Վիշապաքար (երաժշտական խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիշապաքար (այլ կիրառումներ)
Վիշապաքար
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լոս Անջելես
Ժանրերբլեք մետալ
հեթանոսական մետալ
Գործունեություն2006-ից
ԿայքMySpace
Անդամներ
Արին Զաքարյան (ռիթմ կիթառ)
Վահե Յայմանյան (կիթառ)
Զարեհ Տեր-Ստեփանյան (բաս, վոկալ)
Միքայել Սեմերջյան (հարվածային)
Նախկին անդամներ
Անդրե Ավանեսյան (վոկալ, բաս)

Վիշապաքար (անգլ.՝ Vishapakahr), ամերիկահայ երաժշտական խումբ, կազմավորվել է 2006 թվականի ամռանը Լոս Անջելեսում։ Հանդես է գալիս բլեք-մետալ և հեթանոսական մետալ ոճերով։ Խումբը հիմնվել է Անդրե Ավանեսյանի և Արին Զաքարյանի կողմից, որպես երկու երաժիշտների նախագիծ։ Երկուսն էլ ցանկություն ունեին փորձարկումներ կատարել բլեք-մետալը հնագույն հայկական միջավայրի հետ միաձուլելու գաղափարի շուրջ։ 2006 թ. վերջին խմբին միանում է կիթառահար Վահե Յայմանյանը, որին հաջորդում են մի քանի ամիս աշխատանք երգերի ձայնագրությունների վրա։ 2007 թ. ամռանը մասնակիցների սեփական ֆինանսավորմամբ թողարկվում է առաջին համանուն ալբոմը։ 2008 թ.-ին Անդրե Ավանեսյանը լքում է խումբը, իսկ Արինը ու Վահեն որոշում են շարունակել աշխատանքը խմբում։ Քիչ անց խմբին են միանում բաս-կիթառահար Զարեհ Տեր-Սիմոնյանը, որը նաև ստանձնում է վոկալիստի դերը, և թմբկահար Միքայել Սեմերջյանը, և արդեն 2009 թ. աշնանը խումբը թարմացված կազմով թողարկում է երկրորդ «Red Demo» ալբոմը։

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արին Զաքարյան - ռիթմ կիթառ
  • Վահե Յայմանյան - կիթառ
  • Զարեհ Տեր-Ստեփանյան - բաս, վոկալ
  • Միքայել Սեմերջյան - հարվածային

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - Վիշապաքար
  1. Ինտրո
  2. Ուրարտեան վիշապ
  3. Քարահունջ
  4. Արամազդի հիմնը
  5. Առաքել Մուշեղ
  1. Spitting the Blood of Ages
  2. Ride on Nightmares
  3. Solstice
  4. The Vanishing

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]