Վիոնա Իլեգեմս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիոնա Իլեգեմեսից)
Վիոնա Իլեգեմս
հոլ.՝ Viona Ielegems
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1982(1982-02-05) (42 տարեկան)
ԾննդավայրՎիլրեյք, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
Քաղաքացիություն Բելգիա[1]
Մասնագիտությունլուսանկարիչ
 Viona Ielegems Վիքիպահեստում

Վիոնա Իլեգեմս[2] (հոլ.՝ Viona Ielegems, փետրվարի 5, 1982(1982-02-05), Վիլրեյք, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիական ծագմամբ լուսանկարիչ, զգեստների նկարիչ և ոսկերիչ։ Նախ և առաջ հայտնի է իր երևակայական լուսանկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով Անտվերպենի գեղարվեստական դպրոցը` Վիոնան որոշել է գնալ հոր հետքերով, որը լուսանկարչության տեխնիկա էր դասավանդում և դարձել էր լուսանկարիչ[3]։ Իր աշխատանքի համար նա նախառաֆայելյան, մոդեռն արվեստի և պատմական զգեստների ստեղծագործություններից ոգեշնչում էր վերցնում։ Բոլոր զգեստները և զարդարանքները իր լուսանկարների աշխատանքի համար նա ինքնուրույն էր պատրաստում[3]։

Նրա աշխատանքներից են Վիլե Վալոյի, Էմիլի Օտեմնի, Qntal և sToa խմբերի լուսանկարները։ Իր կարիերայի սկզբում Վիոնան շատ անգամ է ինքն է բնորդ եղել, ավելի ուշ իր աշխատանքների համար նա սկսել է օգտվել մոդելների ծառայություններից[3]։

Առաջին անգամ իր աշխատանքներով մասնակցել է հոր լուսանկարների ցուցահանդեսին։ 2006 թվականին նրա լուսանկարները ցուցադրվել են Լյուքսեմբուրգի Gallerie Lucien Schweitzer պատկերասրահում։

Վիոնան եղել է Elf Fantasy Fair զգեստավորված փառատոնի մասնակից, որը անց է կացվել Հար ամրոցում` Ուտրեխտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա[4]։ 2007 թվականից սկսած նա անց է կացրել Անտվերպենում, Gala Nocturna զգեստավորված տոնախմբության Սուրբ Ավգուստի գոթական եկեղեցում[5]։ Նաև իր ամուսնու` Դիրկ Ստենդաերտի հետ միասին (գերմ.՝ Dirk Standaert), իր անունով, Մագդեբուրգի Heinrichshorst ամրոցում, նա տարին մի քանի անգամ անցկացրել է զգեստավորված «վամպիրների պարահանդեսը» (ֆր.՝ Danse Macabre ball), որտեղ հրավիրված էին բոլոր ցանկացողները[6][7]։

2015 թվականին որոշել է Eli and the Eye of Dral ֆիլմի թողարկումը, որի համար Վիոնան աշխատել է որպես զգեստների նկարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Photographers’ Identities Catalog
  2. Հանդիպում է նաև պակաս ճշգրիտ «Ելեգեմս» տարբերակը։
  3. 3,0 3,1 3,2 Benjamin Mack (2012 թ․ հունիսի 13). «The Photographer and the White Lady» (անգլերեն). GALO Magazine.
  4. Een sprookjeswereld vol magie // Новостной портал Ad.nl, 17 апреля 2008.(նիդեր.)
  5. Vanessa (2013 թ․ ապրիլի 8). «30.03.2013. Gala Nocturna – The pope's daughter, Antwerp» (անգլերեն). undergrounded.de — das Underground Metal Webzine!]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  6. Benjamin Mack (2012 թ․ հոկտեմբերի 31). «The vampires next door» (անգլերեն). Deutsche Welle. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  7. Benjamin Mack (2012 թ․ հոկտեմբերի 29). «In The Woods, a High Fashion Affair» (անգլերեն). GALO Magazine.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]