Վիսիտասիոն Պադիլյա
Վիսիտասիոն Պադիլյա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1882 |
Ծննդավայր | Տալանգա, Francisco Morazán Department, Հոնդուրաս |
Մահացել է | փետրվարի 12, 1960 (77 տարեկան) |
Մահվան վայր | Տեգուսիգալպա, Հոնդուրաս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ուսուցչուհի, կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ |
Վիսիտասիոն Պադիլյա (իսպ.՝ Visitación Padilla, հուլիսի 2, 1882, Տալանգա, Francisco Morazán Department, Հոնդուրաս - փետրվարի 12, 1960, Տեգուսիգալպա, Հոնդուրաս), մանկավարժ, ֆեմինիստ ակտիվիստ։
Պադիլան Հոնդուրասում կազմակերպել է փոխադարձ օգնության միությունները, ամրապնդել է հակաալկոհոլային լիգաները և կազմակերպել է Հոնդուրասի կանանց իրավունքները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիսիտասիոն Պադիլյան ծնվել է Հոնդուրասից Ֆրանսիսկո Մորասան շրջանի Տալանգա մունիցիպալիտետում[1]։ Ուսումն ավարտելով՝ 1909 թվականին դարձել է ուսուցիչ, այնուհետև 1913 թվականին գրողներ Ռաֆայել Էլիոդորո Վալեի և Ֆրոյլան Տուրկիոսի հետ դարձել է «Ateneo de Honduras» կազմակերպության անդամ և ներկայացրել իր կազմակերպչական ունակությունները։ 1917 թվականին Պադիլյան Տեգուսիգալպայում հիմնել է «Juan Rafael Mora» ազատագրական թերթը։
1924 թվականին, Քաղաքացիական պատերազմի ընթացքում, Պադիլան իր գաղափարներն արտահայտել է «Boletín de la Defensa Nacional»-ում, միաժամանակ հիմնել է տեգուսիգալպացի կանանց խումբը՝ «Sociedad Cultural Femenina»[Նշում 1]: 1926 թվականին խումբը պետական ֆինանսավորում է ստացել բժիշկ Միգել Պաս Բարաոնայից՝ որոշելու «օրվա մորը»։
Պադիլյան դասավանդել է մինչև 1929 թվական։ 1930 թվականին նրան հրավիրում են «La Gaceta» թերթի հիմնադրմանը։ 1934 թվականին նա կազմավորում է “Zelaya Sierra” խումբը՝ ի հիշատակ հոնդուրասցի նկարիչ և ուսուցիչ Պաբլո Սելայա Սիեռայի։ Այդ ժամանակահատվածում խոսվում էր այն մասին, որ դիկտատոր, քաղաքական գործիչ Տիբուրիո Կարիաս Անդունան կթողնի իր կառավարական պաշտոնը և 1936 թվականից ձևավորած դիկտատուրան. Պադիլյան իր մտքերը շարադրել է «Orientación» և «Ciudadano» թերթերում։ Մեկ տարի անց Կարիասը հրաժարվել է իր կառավարական պաշտոնից և ընտրությունում հաղթել է Խուան Մանուել Գալվեսը։
1954 թվականի հունվարի 25-ին Խուլիո Լոսանո Դիասի կառավարման օրոք ընդունվել է պաշտոնական օրենք, որով ճանաչել է կանանց իրավունքները և Հոնդուրասում առաջին անգամ կանանց թույլատրել են քվերարկել։ Պադիլյան, անխոնջ ակտիվիստը, իր մասնակցությունն է ունեցել դրանում։
Այլ հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բացի «El Nacional» թերթի սյունակագիր լինելուց, Պադիլյան գրել է «Azucenas» մանկական գրքույկը և Pasatiempos e Historias de la Educación Pública Hondureña էսսեն։
Ճանաչում/հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պադիլյայի դիմանկարով թողարկվել է Lps 0.02 նամականիշ[2]
- Դեպի խաղաղություն կանանց խումբը կոչվում է Վիսիտասիոն Պադիլյայի անունով
- 2010 թվականը հայտարարվել է "Año de Visitación Padilla"
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Diccionario de Personalidades de Honduras/Padilla, Visitación.
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Graciela Amaya de García, Antonieta, Jesús, Mariana y Ceferina Elvir, María Luisa Medina, Eva Sofía Dávila, Goya Isabel López, Flora Suazo, Ángela y Genoveva Andino, Natalia Triminio, Rosita Amador, Juana Ochoa, Sofía Vega, María López, Adriana Hernández, Florencia Padilla, Rosa Flores
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Honduras Laboral/Visitación Padilla»։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-10-ին։ Վերցված է 2017-06-23
- ↑ [1]