Վիշապի ցանկությունը
Վիշապի ցանկությունը անգլ.՝ Wish Dragon | |
---|---|
Երկիր | Միացյալ Նահանգներ, Չինաստան |
Ժանր | կինոկատակերգություն և համակարգչային մուլտֆիլմ |
Թվական | հունիսի 11, 2021 |
Պրեմիերա | 2021 |
Լեզու | անգլերեն, չինարեն |
Ռեժիսոր | Քրիս Ափելհանս |
Պրոդյուսեր | Քրիս Բրեմբլ, Արոն Ուարներ, Ջեքի Չան, Քի Ջիանհոնգ |
Սցենարի հեղինակ | Քրիս Ափելհանս |
Դերակատարներ | Ջեքի Չան, Կոստանս Վու, Ջոն Չո, Ուիլ Յուն Լի, Ջիմմի Ուոնգ, Բոբբի Լի |
Երաժշտություն | Ֆիլիպ Քլեյն |
Կինոընկերություն | Կոլումբիա ընկերություն, Սոնի Անիմացիոն ընկերություն, Բեյս FX, Պեկինի Sparkle Roll Media ընկերություն, Flagship Entertainment խումբ, Boss Collaboration, Tencent Pictures, Cultural Investment Holdings |
Պաշտոնական կայքէջ |
Վիշապի ցանկությունը առաջիկայում ներկայացվող համակարգչային անիմացիոն կատագերկական ֆիլմ է, որի հեղինակն ու ռեժիսորը Քրիս Ափելհանսն է։ Արտադրված է Columbia Pictures, Sony Pictures Animation, Base FX, Beijing Sparkle Roll Media Corporation, Flagship Entertainment Group, Boss Collaboration, Tencent Pictures և Cultural Investment Holdings ընկերությունների կողմից, ֆիլմում նկարահանվելու են Ջեքի Չանը (ով նաև ֆիլմարտադրողն է), Կոստանս Վուն, Ջոն Չոն, Ուիլ Յուն Լին, Ջիմի Ուոնգը և Բոբի Լին[1]։ Կերպարները կհնչեն ֆիլմի ինչպես չինական, այնպես էլ անգլերեն տարբերակներում[2]։
Ֆիլմը նախատեսվում է թողարկել Չինաստանում և Միացյալ Նահանգներում 2021 թվականին Sony Pictures ընկերության կողմից։
Նախադրյալ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ժամանակակից Չինաստանում շշի մեջ ջինի վերապատմումը» պատմությունը հիմնված է Քրիս Ափելհանսի (ով նաև ֆիլմի ռեժիսորն է լինելու) օրիգինալ պատմության վրա[3]։ Ժամանակակից հեքիաթն առաջ է քաշում բարոյական խնդիրներ, որոնք առաջանում են տղայի և ցանկոթյուններ իրականացնող վիշապի հանդիպման ժամանակ[2]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեքի Չան[2]
- Յան Չեն[2]
- Կոնստանս Վու[2]
- Ջոն Չո[2]
- Նատաշա Լյու Բորդիցո[2]
- Ուիլ Յուն Լի[2]
- Ջիմմի Օ․ Յանգ[2]
- Ջիմմի Ուոնգ[2]
- Բոբբի Լի[2]
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիշապի ցանկությունը VFX ֆիրմայի Base FX մաս համարվող նոր Base անիմացիոն ընկերության առաջին արտադրած ֆիլմն է։ Ֆիլմի և Base անիմացիոն ստուդիայի նպատակն է «Չինաստանում համաշխարհային կարգի անիմացիա ստեղծել Չինաստանի և ողջ աշխարհի համար»։ Ռեժիսոր Քրիս Ափելհանսը «ցանկանում էր ֆիլմը նկարահանել Չինաստանում ցամաքային Չինաստանի ստեղծագործական ուժեղ թիմով, միջազգային տաղանդավոր դերասանական կազմով և կենտրոնանալով ժամանակակից Չինաստանի հույսերի ու երազանքների վրա»[2]։ Ֆիլմը Ափելհանսի ռեժիսորական առաջին աշխատանքն է[4]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիշապի ցանկությունը իսկզբանե պլանավորված էր թողարկել 2019 թվականի հուլիսի 26-ին Չինաստանում և ԱՄՆ-ում, բայց Աննեսիի անիմացիոն կինոնկարների միջազգային փառատոնում հաստատվեց, որ այն հետաձգվել է մինչև 2020 թվականը[5]։ 2020 թվականի հոկտեմբերին հաստատվեց, որ ֆիլմը կթողարկվի 2021 թվականին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ N'Duka Amanda (April 17, 2018)։ «Jackie Chan, Constance Wu & More Join The Sony/China Co-Produced Animated Film ‘Wish Dragon’»։ Deadline Hollywood։ Վերցված է April 17, 2018
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 "Jackie Chan, China’s BaseFX Making ‘Wish Dragon’ for Sony Animation", Variety, Patrick Frater, April 23, 2018
- ↑ "Sony Pictures Animation To Release ‘Wish Dragon’", Cartoon Brew, Amid Amidi, April 18, 2018
- ↑ Perkins Chris (June 11, 2020)։ «First 'Wish Dragon' Trailer Appears»։ AnimationForAdults.com։ Վերցված է October 20, 2020
- ↑ "Sony Pictures Animation Links to Tencent, Sets New ‘Boondocks,’ Tartakovsky Duo", Variety, John Hopewell, June 12, 2019
- ↑ RadSechrist (October 19, 2020)։ «I was head of story on this movie back before Kipo, comes out next year. Love the design of this poster.» (Թվիթ)։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2020-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վիշապի ցանկությունը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում