Վիշապի շունչ (քարանձավ)
| Վիշապի շունչ | |
|---|---|
| Տեսակ | քարանձավ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Օտյոզոնջուպա շրջան |
| ԲԾՄ | 1540 մետր |
| Խորություն | 84 մետր |
| Մակերես | 0,0261 կմ² |
| Լեռնաշղթա | Otaviberge? |
![]() | |
![]() | |
«Վիշապի շունչ» կամ Դրախենհաուխլոխ (անգլ.՝ Dragon's Breath Hole, գերմ.՝ Drachenhauchloch ), ջրային կարստային քարանձավ, որտեղ գտնվում է Երկիր մոլորակի ամենախորը ստորգետնյա լճակը (2024)[1]: Քարանձավը գտնվում է Հոբա երկնաքարից հյուսիս-արևմուտք՝ Նամիբիայի Օտյոզոնջուպա շրջանում՝ մասնավոր հողի վրա, որը հասանելի չէ լայն հանրությանը[1]:
Վիշապի շունչ քարանձավը հայտնաբերվել է 1986 թվականին: Անվանումը պայմանավորված է դրա մուտքից բարձրացող օդի գոլորշիով:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը հայտնաբերել է Ռոջեր Էլիսը, 1986 թվականին, այդ տարածքում քարանձավային արշավախմբի ժամանակ: Քարանձավն իր անունը ստացել է տաք, խոնավ օդի շնորհիվ, որը բարձրանում է դրա մուտքից, երբ բարոմետրային ճնշումն իջնում է, և օդը խտանում է՝ առաջացնելով մշուշ, որն էլ վիշապի շնչառության տպավորություն է թողնում[2]:
Քարանձավում է գտնվում աշխարհում հայտնի ամենամեծ ոչ ենթասառցադաշտային ստորգետնյա լիճը[2], որի մակերեսը կազմում է գրեթե 2 հա[3]: Լճի ջրային մակերեսը մոտ 60 մ ցածր է քարանձավ հնարավոր մուտքի ցամաքային մակերևույթից[1][4]: Ընդհանուր խորությունը 205 մ է[5][6]:
Հաղորդվել է, որ Վիշապի շունչ քարանձավում գտնվող լճում ապրում է Clarias cavernicola հազվագյուտ ձկնատեսակ, բայց պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում[7]: Այդ ձկնատեսակը հայտնի է միայն մոտակա Այգամաս քարանձավից (նույնպես մասնավոր սեփականություն)[8]:
Մարտին Ֆարն իր «Մթությունը կանչում է» գրքում նկարագրում է քարանձավի ուսումնասիրությունը, որը կատարվել է Հարավային Աֆրիկայի Քարանձավագիտական ասոցիացիայի ներկայացուցիչներ Ռոջեր Էլիսի և Չարլզ Մաքսվելի գլխավորությամբ ջրասուզորդների և քարանձավագետների խմբի կողմից, մեկ տարի անց այն բանից հետո, երբ քարանձավագետները 1986 թվականին գնահատել են քարանձավի չափերի մեծությունը[9]:
Տարածք և չափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քարանձավի մուտքը ծովի մակարդակից մոտ 1550 մետր բարձրության վրա[1] գրեթե ուղղահայաց հիմնանցք է ցածր բլրի ստորոտում դուրս ցցված դոլոմիտի մեջ, և որոշ տեղերում բավականին նեղ է։ Լճի մակերեսին հասնել հնարավոր է մուտքից՝ պարանով[5]: Ջրի մակերեսը չափվել է քարանձավի մուտքից. ցամաքային մակերևույթից 59 մետր ցածր է։ Ամենախորը կետը նշված 205 մ հարաբերական բարձրությունից ցածր է՝ 264 մ է, որը պարզվել է «Արևաձուկ» (SUNFISH® AUV) ինքնավար ստորջրյա հետազոտական սարքի բազմաճառագայթային էխոձայնային չափման միջոցով[10][11]։ 2019 թվականի հետախուզումն ու ուսումնասիրությունն իրականացրել է ԱՄՆ խորը քարանձավային թիմի արշավախումբը՝ National Geographic Society-ի և Schmidt Marine Technology Partners հետազոտական խմբի աջակցությամբ[1][10]:
Ջրի վերևում գտնվող քարանձավը հետազոտվել է լազերով։ 2015 թվականի դրությամբ, ջրասուզորդները կարողացել էին հասել են առավելահույնը 132 մ-ի։ Լճի հարավային ծայրում կա մի փոքրիկ լողափ է հայտնաբերվել, որը բավականին հեռու է մուտքի հիմնանցքից, իսկ հիմնանցը գտնվում է անմիջապես ջրի վերևում՝ ափից որոշակի հեռավորության վրա։ Քարանձավը լողափից ներքև թեքվում է մինչև ամենախորը կետը՝ քարանձավի հյուսիսային ծայրում մոտ 40-45° անկյան տակ։ Քարանձավը լայն է և բավականին ուղիղ, լճի մակերեսը տեսանելի է ջրալցված ծավալի մեծ մասից[12]։ Մուտքի տակ գտնվող ջրի խորությունը մոտ 60 մ է[1]։ Թունելը նեղանում է մոտ 175 մ լայնությամբ և գրեթե 61 մ բարձրությամբ[13]։
Հետախուզական և հետազոտական սուզումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի հետախուզական և հետազոտական սուզումներ են իրականացվել.
- 2019 թվականի հետազոտական արշավախումբ[5], որն իրականացրել է ԱՄՆ խորը քարանձավային թիմի արշավախումբը՝ National Geographic Society-ի և Schmidt Marine Technology Partners հետազոտական խմբի աջակցությամբ[10] «Արևաձուկ» (SUNFISH® AUV) ինքնավար ստորջրյա հետազոտական սարքի բազմաճառագայթային էխոձայնային չափման միջոցով[10][11]:
- 2024 թվականի հունիսի 14-20-ը դայվինգ լուսանկարչական արշավախումբը՝ գերմանացի քարանձավագետ Օլիվեր Շոլին գլխավորությամբ հասել է 100 մ խորության: Արշավախմբի անդամները մարզումների միջոցով պատրատվել են հնարավորինս խորը սուզվել՝ մեկ անձի համար նախատեսված ժամանակը 20 րոպեից կրճատելով մինչև մոտ 7-10 րոպե։ Ինչը թույլ է տվել կրճատել բոլոր ութ ջրասուզորդների ընդհանուր ժամանակը մինչև մոտ մեկ ժամ[1]:
| Ջրասուզորդների տեսալուսարձակները, որոնցից յուրաքանչյուրը 50,000 լյումեն էր, լուսավորում էին քարանձավը ինչպես ցերեկային լույսը։ Առջևում բացվում էր գլխավոր անցուղին՝ թեքվելով դեպի խորքը 30-40 աստիճան անկյան տակ։ Մենք կարծես լողում էինք տիեզերքում։ Այս անցուղին ամենամեծն էր, որ ես երբևէ տեսել էի որպես քարանձավասուզորդ. անհուն, առանց տեսանելի առաստաղի կամ պատերի, նույնիսկ 100 մ/328 ոտնաչափ տեսանելիության դեպքում[1]։ - Թիմի ղեկավար, քարանձավագետ Օլիվեր Շոլ, 2024 թվական
|
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ ձեռակերտ գետ, Լիբիայի հյուսիսը ջրամատակարարող խողովակաշարերի ցանց, որը հիմնված է Աֆրիկայի չորային տարածքում գտնվող մեկ այլ բրածո ջրային պաշարների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Oliver Schöll (2024-11-06). «Deep in Dragon's Breath». InDEPTH (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-12-23-ին.
- ↑ 2,0 2,1 Kelly, Daniel (2014 թ․ հունվարի 24). «Dragon's Breath Cave Holds the World's Largest Underground Lake». Lake Scientist. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Africa, Wanted in (2020-06-12). «Dragon's Breath Cave: Namibia has the worlds largest underground lake». Wanted in Africa (անգլերեն). Վերցված է 2022-09-28-ին.
- ↑ «Namibia's hidden depths». Travel Namibia Magazine. Վերցված է 2012-08-28-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Vickie Siegel Presenting 2019 Expedition to Dragon's Breath Cave, Namibia - March 4, 2020 (անգլերեն), Վերցված է 2022-03-19-ին
- ↑ Fileccia, Alessio (2012). «Namibian ground water systems» (PDF). Speleo Diversity. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-10-18-ին. Վերցված է 2013-01-07-ին.
- ↑ Proudlove, G.H. (2018–2019). «Clarias cavernicola». cavefishes.org.uk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Dantica Diving Adventures - Namibia. Aigamas». Dantica Diving - Nam (անգլերեն). Վերցված է 2025-12-23-ին.
- ↑ Martin Farr; The Darkness Beckons : History and Development of Cave Diving, January 1, 2000, p. 264
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 «SUNFISH® Dragon's Breath Expedition 2019». www.google.com. Վերցված է 2025-12-23-ին.
- ↑ 11,0 11,1 Stone Aerospace (2021-05-19), SUNFISH® Dragon's Breath Expedition 2019, Վերցված է 2025-12-23-ին
- ↑ "Dragon's Breath Cave: 2-dimensional map". explore.stoneaerospace.com.
- ↑ Orlando, Alex (2024 թ․ նոյեմբերի 6). «This AI-Guided Drone Has Mapped One of Earth's Deepest Subterranean Lakes». Discover Magazine (անգլերեն). Վերցված է 2025-12-23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Discovery Channel: Video: Dragon's Breath Cave
- (af) Nuwe duikrekord opgestel ("New dive record set", Republikein, 13 June 2012. URL accessed on 20 October 2015.
- (af) Dieper die aarde se maag in ("Ավելի խորը երկրի ընդերքում 147 մետր նոր ռեկորդով"), Republikein, 13 July 2012. URL accessed on 20 October 2015.
- Stone Aerospace survey visualisation of the Dragon's Breath cave

