Վիվիան Գորնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիվիան Գորնիք
Ծնվել էհունիսի 14, 1935(1935-06-14)[1] (88 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Մասնագիտությունպատմաբան, հիշատակագիր, ակնարկագիր, գրող, հրապարակախոս, գրական քննադատ և լրագրող
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ
ԱշխատավայրՌեդկլիֆ քոլեջ
Պարգևներ
 Vivian Gornick Վիքիպահեստում

Վիվիան Գորնիք (անգլ.՝ Vivian Gornick, հունիսի 14, 1935(1935-06-14)[1], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2])[4][5], ամերիկացի արմատական ֆեմինիստ քննադատ, լրագրող, էսսեիստ և հուշագիր։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Վիվիան Գորնիքը Նյու Յորքի քաղաքային քոլեջից ստացել է արվեստի բակալավրի աստիճան, իսկ 1960 թվականին Նյու Յորքի համալսարանից՝ արվեստի մագիստրոսի կոչում[6]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 - 1977 թվականների ընթացքում եղել է Village Voice թերթի լրագրող[5]։ Նրա աշխատանքները տպագրվել են նաև Նյու Յորք Թայմս, The Nation, Atlantic Monthly և շատ այլ թերթերում։ 1969 թվականին Շուլամիթ Ֆայրսթոունն ու Էնն Կոեդտը հիմնել են արմատական ֆեմինիստական «Նյու Յորքի արմատական ֆեմինիստներ» խմբակը[7]:{{{1}}}։ Նոր խմբակ ստեղծելու նրանց ցանկությանն աջակցել է Գորնիքը 1969 թվականին Village Voice-ում տպագրված իր «Պատմության հաջորդ մեծ պահը նրանցն է» հոդվածով։ Այս էսսեի վերջում հայտարարվել է խմբի ստեղծման մասին և ներառվել է կոնտակտային հասցե և հեռախոսահամար, որով զգալի հետաքրքրություն է առաջացրել ապագա անդամների մոտ[7]:{{{1}}}[8]։

Գորնիքը հրատարակել է նաև տասնմեկ գիրք, որոնցից ամենավերջինը՝ The Odd Woman and the City, հրատարակվել է 2015 թվականի մայիսին[9]։

Դասավանդում է Նյու Յորքի «Նյու Սքուլ» մասնավոր համալսարանում։ 2007–2008 ուսումնական տարում եղել է Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆի ինստիտուտի աշխատակից, իսկ 2015 թվականին հանդիսացել է Բեդելի վաստակավոր հրավիրյալ պրոֆեսոր Այովայի համալսարանի ոչ գեղարվեստական գրվածքների ծրագրում[10]։

2021 թվականի մարտին ոչ գեղարվեստական արձակի համար արժանացել է «Վինդեմ -Քեմփբելի գրականության մրցանակներ» գրական մրցանակին[11]։

Վիվիան Գորնիքի գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալի Մահմուդին փնտրելիս․ ամերիկուհին Եգիպտոսում» (1973, «Սաթրդեյ Ռիվյու Պրես» հրատարակչություն) (Առաջադրվել է 1974 թվականի Գրքի ազգային մրցանակի)
  • «Ամերիկյան կոմունիզմի ռոմանտիկան» (1977, «Բեյսիք Բուքս», նոր հարատարակություն՝ 2020)[12]
  • «Էսսեներ ֆեմինիզմի մասին» (1978, «Հարփեր & Ռոու»)
  • «Կանայք գիտության մեջ. Դիմանկարներ անցումային աշխարհից» (1983, «Սայմոն & Շուստեր»)[13]
  • «Դաժան հավելվածներ. Հուշագիր» (1987, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)
  • «Աչքի մակարդակին հասնելիս» (1996, «Բիքոն Պրես»)
  • «Սիրո վեպի ավարտը» (1997, «Բիքոն Պրես», Առաջադրվել է 1997 թվականին Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակի համար)
  • «Իրավիճակ և պատմություն. Անձնական պատմվածքի արվեստը» (2001, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)
  • «Եսի մենությունը. Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի մասին մտածելիս» (2005, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)
  • «Տղամարդիկ իմ կյանքում» (2008, «MIT Պրես», Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակի եզրափակչի մասնակից)
  • «Կանայք գիտության մեջ. Այն ժամանակ և հիմա» (2009, «Ֆեմինիստ Պրես»)
  • «Հին երազանք» (Սեպտ․/Հոկտ․ 2010, Բոստոն Ռիվյու)
  • «Էմմա Գոլդման․ Հեղափոխությունը՝ որպես կյանքի ուղի» (2011, Եյլի համալսարանի հրատարակություն, 2011 թվականի հրեական գրքի ազգային մրցանակի եզրափակչի մասնակից)
  • «Տարօրինակ կինն ու քաղաքը» (May 2015, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)[9]
  • «Անավարտ բիզնես. Քրոնիկ վերընթերցողի գրառումներ» (2020, «Ֆարրար, Շտրաուս և Ժիրու»)[14]

Էսսեների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչ է նշանակում անկախությունն ինձ համար»՝ ընդգրկված Քեթի Հանաուերի 2002 թվականի The Bitch in the House: 26 Women Tell the Truth about Sex, Solitude, Work, Motherhood and Marriage վերնագրված Նյու Յորք Թայմսի ամենավաճառվող ակնարկների անթոլոգիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  4. «Library of Congress authority file». loc.gov. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  5. 5,0 5,1 Tresa Grauer. «Vivian Gornick». Jewish Women's Archives Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  6. Elaine Blair (Winter 2014). «Vivian Gornick, The Art of Memoir No. 2». The Paris Review. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. 7,0 7,1 Daring to Be Bad: Radical Feminism in America, 1967–75. University of Minnesota Press. 1990. էջեր 186–187. ISBN 0-8166-1787-2. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
  8. Vivian Gornick (1969). «The Next Great Moment in History Is Theirs». The Village Voice (November 27, 1969). (Reprinted in: V Gornick. (1978). Essays in Feminism. Harper and Row. 0-06-011627-7.)
  9. 9,0 9,1 «Vivian Gornick – biography». Department of English, The University of Iowa. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  10. «Visiting Writers Series». Department of English, College of Liberal Arts & Sciences, The University of Iowa. 2017 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Windham-Campbell Prize recipients announced». Books+Publishing (ավստրալիական անգլերեն). 2021 թ․ մարտի 23. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. Watling, Sarah (2020 թ․ մայիսի 1). «The Romance of American Communism by Vivian Gornick review – a flawed masterpiece». The Guardian.
  13. Gornick, Vivian (1983 թ․ հունվարի 1). Women in Science: Portraits from a World in Transition (անգլերեն). Simon & Schuster. ISBN 9780671417383.
  14. «Book Marks reviews of Unfinished Business: Notes of a Chronic Re-Reader by Vivian Gornick». Book Marks (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիվիան Գորնիք» հոդվածին։