Վիսենտե Լոպես Պորտանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիսենտե Լոպես Պորտանիա
Vicente López Portaña (Real Academia de Bellas Artes de San Fernando).JPG
Ծնվել էսեպտեմբերի 19, 1772(1772-09-19)[1][2][3][4][5]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա[6]
Վախճանվել էհուլիսի 22, 1850(1850-07-22)[3][5] (77 տարեկանում)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
ԿրթությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ԱշակերտներԽուստո Մարիա դե Վելասկո և José Ribelles
Պաշտոնպալատական նկարիչ
ԶավակներԲերնարդո Լոպեզ Պիկեր և Լուիս Լոպեզ Պիկեր
Vicente López y Portaña[7] Վիքիպահեստում

Վիսենտե Լոպես Պորտանիա (իսպ.՝ Vicente López Portaña, սեպտեմբերի 19, 1772, Մադրիդ, Իսպանիա - հուլիսի 22, 1850, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի նեոդասական նկարիչ, համարվում է իր ժամանակի իսպանացի լավագույն դիմանկարիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսենտե Լոպես Պորտանիան ծնվել է 1772 թվականի սեպտեմբերի 19-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Գեղանկարչություն սկսել է ուսումնասիրել 13 տարեկան հասակում իր հայրենի քաղաքում՝ կրոնական ֆրանցիսկանցի Անտոնիո դե Վիլանուևայի ղեկավարությամբ։ Այնուհետև սովորել է Վալենսիայի Սան Կառլոսի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 17 տարեկան հասակում Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում արժանանում է մրցանակի՝ նկարչության համար։ 3 տարի սովորելով Մադրիդում՝ Վիսենտեն 1794 թվականին ամուսնանում է Մարիա Պիկիերի հետ։ Ունեցան 2 որդի՝ Բերնարդո Լոպես Պիկիերը և Լուիսը, ովքեր հետագայում ևս նկարիչներ դարձան։ 1801 թվականին Պորտանիան դառնում է Սան Կառլոսի ակադեմիայի նախագահը։

Վիսենտե Լոպես Պորտանիան նաև արքունական նկարիչ էր Իսպանիայի թագավորներ Կարլ IV-ի (1802 թվականից), Ֆերդինանդ VII-ի (1814 թվականից) և թագուհի Իզաբելլա II-ի օրոք։ Նա նաև եղել է Մարիա Իզաբելլա Պորտուգալացու և Մարիա Ժոզեֆա Սաքսոնացու, Ֆերդինանդ VII-ի կանանց նկարչության ուսուցիչները։ 1817 թվականին Պորտանիան դառնում է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախագահը։

Պորտանիայի կտավներում պատկերված են բազմազան թեմաներ՝ կրոնական, այլաբանական, պատմական և դիցաբանական բովանդակությամբ, սակայն հմտացավ դիմանկարներում։ Իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում պատկերել է 19-րդ դարի առաջին կեսի իսպանական հասարակության բոլոր նշանակալի անձանց։

Վիսենտե Լոպես Պորտանիան նկարել է նեոդասական ոճով, վաղ աշխատանքները ռոկոկո ոճի են։ Նկարչի ստեղծագործական կյանքի վրա մեծապես ազդել է Անտոն Ռաֆայել Մենգսի գեղանկարչությունը։ Պորտանիան համարվում է իր ժամանակի իսպանացի լավագույն գեղանկարիչներից մեկը, վարպետությամբ երկրորդը՝ Գոյայից հետո։

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանացի տիկին
  • El pintor Francisco de Goya y Lucientes, 1826.
  • Doña María Cristina de Borbón, reina de España, 1830.
  • El infante Antonio Pascual de Borbón, h. 1815-1816.
  • María Josefa Amalia de Sajonia, reina de España, h. 1828.
  • María Antonia de Borbón, princesa de Asturias, h. 1815-1816.
  • María Isabel de Braganza, reina de España, h. 1816.
  • Retrato del teniente coronel Juan de ­Zengotita Bengoa, 1842.
  • La señora de Carballo, niña, h. 1838-1840.
  • La Huida a Egipto, h. 1794-1796.
  • Fray Tomás Gasco, h. 1800.
  • Carlos IV y su familia homenajeados por la Universidad de Valencia, 1802.
  • El obispo Pedro González Vallejo
  • Antonio Ugarte y su esposa, María Antonia Larrazábal, 1833.
  • Doña Salvadora Torra, viuda de Camarón
  • José Gutiérrez de los Ríos, 1849.
  • Retrato de la señora Delicado de Imaz, h. 1836.
  • El sueño de san José, h. 1791-1792.
  • La liberación de san Pedro, h. 1791-1792.
  • María Pilar de La Cerda y Marín de Resende, duquesa de Nájera, h. 1795.
  • La miniaturista Teresa Nicolau Parody, h. 1832-1835.
  • Francisco Tadeo Calomarde, h. 1831-1832.
  • Alegoría de la institución de la orden de Carlos III, 1827-1828.
  • Alegoría de la donación del Casino a la reina Isabel de Braganza por el Ayuntamiento de Madrid, 1818.
  • El arzobispo Juan José Bonel y Orbe
  • Retrato de Alejandro Mon, 1850.
  • Ignacio Gutiérrez Solana, veedor de las reales caballerizas, h. 1823.
  • Félix Antonio Máximo López, primer organista de la real capilla, 1820.
  • Don Pedro Alcántara de Toledo y Salm Salm, XIII duque del Infantado, 1827.
  • Luis Veldrof, aposentador mayor y conserje del Real Palacio, h. 1823-1825.
  • Henry O'Shea
  • El infante Carlos María Isidro, h. 1823.
  • Adoración de la Sagrada Forma, h. 1791-1792.
  • Pedro Caro Sureda, marqués de la Romana (copia)
  • Retrato de caballero, h. 1816-1818.
  • Fernando VII, con uniforme de capitán general, h. 1814-1815.
  • María Francisca de la Gándara y Cardona, condesa viuda de Calderón, 1846.
  • Fernando VII, con uniforme de capitán general, 1814.
  • María Cristina de Borbón, con el hábito del Carmen
  • El Buen Pastor, h. 1800.
  • Isabel II niña, en pie, h. 1835-1836.
  • El sueño de san José, 1805.
  • Alegoría de las Ciencias, h. 1794-1795.
  • Bautismo de san Hermenegildo por san Leonardo, h. 1816.
  • Fernando VII, con uniforme de capitán general, h. 1816-1818.
  • María Isabel de Braganza, reina de España, h. 1816-1818.
  • San Frutos, h. 1805.
  • La beata Josefa María de santa Inés de Beniganim, h. 1805.
  • Imagen de la Virgen de la Fuencisla en su altar, h. 1815-1816.
  • Santa con angelitos en un paisaje
  • Aparición del Niño Jesús a san Antonio de Padua, h. 1816-1818.
  • Jesús con la cruz a cuestas, camino del Calvario, h. 1842-1846.
  • Retrato de D. Matías Sorzano Nájera, 1840.
  • Dos rodelas de escudos coronadas, con genios y famas
  • Fernando VII con el hábito de la orden del Toisón de Oro, h. 1829-1830.
  • Isabel de Mayrand y el conde de Salmony, junto a su castillo, h. 1791-1792.
  • Encuentro del rey Etelredo y Etelgiva, h. 1791-1792.
  • San Francisco y santa Clara adorando la Santa Faz de Alicante, h. 1800-1805.
  • La basílica de San Francisco el Grande de Madrid
  • Amorcillo jugando con un perro, h. 1805-1810.
  • Amorcillo cabalgando sobre un perro, h. 1805-1810.
  • San Francisco Javier bautizando indios, (copia).
  • Orla decorativa con la aparición de la Virgen a san Simón Stock y varios santos carmelitas, h. 1816.
  • Virgen de la Merced, entronizada sobre nubes, h. 1794-1797.
  • Predicación de san Juan Bautista, h. 1832-1835.
  • Pedro Cano, canónigo de la catedral de Valencia, 1843.
  • Ciro el Grande ante los cadáveres de Abradato y Pantea, h. 1826. Destruida en el incendio del Tribunal Supremo de 1915. Se conserva únicamente un dibujo preparatorio.
  • El milagro, 1833.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]