Վիուլեն Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անուն (Հայրանուն) Ազգանուն
Ծնվել էմայիսի 1, 1938 (81 տարեկան)
ԾննդավայրԳառնահովիտ, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Վիուլեն Պարույրի Հակոբյան (ծնված 1. 5. 1938, գյուղ Գառնահովիտ, Արագածոտնի մարզում), դեղաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1979), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵԲԻ (1960)։ 1962 թվականից աշխատում է նույն ինստիտուտի դեղաբանության ամբիոնում, 1994 թվականից՝ ամբիոնի վարիչ, 1979-1983 թվականներին՝ բժշկական ֆակուլտետի դեկան, 1986-1987 թվականներին՝ ուսման գծով պրոռեկտոր, 1987 թվականից՝ ռեկտոր։ Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի արյան շրջանառության վրա ընդերածին ակտիվ նյութերի ազդեցության մեխանիզմների պարզաբանմանը։ Բացահայտել է ուղեղի անոթներում գամմա-ամինակարագաթթվի (ԳԱԿԹ) և նրա գոյացմանը նպաստող ֆերմենտների առկայությունը, պարզել ԳԱԿԹ-ի դերը ուղեղային արյան շրջանառության խանգարումների ժամանակ։ Զբաղվում է նաև սիրտանոթային համակարգի վրա ազդող ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի հայտնաբերման, սակավաշարժ կենսաձևի ժամանակ ուղեղային արյան շրջանառության խանգարման և նրա դեղորայքային համուղղման հարցերով։ Անոթաբանների միջազգային քոլեջի (1991 թվականից), Լեհաստանի ԲԳԱ (1997 թվականից) անդամ։ Պարգևատրվել է Ա. Շվեցերի ոսկե մեդալով (1998)։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անոթաբանների միջազգային քոլեջի անդամ (1991 թվականից):
  • Լեհաստանի ԲԳԱ անդամ (1997 թվականից)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Շվեցերի ոսկե մեդալ (1998)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆարմակալոգիա: Դասագիրք բժշկական ինստիտուտի ուսանողների համար, 1989 (համահեղինակ):
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png