Վիջենդեր Սինգհ
Վիջենդեր Սինգհ անգլ.՝ Vijender Singh | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Kaluwas, Bhiwani district, Rohtak division, Հարյանա, Հնդկաստան[1] |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Vijender Singh Վիքիպահեստում |
Վիջենդեր Սինգհ (ա.-փենջ.` ਵਜਿੰਦਰ ਸਿੰਘ, անգլ.՝ Vijender Singh Beniwal; հոկտեմբերի 29, 1985, Kaluwas, Bhiwani district, Rohtak division, Հարյանա, Հնդկաստան[1]), միջին քաշային կարգի հնդիկ բռնցքամարտիկ։ 2008 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 2009 թվականին պարգևատրվել է Հնդկաստանի Ռաջիվ Գանդի Կհել Ռատնա ամենաբարձր սպորտային մրցանակով։ 2010 թվականին արժանացել է Հնդկաստանի մեծությամբ չորրորդ պետական քաղաքացիական Պադմա Շրի պարգևին։ 2015 թվականին սկսել է բռնցքամարտիկի պրոֆեսիոնալ կարիերան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիջենդեր Սինգհ Բենիվալը ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 29-ին Բհիվանի շրջանի Հարյանա նահանգում։ Նրա հայրը՝ Մահիպալ Սինգհ Բենիվալը եղել է Haryana Roadways-հասարակական տրանսպորտի ստորաբաժանի աշխատակից, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի։ Նրա մեծ եղբայր Մանոջը ծառայում է հնդկական բանակում։ Բհիվանիի Վալիշ քոլեջում Սինգհը ստացել է բակալավրի աստիճան[2]։
Վիջենդերը բռնցքամարտով սկսել է զբաղվել 15 տարեկանից[3]։ Մարզվել է Բհիվանիի բռնցքամարտի ակումբում՝ Ջագդիշ Սինգհի գլխավորությամբ։ Հենց նա էլ Վիջենդերին առաջարկել է զբաղվել պրոֆեսիոնալ բռնցքամարտով։ Նրա առաջին համաշխարհային մրցումները եղել են 2003 թվականի աֆրասիական խաղերը, որտեղ նա մասնակցել է պատանիների մրցաշարին և ստացել է արծաթե մեդալ[4]։
2004 թվականին առաջին կիսամիջին քաշային կարգում մասնակցել է Աթենքում տեղի ունեցող Օլիմպիական խաղերին։ Սակայն հենց առաջին մրցաշրջանում պարտություն է կրել թուրք մարզիկ Մուստաֆե Կարագյոլյլուից։ 2006 թվականի ընկերական խաղերի ժամանակ նա միջին քաշային կարգում արժանացել է արծաթե մեդալի։ Նույն թվականին Ասիական խաղերում նա ստացել է բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակչում 24-29 հաշվով հաղթելով Բահտիյար Արտաևին[5]։
Միչև Պեկինի Օլիմպիական խաղերը նա մարզվել է Պատիալայի սպորտի Ազգային ինստիտուտում։ Օլիմպիադայի քառորդ եզրափակչում նա 9-4 հաշվով հաղթել է էկվադորցի Կարլոս Գոնգորին, բայց կիսաեզրափակչում պարտություն է կրել Էմիլիո Կորեայից։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը նրան մեծ հայտնիություն է բերել հայրենիքում՝ ճանապարհ բացելով դեպի մոդելային և գովազդային բիզնես[4]։ Նրան նաև հրավիրել են մասնակցել Nach Baliye և 10 Ka Dum հեռուստատեսային շոուներին։
Հաշվի չառնելով 2009 թվականի աշխարհի առաջնությունում նրա վաստակած բրոնզե մեդալը, Սինգհը սիրողական կարիերայի «միջին քաշային» կարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի վարկանիշով[4]։ 2010 թվականի ընկերական հանդիպումների ժամանակ նա կիսաեզրափակչում պարտվել է Էնթոնի Օգոգոյին[6]։ Մեկ ամիս անց Գուանչժոուի ասիական խաղերում նա չեմպիոն է դարձել՝ եզրափակչում 7-0 հաշվով հաղթելով ուզբեկ բռնցքամարտիկ Աբոս Ատոևին։ Սակայն 2 տարի անց Լոնդոնի օլիմպիադայի քառորդ եզրափակչում 13-17 հաշվով պարտություն է կրել հենց նրանից[7]։
2015 թվականի հունիսին Սինգհը երկարատև պայմանագիր է կնքել Queensberry Promotions-ի հետ[8] և տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ մարզումները շարունակելու համար[9]։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում նրա առաջին մարտը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 10-ին։ Նա 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է բրիտանացի Սոնի Ուայթինգին[10][11]։ Նա նոկաուտով հաղթել է նաև իր մյուս 5 մարտերը։ 7-րդ մարտը տեղի է ունեցել Կերի Հոուպի հետ, որը եղել է WBC վարկածով Եվրոպայի նախկին չեմպիոն։ Սինգհը 10 ռաունդ տևած մարտից հետո նրան հաղթել է միավորների առավելությամբ (98-92, 98-92, 100-90)։ Արդյունքում նա երկրորդ միջին քաշային կարգում դարձել է WBO չեմպիոն[12][13][14]։ Իր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոնների 15 հոգուց բաղկացած աղյուսակում նա զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին չորս տարի տևած հարաբերություններից հետո Վիջենդերը ամուսնացել է Արչանե Սինգհի հետ[16][17]։ Այժմ նրանք ունեն որդի։ 2012 թվականի տվյալներով նրա կարողությունը կազմում էր 32 միլիոն ռուփի[18]։ Նկարահանվել է Fugly (2014) ֆիլմի գլխավոր դերերից մեկում՝ Մոհիտ Մարվայի, Արֆի Լամբիի և Կիար Ադվանի հետ[19][20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Rahul Jayaram (2008 թ․ օգոստոսի 31). «'If I fight again I'll beat him for sure...I won't make the same mistakes again'». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Renuka Vyavahare (2016 թ․ հուլիսի 22). «Vijender Singh: I don't fight for money, I fight because I love boxing». The Times of India (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Who is Vijender Singh?». NDTV (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 2. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Ipsit Mohapatra (2008 թ․ նոյեմբերի 2). «Challenges of the fame game». The New Indian Express (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Andy Bull (2010 թ․ հոկտեմբերի 11). «Commonwealth Games 2010: Penalties cost Vijender Singh place in final». The Guardian (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Vijender Singh knocked out of London Olympics». The Times of India (անգլերեն). 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Vijender Singh turns professional». The Hindu (անգլերեն). 2015 թ․ հունիսի 29. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Vijender Singh: Can he become next Manny Pacquiao?». BBC (անգլերեն). 2015 թ․ հունիսի 30. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Vijender rocks in pro debut, thrashes Whiting». The Hindu (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «TKO on debut: Vijender Singh wins first professional bout in style, knocks out Sonny Whiting». Firstpost (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Vijender Singh beats Kerry Hope by unanimous decision to clinch WBO Asia Pacific title». Firstpost (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 16. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Uthra Ganesan (2016 թ․ հուլիսի 17). «Vijender becomes WBO Asia Pacific Super Middleweight champion». The Hindu (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Vijender beats Hope for WBO middleweight title» (անգլերեն). World Boxing Organization. 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «WBO Ranking as of Aug. 2016» (PDF) (անգլերեն). World Boxing Organization. 2016-08. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Gaurav Kanthwal (2011 թ․ մայիսի 16). «Vijender Singh to marry Delhi girl Archana». The Times of India (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Nitin Sharma (2012 թ․ հուլիսի 16). «Since he travels so much,its almost like we are still single». The Indian Express (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
{{cite web}}
: C1 control character in|title=
at position 28 (օգնություն) - ↑ «Vijender Singh». Forbes India (անգլերեն). 2013 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Prashant Singh (2013 թ․ հոկտեմբերի 5). «Boxer Vijender Singh shoots in Ladakh for debut film». Hindustan Times (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Gandharv Jain (2014 թ․ օգոստոսի 10). «It's fights and films for boxer Vijender Singh». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիջենդեր Սինգհ» հոդվածին։ |
|