Վիոլետ Մեններս
Վիոլետ Մեններս անգլ.՝ Violet Manners | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1856[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 22, 1937[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ամուսին | Henry Manners, 8th Duke of Rutland?[2] և Montagu Corry, 1st Baron Rowton? |
Ծնողներ | հայր՝ Charles Lindsay?, մայր՝ Emilia Anne Browne?[1] |
Երեխաներ | Diana Cooper?[2], John Manners, 9th Duke of Rutland?[2], Marjorie Paget, Marchioness of Anglesey?[2], Robert Manners, Lord Haddon?[1][2] և Lady Violet Benson?[1][2] |
![]() |
Մարիոն Մարգարեթ Վիոլետ Մաններս, Ռութլանդիայի դքսուհի (անգլ.՝ Marion Margaret Violet Manners, Duchess of Rutland, մարտի 7, 1856[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 22, 1937[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի արիստոկրատ և նկարիչ։ Ռատլենդի 8-րդ դուքս Հենրի Մեններսի կինը։ Նրանք ունեցել են հինգ երեխա։
Ընտանիք, ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիոն Մարգարետ Վիոլետ Լինդսեյը ծնվել է 1856 թվականի մարտի 7-ին, Լոնդոնում, Քրոուֆորդի 24-րդի կոմս Ջեյմս Լինդսեի և Մարիա Մարգարեթ Փենինգթոնի կրտսեր որդու՝ Չարլզ Հյու Լինդսեի և Լիսմորի դեկան Մոնթեգու Բրաունի և Կատերինա Պենելոպե Դե Մոնտմորենսի դստեր՝ տիկին Էմիլիա Աննա Բրաունի ընտանիքում[3][4][5]:

26 տարեկան հասակում ամուսնացել է Հենրի Մեններսի՝ Ռաթլենդի 8-րդ դքսի և Կատերինա Մարլիի միակ որդու հետ։ Ամուսինները քիչ ընդհանրություններ ունեին, Հենրիին պահպանողական էր և սիրում էր որս անել, Վիոլետը հավատարիմ էր բոհեմյան կյանքին, հետաքրքրվում էր արվեստով։ Նրանք հինգ երեխա են ունեցել։ Վերջին երկու աղջիկների ծնունդը վերագրում են Վիոլետի սիրեկաններին. Լեդի Վիոլետ Կատերինան ծնվել է Ռոուտոնի առաջին բարոն Մոնթեգ Կորիից, իսկ վերջին դուստրը՝ Դիանան, Գերի Կոկեյ-Կաստից։
1888 թվականին ամուսինները դարձան Գրենբիի մարկիզներ[6]։ 1906 թվականին՝ հոր մահից հետո, Հենրին ժառանգել է նրա տիտղոսը՝ դառնալով Ռատլենդի 8-րդ դուքս, իսկ Վիոլետը դարձել է դքսուհի[7][6]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դքսուհու տունը Արլինգտոն-սթրիթում, դարձել է հիվանդանոց[6]։ Նրա դուստրը՝ Դիանան, հիվանդանոցում եղել է բուժքույր։ Ուգո Չարթերիսը, նրա դստեր՝ Վիոլետի ամուսինը, մահացել է պատերազմի ժամանակ[6]։
1925 թվականին մահացել է Ռատլենդի դուքսը։ Նրա տիտղոսը ժառանգել է զույգի երկրորդ որդին՝ Ջոնը։ Վիոլետն ինքը՝ Ռատլենդի դքսուհին, մահացել է 1937 թվականի դեկտեմբերի 22-ին և թաղվել Մեններս ընտանիքի Բիվեր Քասլ նստավայրում[6]։
Երեխաներ։
- Լեդի Վիկտորիա Մարջորի Գարրիեթ Մեններս (1883-1946)՝ Չարլզ Փաժեի կինը՝ Էնգլսի 9-րդ մարկիզը, վեց երեխա է ունեցել
- Ռոբերտ Չարլզ Ջոն Մեններս (1885-1894), մահացել է երիտասարդ տարիքում
- Ջոն Հենրի Մոնթեգյու Մեններս (1886-1940), Ռատլենդի 9-րդ դուքս, ամուսնացած է եղել Կատերինա Թեննանտի հետ, ունեցել են հինգ երեխա
- Լեդի Վիոլետ Կատերինա Մեններս (1888-1971) Ուգո Չարթերիսի կինը, նրանից երեխաներ է ունեցել այնուհետև ամուսանացել է Գայ Բենսոնի հետ
- Լեդի Դիանա Օլիվիա Ուինիֆրեդ Մոդ Մեններս (1892-1986) Դաֆ Քուփերի կինը նրանք ունեին չորս երեխա
Գեղարվեստական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլետը տնային կրթություն է ստացել, իսկ նրա ընտանիքը խրախուսել է աղջկա հետաքրքրությունը արվեստի հանդեպ։ Երիտասարդ տարիքում եղել է Իտալիայում[6], որտեղ 1877 թվականին ցուցադրել է իր որոշ նկարներ և քանդակներ Գրոսվենոր պատկերասրահում, որի հիմնադիրը եղել է նրա զարմիկ Քոութս Լինդսեյը[7]։ Ինքը՝ Վիոլետն իրեն պրոֆեսիոնալ էր համարում գեղարվեստական գործում։ Նրա առավել հաջող աշխատանքներն են Լինդսեյ ընտանիքի անդամների և իր ամուսնու նկարները, նրա որոշ գործեր ցուցադրվել են Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ինչպես նաև Ֆրանսիայում և ԱՄՆ-ում[6][8]։ 1825 թվականին մի քննադատ խոսել է դքսուհու ստեղծագործությունների մասին՝ ասելով. «Նրա ոճը հատկապես հարմար է կանացի գեղեցկության և նրբագեղության պատկերների համար, նկարչուհին ավելի շատ հաջողված է բնական դեմքեր նկարելու գործում»:
Դքսուհու նկարների ցուցադրության կազմակերպման գործում օգնել է նրա ընկերը՝ քանդակագործ Ուիլյամ Ռիդ Դիկը։ 1894 թվականին մահացել է Վիոլետի ավագ որդին։ Նա տղայի նկարն արել է Բիվեր-Կասլում գտնվող գերեզմանաքարի վրա։ Դքսուհու լավագույն ստեղծագործությունը համարվում է նրա որդուն և ընտանիքի մյուս անդամներին պատկերող աշխատանքները։ Մինչև 1937 թվականը աշխատանքները գտնվում Էին Վիոլետի լոնդոնյան բնակարանում, իսկ հետո ձեռք է բերվել Բրիտանական Թեյթ թանգարանի կողմից։ 1900 թվականին հրապարակվել են տղամարդկանց և կանանց դիմանկարները, որոնք եղել են նկարչուհու շրջապատից։
Վիոլետը եղել է Հոգու միության անդամ (անգլ.՝ The Souls), որը միավորում էր արվեստով և ինտելեկտուալ գիտություններով զբաղվող ազնվականներին։ The Lady's Realm ամսագիրը Ռատլենդի դքսուհուն անվանել է «հասարակության Թագուհի, որն ունի գեղեցկություն, արտասովոր գեղարվեստական ունակություններ, հասկանում է տնտեսական և սոցիալական հարցերից, ինչը նրան դարձնում է անվերապահ առաջնորդ»[9]։
Դքսուհին հայտնի գեղեցկուհի էր, ինչպես նրա կրտսեր դուստրը՝ Լեդի Դիանան[7]։ Վիոլետը պատկերված էր Ջեյմս Շենոնի[8] և Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի դիմանկարներում[10]։ Նրա ժամանակակիցներից մեկը գրել է նրա մասին. «Նրա անհատականությունը գերազանց էր՝ շագանակագույն մազերը, բաց մաշկը, աչքերը, բարակ իրանը փափուկ գործվածքներից կարված ծաղկանկար զգեստնեևի մեջ»[6]։
Վիոլետն ուներ իր արվեստոցը Բյութ-հաուզում[8]։ Ամուսնու մահից հետո նա տեղափոխվել է Բելգրեյվ-սքվեր, որտեղ հիմնադրել է նոր արվեստանոց և զբաղվել արվեստով։ Ցուցահանդեսներ կազմակերպել է մինչև կյանքի վերջը։ Իր վերջին ստեղծագործությունը նա հանրությանը ներկայացրել է 1937 թվականի նոյեմբերին՝ մահից մեկ ամիս առաջ[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
- ↑ Debrett's, 1902
- ↑ Reynolds, K.D (2004)։ «Профиль Виолет Мэннерс на Oxford Dictionary National Biography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին։ Վերցված է 2015-02-08
- ↑ Wardleworth, 2013
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Reynolds, K.D (2004)։ «Профиль Виолет Мэннерс на Oxford Dictionary National Biography» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-14-ին։ Վերցված է 2015-02-08
- ↑ 7,0 7,1 7,2 Wardleworth, 2013, էջ 74
- ↑ 8,0 8,1 8,2 Dakers, 1999, էջ 225
- ↑ Lady's Realm, 1907, էջեր 252–54
- ↑ Watters, 2011, էջ 743
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Dakers, Caroline. The Holland Park Circle: Artists and Victorian Society :
[անգլ.]. — London : Yale University Press, 1999. — P. 225. — 303 p. — ISBN 0300081642.
[անգլ.]. — London : Dean & Son, Limited, 1902. — P. 226. — 963 p.
[անգլ.]. — London : Hutchinson and Company, 1907. — P. 252—54. — 464 p. — ISBN 1470141035.
- Wardleworth, Dennis. William Reid Dick, sculptor :
[անգլ.]. — London : Ashgate Publishing, 2013. — P. 74—76. — 215 p. — ISBN 1409439712.
- Watters, Tamie. Victorian Britain: An Encyclopedia :
[անգլ.]. — London : Routledge, 2011. — P. 743. — 1012 p. — ISBN 0415668514.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Marion Margaret Violet Lindsay» (իսպաներեն)
- «Marion Margaret Violet Lindsay» (անգլերեն)
- «(Marion Margaret) Violet Manners (née Lindsay), Duchess of Rutland (1856-1937), Artist; wife of 8th Duke of Rutland» (անգլերեն)
|