Վիոլանտ Արագոնացի
Վիոլանտ Արագոնացի իսպ.՝ Violante de Aragón | |
![]() | |
Դավանանք | catholicity? |
---|---|
Ծննդյան օր | հունիսի 8, 1236 |
Ծննդավայր | Սարագոսա, Իսպանիա |
Վախճանի օր | 1301 |
Վախճանի վայր | Roncesvalles, Նավառա, Իսպանիա |
Գերեզման | Roncesvalles |
Թաղված | Roncesvalles |
Դինաստիա | Բարսելոնյան հարստություն |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Խայմե I[1] |
Մայր | Յոլանդա Հունգարացի[1] |
Ամուսին | Ալֆոնսո X[1] |
Զավակներ | Berengaria of Castile, Lady of Guadalajara?, Բեատրիս Կաստիլիացի[1], Ferdinand de la Cerda?, Sancho IV of Castile?, Peter of Castile, Lord of Ledesma?[2], John of Castile, Lord of Valencia de Campos?[2], Violant of Castile?, James of Castile, Lord of Cameros?[2], Constanza de Castilla?, Eleanor of Castile?, Violante de Castilla?[2], Isabel de Castilla?[2] և Leonor de Castilla?[2] |
Վիոլանտ Արագոնացի (իսպ.՝ Violante de Aragón, հունիսի 8, 1236, Սարագոսա, Իսպանիա - 1301, Roncesvalles, Նավառա, Իսպանիա), արագոնացի արքայադուստր Բարսելոնյան տնից, Խայմե I Նվաճողի դուստր: Կրում է Կաստիլիայի և Լեոնի թագուհի ամուսնական տիտղոսը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիոլանտը ծնվել է 1236 թվականի հունիսի 8-ին Սարագոսա Արագոնի թագավոր Խայմե I Նվաճողի և Վիոլանը Հունգարուհու ընտանիքում[3]: 1246 թվականի դեկտեմբերի 26-ին Բուրգաս քաղաքում ամուսնացել է Կաստիլիայի և Լեոնի թագավոր Ալֆոնսո X Իմաստունի հետ[4]: Այդ ժամանակ նա ընդամենը 10 տարեկան էր: Վիոլանտի փոքր տարիքի պատճառով միացումը հետաձգվեց, և Ալֆոնսոն նույնիսկ ցանկացավ դիմել Հռոմի պապին չեղյալ համարել այդ ամուսնությունը, քանի որ Վիոլանտը չէր կարող իր համար ծնել ժառանգ: Սակայն 1248 թվականին Վիոլանտին հաջողվեց հղիանալ և ծնել առաջնեկին, ում անունը դրեց Ֆերդինանդ: Սակայն վերջինը որոշ ժամանակ անց մահացավ: Այնուամենայնիվ, այդ դժբախտ դեպքից հետո նա կարողացավ ամուսնուն պարգևել ևս 11 երեխա[5][6]:
1276 թվականին Վիոլանտ Արագոնացին Վալյադոլիդում հիմնեց Սան Պաբլո վանական համալիրը:
Վիոլանտը մահացել է 1301 թվականին Հռոմից վերադառնալու ճանապարհին: Հռոմում նա մասնակցում էր Հոբելյանական տարվա տոնական միջոցառումներին: Նրա մահը գրանցվեց Նավարայի թագավորության Ռոնսեսվալես բնակավայորւմ[7]:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիոլանտ Արագոնացին, ով ամուսնացած էր թագավոր Ալֆոնսո X-ի հետ, ունեցել է 12 երեխա: Ստորև ներկայացված է նրա երեխաների ցանկը՝
- Ֆերնանդո (ծնվել է 1249 թվականին, մահացել մանուկ հասակում),
- Բերենգելա (ծնվել է 1253 թվականի հոկտեմբերի 10-ին/նոյեմբերի 25-ին, մահացել 1300 թվականին),
- Բեատրիսս (ծնվել է 1254 թվականի նոյեմբերի 5-ին/դեկտեմբերի 6-ին, մահացել է մոտավորապես 1286 թվականին), 1271 թվականի օգոստոսին ամուսնացել է Վիլհելմ VII Մեծի հետ (մահացել է 1292 թվականի փետրվարի 8-ին), եղել է Մոնֆերտանի մարկիզ,
- Ֆերնանդո դե լա Սերդա (ծնվել է 1255 թվականի հոկտեմբերի 23-ին, մահացել է 1275 թվականի հուլիսի 25-ին), եղել է Դե լա Սերդայի տան հիմնադիրը,
- Սանչո IV Խիզախ (ծնվել է 1258 թվականի մայիսի 12-ին, մահացել 1295 թվականի ապրիլի 25-ին), 1284 թվականից հանդիսացել է Կաստիլիայի և Լեոնի թագավոր,
- Կոնստանցա (ծնվել է 1259 թվականի փետրվարին/հոկտեմբերին, մահացել է 1280 թվականի հուլիսի 23-ին), Լաս Խուելգասում եղել է վանական,
- Պեդրո (ծնվել է 1260 թվականի մայիսի 15-ին/հուլիսի 25-ին, մահացել է 1283 թվականի հոկտեմբերի 20-ին),
- Խուան (1260 թվականի մայիսի 15-ին/հուլիսի 25-ին[8], մահացել է 1319 թվականի հունիսի 25-ին),
- Իզաբել (ծնվել է 1263 թվականի հունվարին/դեկտեմբերին, մահացել է մանուկ հասակում),
- Վիոլանտա (ծնվել է 1265 թվականին, մահացել է 1287 թվականի մարտի 12-ին/1308 թվականի հունվարի 30-ին), 1282 թվականին Դիեգո Լոպես դե Արոյի հետ (1250-1310 թվականներ),
- Խայմե (ծնվել է մոտավորապես 1266 թվականին, մահացել է 1284 թվականի օգոստոսի 9-ին),
- Լեոնորա (մահացել է 1274/1275 թվականի)[9]:
Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիոլանտ Արագոնացու տոհմածառ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Kindred Britain
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ Reassessing the Roles of Women as 'Makers' of Medieval Art and Architecture, ed. Theresa Martin, (Brill, 2012), 1089. .
- ↑ Elena Woodacre, Queenship in the Mediterranean: Negotiating the Role of the Queen in the Medieval and Early Modern Eras, (Palgrave Macmillan, 2013), 52. .
- ↑ «Ivrea 7»։ genealogy.euweb.cz։ Վերցված է 2016-05-29
- ↑ «CASTILE»
- ↑ «Genealogía de la reina Violante de Aragón, hija de Jaime I el Conquistador»
- ↑ Domínguez Sánchez, Santiago Un diploma del infante don Juan, hijo de Alfonso X, como rey de León, Galicia y Sevilla // Estudios humanísticos. Geografía, historia y arte. — León: Universidad de León, 1998. — В. 20. — ISSN 0213-1390.
- ↑ «Ivrea 6»։ genealogy.euweb.cz։ Վերցված է 2016-05-29
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Альтамира-и-Кревеа, Рафаэль. История Средневековой Испании / Перевод с испанского Е. А. Вадковской и О. М. Гармсен. — СПб.: «Евразия», 2003. — 608 с. — 1 500 экз. — ISBN 5-8071-0128-6.
- Корсунский А. Р. История Испании IX — XIII веков (Социально-экономические отношения и политический строй Астуро-Леонского и Леоно-Кастильского королевства). Учебное пособие. — М.: Высшая школа, 1976. — 139 с.
- Loaysa, Jofré de; García Martínez, Antonio (1982). Academia Alfonso X el Sabio, Colección Biblioteca Murciana de bolsillo Nº 27, ed. Crónicas de los Reyes de Castilla Fernando III, Alfonso X, Sancho IV y Fernando IV (1248—1305). latín y castellano (2ª edición). Murcia. ISBN 84-00-05017-7.
Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տոլեդո» / Toledo ռեժ.՝ Խուան Մանուել Ռոդրիգես Պաչոն, Իսպանիա, 2012 թվական:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- KINGS of CASTILE & LEÓN 1217-1369
- Анонимные авторы.։ «Испанские средневековые хроники: Хроника Карденьи I. Хроника Карденьи II. Анналы Толедо I. Анналы Толедо II. Анналы Толедо III.»։ www.kuprienko.info (А. Скромницкий)։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 2012-11-17
- Генеалогия правителей Кастилии и Леона