Վիսենտե Գուայտա
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1987[1] (39 տարեկան) | ||
| Ծննդավայր | Տոռենտե, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա | ||
| Հասակ | 191 սանտիմետր | ||
| Քաշ | 80 կգ | ||
| Դիրք | դարպասապահ | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Վիսենտե Գուայտա Պանադերո (իսպ.՝ Vicente Guaita Panadero, Իսպաներեն արտասանություն՝ [biˈθente ˈɣwajta panaˈðeɾo]; հունվարի 10, 1987[1], Տոռենտե, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Սելտա» ակումբի դարպասապահ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիսենտե Գուայտան «Վալենսիա» ակումբի կանտերայի սան է, հիմնական կազմում նորամուտը նշել է 2008/09 մրցաշրջանում։ Քանի որ 2009 թվականի մրցաշրջանում ակումբը «Մալյորկայից» ձեռք է բերել Միգել Անխել Մոյային (այսպիսով, ակումբի կազմում կային 4 գործող դարպասապահներ), Գուայտան, ինչպես իր գործընկեր Ռենանը, հաջորդ մրցաշրջանում վարձակալվել է՝ Սեգունդայի «Ռեկրեատիվո» ակումբին[2]։ Մրցաշրջանը հաջող է ստացվել երիտասարդ դարպասապահի համար։ 30 խաղում բաց թողնելով ընդամենը 24 գնդակ՝ Գուայտան նվաճել է Սեգունդա լիգայի Սամորայի գավաթը։ Մրցաշրջանի ավարտից հետո դարպասապահը վերադարձել է «Վալենսիա»՝ ակումբի մարզչական շտաբը նշել է դարպասապահի հաջող ելույթը և հայտարարել է, որ հույս է դնում Վիսենտե Գուայտայի վրա, որպես հաջորդ մրցաշրջանում «Վալենսիայի» դարպասապահի[3].
Ղեկավարության վստահությունն արդարացնելու հնարավորություն երիտասարդ դարպասապահին տրվել է արդեն 2010/11 մրցաշրջանի առաջին կեսում, երբ մեկը մյուսի հետևից վնասվածքներ ստացան ակումբի երկու հիմնական դարպասապահները՝ Սեսարը և Մոյան։ Գուայտան կարողացավ օգտվել ընձեռված հնարավորությունից՝ մրցաշրջանի ավարտին ամրապնդվելով որպես «Վալենսիայի» հիմնական դարպասապահ։
2011 թվականի մայիսին, Իսպանիայում ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից հետո, Վիսենտե Գուայտան երկարաձգել է պայմանագիրը «Վալենսիայի» հետ․ դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2015 թվականը[4]։
2014 թվականի հուլիսի 31-ին Գուաիտան վաճառվել է «Խետաֆեին»։
2018 թվականի հունիսի 8-ին Վիսենտեն ազատ գործակալի կարգավիճակով դարձել է «Քրիսթալ Փելասի» դարպասապահ[5]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի առաջնության բրոնզե մեդալակիր (2010-2011)
- Սեգունդա Լիգայի Սամորայի գավաթ (2009-2010)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Валенсия» отдала Гуаиту в аренду в «Рекреативо» Արխիվացված 2014-01-04 Wayback Machine Sports.ru 12.07.2009 г.
- ↑ Гуаита готов к конкуренции за место в воротах. valencianistas.ru 20.06.2010
- ↑ Гуайта продлил контракт с «Валенсией» Արխիվացված 2014-01-04 Wayback Machine Ru.uefa.com 31.05.2011 г.
- ↑ «"Кристал Пэлас" объявил о подписании Гуаиты». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль футболиста Արխիվացված 2020-09-30 Wayback Machine на официальном сайте «Кристал Пэлас»(անգլ.)
- Профиль футболиста на сайте Премьер-лиги(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Գուայտա» հոդվածին։ |
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Խետաֆեի ֆուտբոլիստներ
- Սելտայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ
- Պարմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ