Վիվի Լորան Թեկհոլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիվի Լորան Թեկհոլմ
Ծնվել էհունվարի 7, 1898(1898-01-07)[1][2]
Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]
Մահացել էմայիսի 3, 1978(1978-05-03)[3][2] (80 տարեկան)
S:t Görans church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]
մահը պատահարից
ԳերեզմանՈւփսալայի հին գերեզմանատուն[5][6]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունբուսաբան, մանկագիր, գրող, նկարազարդող, համալսարանի դասախոս և botanical collector
Հաստատություն(ներ)Կահիրեի համալսարան և Husmodern?[7]
Գործունեության ոլորտբուսաբանություն[8], systematic botany?[8][8], children's book?[8] և իլյուստրացիա[8]
Ալմա մատերՍտոկհոլմի համալսարան[9]
Տիրապետում է լեզուներինշվեդերեն[8] և անգլերեն[8]
Պարգևներ
Ամուսին(ներ)Gunnar Vilhelm Täckholm?[7]
ՀայրWilhelm Edvard Laurent?[1]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Täckh.
 Vivi Täckholm Վիքիպահեստում

Վիվի Լորան Թեկհոլմ (շվեդերեն՝ Vivi Laurent-Täckholm, հունվարի 7, 1898(1898-01-07)[1][2], Դանդերյուդ, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - մայիսի 3, 1978(1978-05-03)[3][2], S:t Görans church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[4]), շվեդ բուսաբան, մանկական գրքերի հեղինակ։ Պրոֆեսոր։ Ակտիվ գործունեություն է ծավալել Եգիպտոսում[13][14]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիվի Լորան Թեկհոլմը ծնվել է Շվեդիայի Դանդերյուդ կոմունայում, դոկտոր Վիլհելմ Էդվարդ Լորանի և Լիլի Ջենի Կառոլինա Բերդստրադի ընտանիքում[13]։ 1921 թվականին ավարտել է Ստոկհոլմի համալսարանը։ 1921-1923 թվականներին ճամփորդել է ԱՄՆ-ում։ 1926 թվականին ամուսնացել է բուսաբանության պրոֆեսոր Գունար Թեկհոլմի հետ (1891-1933)։ Նույն տարում նրանք տեղափոխվել են Եգիպտոս և սկսել իրենց գործունեությունը Եգիպտոսի բուսական աշխարհում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վիվին աշխատել է Ստոկհոլմի թերթերից մեկում, սակայն պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է Եգիպտոս։ 1946 թվականին եղել է Կահիրեի համալսարանի պրոֆեսոր, 1947 թվականին՝ Ալեքսանդրիայի համալսարանի, 1948 թվականին՝ կրկին Կահիրեի համալսարանի։ 1952 թվականին դարձել է Ստոկհոլմի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր։

Թեկհոլմը Կահիրեի համալսարանում ստեղծել է Բուսաբանության ինստիտուտ։ Նա հավաքել է հերբարիում, որը դարձել է Աֆրիկայի ամենամեծ հավաքածուն՝ մոտ 100.000 բույսեր ամբողջ աշխարհից, մասնավորապես Եգիպտոսից, Լիբանանից, Արաբիայից և Սուդանից։ Շվեդական կապերի շնորհիվ՝ Ստոկհոլմի գյուղատնտեսական ակադեմիան ուղարկել է 700 կգ գրականություն, իսկ Շվեդիայի թագավոր Գուստավ VI Ադոլֆը ֆինանսավորել է գնելու արտասահմանյան գրականություն։ SIDA-ն նվիրաբերել է միկրոֆիլմերի գրքերի հավաքածու և հերբարիումի նմուշներ։ Ստոկհոլմի համալսարանի Վալլենբերգ հիմնադրամի շնորհիվ համալսարանը կարողացել է կառուցել լաբորատորիա ծաղկափոշիների վերլուծության համար։ Թեկհոլմի օրոք Բուսաբանության ինստիտուտն ունեցել է 20 պրոֆեսոր և դասախոս և շուրջ 2000 ուսանող[15]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեկհոլմը մահացել է Շվեդիա կատարած այցի ժամանակ և թաղված է Ուփսալայի հին գերեզմանատանը[16]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vivis resa. Ett år som piga från New York till San Francisco, 1923
  • Vivis resa II. Från Saltsjöbaden till Pacifikens stränder, 1924
  • Sagan om Snipp, Snapp, Snorum (1926)
  • En skolflicka berättar, 1927
  • Katt: en kärlekssaga berättad och tecknad, 1936
  • Som husmor i Egypten, 1937
  • Bättre än svarta börsen: Vivi berättar hur hon lever gott och riktigt på kupongerna. Utg. av Husmodern. [Recepten av Capucine. Illustr. av Gunila Stierngranat], 1942
  • Husmoderns blomsterlexikon, vol I o II, 1946
  • Hemmet blommar, en liten handbok i krukväxtodling, 1949
  • Faraos blomster: en kulturhistorisk-botanisk skildring av livet i Gamla Egypten, 1951
  • Våra hav: En bok för stora och små, bilder av Veronica Leo, 1978
  • Öknen blommar, 1969
  • Lillans resa till månen: En saga för stora och små, bilder av Veronica Leo, 1976
  • Egypten i närbild, 1964
  • Sagans minareter: En bok om islam, 1971
  • Levande forntid: Strövtåg i Kairomuseet, 1967
  • Egyptisk vardag, 1966
  • Faraos barn: Kopterna i Egypten, 1965
  • Students Flora of Egypt. 2:a utgåvan tryckt i Beirut 1974. Publ. av Universitetet i Kairo. En grön "bibel" på 888 sidor!

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Irma Ridbäck: Vivi Täckholm - botanist och kulturinstitution, 1994 Beata Arnborg: Professor Vivi - den sagolika botanisten, Bokförlaget Atlantis, Stockholm 2008, ISBN 978-91-7353-217-4

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]