Վիոլետա Ուրմանա
Վիոլետա Ուրմանա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 1, 1961 (64 տարեկան) կամ օգոստոսի 19, 1959[1] (65 տարեկան) Kazlų Rūda Municipality, Լիտվա[2][3] |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | սոպրանո և մեցցո-սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա |
Ամուսին | Ալֆրեդո Նիգրո |
Պարգևներ | |
Կայք | violetaurmana.com/index.php/en |
![]() |
Վիոլետա Ուրմանավիչյուտե Ուրմանա (լիտ.՝ Violeta Urmanavičiūtė-Urmana, հունվարի 1, 1961 կամ օգոստոսի 19, 1959[1], Kazlų Rūda Municipality, Լիտվա[2][3]), լիտվացի օպերային երգչուհի (սոպրանո, մեցցո-սոպրանո)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի օգոստոսի 19-ին Լիտվայի հարավ-արևմուտքում գտնվող Կապսուկասում քաղաքում։ Ավարտել է դաշնամուրի բաժինը, ապա Վիլնյուսի կոնսերվատորիայի վոկալի բաժինը։ 1991 թվականից նա շարունակել է ուսումը Մյունխենի Բարձրագույն երաժշտական դպրոցում՝ Աստրիդ Վարնայի մոտ։ Շուտով նա ընդունվել է Բավարիայի պետական օպերայի ստուդիան։ 1993 թվականին Սենթ Գալլենի օպերայում առաջին անգամ հանդես է եկել Լաուրայի դերում (Ա. Պոնկիելլիի «Ջոկոնդա»)։
Երգչուհին դարձել է աշխարհահռչակ՝ կատարելով մեցցո-սոպրանո դերեր։ 2002 թվականին Վիոլետա Ուրմանան սկսել է իր «երկրորդ գործունեությունը» որպես սոպրանո և նորից գրավել է օպերայի աշխարհը[4][5][6]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիեննայի «Belvedere» և Բարսելոնայի Ֆ. Վինյասի անվան միջազգային մրցույթների հաղթող։
- 2001 թվականին պարգևատրվել է Մեծ իշխան լիտվացի Գյադիմինասի III աստիճանի շքանշանով և Լիտվայի արվեստի և մշակույթի ազգային շքանշանով։
- 2002 թվականին երգչուհին Լոնդոնում ստացել է թագուհու ֆիլհարմոնիկ միության մրցանակը և Բերգամոյում Ֆրանկո Աբյատիի մրցանակը։
- 2009 թվականին Վիեննայում արժանացել է «Kammersängerin» պատվավոր կոչմանը։
- 2012 թվականին ստացել է Երաժշտության և թատրոնի լիտվական ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124660029 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.theguardian.com/music/2006/feb/14/classicalmusicandopera1
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.medici.tv/en/artists/violeta-urmana/
- ↑ «Божественные мгновения счастья»
- ↑ ММДМ откроет сезон выступлением мировой оперной звезды Виолеты Урманы Российская газета, 23.09.2011
- ↑ Дом музыки открывает IX концертный сезон vesti.ru 22.09.2011
- ↑ VLE
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիոլետա Ուրմանա» հոդվածին։ |
|
- Հունվարի 1 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օգոստոսի 19 ծնունդներ
- 1959 ծնունդներ
- Լիտվայում ծնվածներ
- Սոպրանոներ
- Մեցցո-սոպրանոներ
- Լիտվայի ազգային մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Լիտվացի երգչուհիներ
- 21-րդ դարի օպերային երգիչներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ