացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Բուտերինը 2,4 միլիոն դոլար է նվիրաբերել «SENS» հետազոտական հիմնադրամին՝ երիտասարդացման և մարդու կյանքի երկարացման համար կենսատեխնոլոգիայի հետազոտությունների համար[32][33][34]։
2020 թվականին Վիտալիկ Բուտերինը Սեմ Բենքմեն-Ֆրիդի և Հասեբ Քուրեշիի հետ միասին 50000-ական դոլար նվիրաբերեցին SENS հետազոտական հիմնադրամին։ Համատեղ նվիրատվության համար ընտրված կազմակերպությունը «Twitter»-ի օգտատերերի բաց քվեարկության արդյունքն էր[35]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уильям Могайар, Виталик Бутерин Блокчейн для бизнеса. — М.: Эксмо, 2017. — 224 с. — ISBN 978-5-699-98499-2
- Виталик Бутерин Больше денег: что такое Ethereum и как блокчейн меняет мир. — Individuum, 2023. — С. 400. — ISBN 978-5-6048295-8-5
Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 — «Վիտալիկ. Ethereum-ի պատմություն» (փաստավավերագրական ֆիլմ, ռեժիսոր՝ Զաք Ինգրաշի, Քրիս Թեմփլ)[36]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)

{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն); Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)