Վիվիան Վիկտորետ
![]() | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ֆորտալեզա, Բրազիլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի |
Վիվիան Վիկտորետ (պորտ.՝ Viviane Victorette, դեկտեմբերի 15, 1978[1], Ֆորտալեզա, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գործնեությունը որպես դերասանուհի սկսել է հայրենի քաղաքում։ Նկարահանվել մանկական հեռուստաշոուներում և գովազդներում։1999 թվականը նրա համար եղավ շրջադարձային, նա գալիս է Ռիո դե Ժանեյրո և աշխատանքի անցնում Ռեդե Գլոբոյում։2001-ին մասնկացություն է ունենում Կլոնում Ռեջինինյայի դերով և այնքան լավ է ներկայացնում թմրամոլի կերպարը, որ նույնիսկ արժանանում է այդ դերի համար հեռուստատեսային մրցանակի։ 2004 թվականին տեղափոխվում է ապրելու ԱՄՆ-ում, իսկ 2005-ին նկարահանվում է Փլեյբոյ ամսագրի համար և հայտնվում դրա շապիկին։ Հեռուստատեսությունում նա ունեցել է հաճախակի բացակայություններ։ Նկարահանվել է ինչպես նաև Կարիբյան Ծաղիկը հեռուստասերիալում։ Ներկայումս նա ուսումնասիրում է հոգեբանություն, և քիչ է հայտնվում հեռուստաէկրաններին։
Նա ամուսնացած է լուսանկարիչ Դիեգո Սուասունայի հետ, և ունի մեկ դուստր՝ Ջուլիան։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998՝ Բաբելոնի աշտարակը - Դեբորա
- 2001՝ Կլոն - Ռեջինինյա
- 2005՝ Ամերիկա- Ջուլիա
- Կարիբյան Ծաղիկը՝ Մարինալվա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.