Jump to content

Վինցաս Կրևե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինցաս Կրևե
լիտ.՝ Vincas Krėvė (Mickevičius)
Ծնվել էհոկտեմբերի 19, 1882(1882-10-19)[1][2][3]
ԾննդավայրSubartonys, Troki County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 17, 1954(1954-07-17)[1] (71 տարեկան) կամ հուլիսի 7, 1954(1954-07-07)[4] (71 տարեկան)
Վախճանի վայրBroomall, Marple Township, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԳերեզմանSubartonys
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունMerkinė gymnasium?, Vilnius St. Joseph Seminary?, Շևչենկոյի անվան համալսարան (1905) և Լվովի համալսարան (1908)
ԱնդամակցությունԼիտվայի գիտությունների ակադեմաի
ԿուսակցությունLithuanian Nationalist and Republican Union?
ԱշխատավայրԲաքվի պետական համալսարան, Skaitymai?, Վիտովտ Մեծի համալսարան, Վիլնյուսի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
 Vincas Krėvė-Mickevičius Վիքիպահեստում

Վինցաս Միկևիցիուս (լիտ.՝ Vincas Krėvė (Mickevičius), հոկտեմբերի 19, 1882(1882-10-19)[1][2][3], Subartonys, Troki County, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 17, 1954(1954-07-17)[1] կամ հուլիսի 7, 1954(1954-07-07)[4], Broomall, Marple Township, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ավելի հայտնի Վինցաս Կրևյե-Միկեվիցիյուս ծածկանունով, լիտվացի գրող, բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ և բանասեր։ Նաև հայտնի է Վինցաս Կրևյե անունով, կրճատ անունը օգտագործել է Միացյալ Նահանգներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինցաս Միկևիցիուսը ծնվել է 1882 թվականի հոկտեմբերի 19-ին Լիտվայի Ջուկիյա նահանգի Սուբարտոնիս գյուղում, գյուղատնտեսների ընտանիքում։ Տեղի գյուղացինները նրանց ընտանիքին կնքել են Կրևյե անունով, որն էլ Վենցասը հետագայում օգտագործել է որպես իր ծածկանուն։ Հարազատ շրջանի սովորույթներն ու ավանդույթները իր գրական կյանքի մշտական ոգեշնչման աղբյուր են հանդիսացել։

1898 թվականին նա կրթություն է կաթոլիկ քահանայություն Վիլնյուսի թեմական դպրոցում, բայց 1900 թվականին հեռացվել է։ 1904 թվականին նա ուսումը շարունակել է Շևչենկոյի անվան համալսարանում (Կիև)։ Մեկ տարի անց համալսարանը ժամանակավորապես փակվել Ռուսական կայսրությունում հեղափոխության պատճառով և Կրևյե Միկևիցիուսը, չցանկանալով ընդհատել ուսումը, ընդունվել է Գալիցիայում Լվովի համալսարան, որը ժամանակին Ավստրիական կայսրության մայրաքաղաքն էր։ 1908 թվականին նա ստացել է դոկտորի աստիճան բանասիրության ոլորտում։ Նույն տարում Կիևի համալսարանը նրան պարգևատրում է ոսկե մեդալով հնդեվրոպացիների բնակության իսկական վայրի թեմայի շուրջ։ 1913 թվականին Կիևի համալսարանը նրան պարգևատրել է Պատմահամեմատական լեզվաբանության վարպետի կոչումով՝ Բուդդայի և Պրաջեկաբուդա անունների ծագման դիսերտացիան պաշտպանելու համար։

1909 թվականին Կրևե Միկևիցիուսը Ադրբեջանի Բաքու քաղաքի ավագ դպրոցում դասավանդել է որպես ուսուցիչ։ Երեք տարի անց նա նպաստում է Բաքվում «Մարդկանց համալսարանը» հիմնադրելուն և այնտեղ կարդում է դասախոսություններ։

Լիտվան անկախություն է ստանում 1918 թվականին, իսկ մեկ տարի անց Կրևե Միկևիցիուսը դառնում է Գերմանիայի դեսպանը Ադրբեջանում։ 1920 թվականին նա վերադառնում է Լիտվա և բնակություն հաստատում Կաունասում, որն այդ պահին ժամանակավոր մայրաքաղաք էր համարվում։

1922 թվականին Լիտվայի համալսարանի հիմնադրման հետ մեկտեղ Վինցաս Կրևե Միկևիցիուսը դարձել սլավոնական լեզուների և գրականության պրոֆեսոր և երկու տասնամյակ մնաց այնտեղ որպես ֆակուլտետի մի մասնիկ։

Նրա առաջին փորձը գրականության մեջ տասնհինգ տարեկանում էր, սկզբում գրում էր ռուսերեն և լեհերեն։ Ինչևէ, 1902 թվականից հետո նա գրում է նաև լիտվերեն։ Իր հավաքված աշխատանքների առաջին հատորը հրատարակվել է 1921 թվականին։ Այդ ժամանակ նա հայտնի և հարգված անձնավորություն էր՝ աշխատելով որպես խմբագիր տարբեր ակադեմիական և գրական պարբերական մամուլներում։

1940 թվականի հունիսի 24-ին նա Լիտվայում նշանակվել է որպես վարչապետ։ Նա գլխավորել է «Լիտվայի մարդկանց կառավարությունը»։ 1940 թվականի հուլիսի 1-ին մի քանի կոմունիստների հետ այցելել է Խորհրդային միության վարչապետ՝ Վյաչեսլավ Մոլոտովին և խնդրել, որ Լիտվան ամբողջովին միանա Խորհրդային միությանը։ Վերադարձին նա ցանկացել է հեռանալ իր պաշտոնից, բայց մերժում է ստացել։

1941 թվականին Լիտվայում նացիստական շրջափակումը սկսելուց և 1943 թվականին Բարձրագույն ուսումնական հաստատությունների փակումից հետո Կրևե Միկևիցիուսը կամաց-կամաց կորցրել է իր հեղինակությունը։ 1944 թվականին սովետական ուժերը նորից շրջափակում են Լիտվան, այդ ժամանակ նա փախնում է երկրից և բնակություն հաստատում Գլասբեչի տեղահանվածների ճամբարում, որը մոտ է Զալցբուրգին, Ավստրիա։ Այնտեղ դասավանդում է տեղական ճամբարի ավագ դպրոցում։ 1947 թվականին Փենսիլվանիայի համալսարանը հրավեր է ուղարկել նրան միանալու այդ ֆակուլտետին։ Այնտեղ նա եղել է սլավոնական լեզուների և գրականության պրոֆեսսոր օգնական մինչև 1953 թվականը, հետո հեռացել է այդտեղից։ Վինչես Կրևյեն մահացավ 1954 թվականի հուլիսի 17-ին Բրումոլում, Փենսիլվանիա, Միացյալ Նահանգներ։

Նա համարվում էր գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի թեկնածու[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինչես Կրևե Միկևիցիուսը թողել է մեծ և հարուստ ժառանգություն։ Նրա գրականության մեջ ներառված են պատմական դրամաններ, ժողովրդական բանահյուսության հավաքածուներ, մի շարք գործեր, որոնք պատմում են գյուղական կյանքի մասին, վեպեր ժամանակակից խնդիրների մասին և հեքիաթներ արևելյան թեմաներով։ Կյանքի վերջին տարիներին նա գրում էր մի մեծ աշխատություն, որը կոչվում էր «Երկնքի և երկրի որդիները»։ Այն մասամբ դրամա է, մասամբ պատմվածք։ Գրքի թեման աստվածաշնչյան է, որի գործողությունները տեղի են ունենում Պաղեստինում ՝ քրիստոնեական դարաշրջանի սկզբում։ Նրա աշխատանքը լցված է ռոմանտիկ ազդակներով՝ ուշադրությունը սևեռելով գյուղական կյանքին և արևելյան թեմաներին։ Այն նաև հավասարակշիռ է իր իրական պատմությամբ և նկարագրությամբ։ Նրա գիրը տարբերվում է հարուստ և մաքուր բառապաշարով։ Որոշ գիտնականներ հաստատում են, որ լիտվերենը ավելի գեղեցիկ տեսք է ստացել նրա աշխատանքների շնորհիվ։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին բացվել է Վինցաս Կրևեի թանգարանը իր վերջին բնակավայրում, մինչ Վիլնյուս արտագաղթելը[6]։ Կաունասի Դաունավա շրջանի Լիտվա տանող ճանապարհը նույնպես կոչվեց նրա անունով։

  • Šarūnas, Dainavos kunigaikštis, 1911
  • Dainavos šalies senų žmonių padavimai, 1912
  • Žentas, 1922
  • 'Šiaudinėj pastogėj, 1922
  • Skirgaila, 1922
  • Dainavos krašto liaudies dainos, 1924
  • Likimo keliais, 1926-1929
  • Rytų pasakos, 1930
  • Sparnuočiai liaudies padavimuose, 1933
  • Karaliaus Mindaugo mirtis, 1935
  • Patarlės ir priežodžiai, 1934–37
  • Raganius, 1939
  • Miglose, 1940
  • Dangaus ir žemės sūnūs, 1949

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Genys, Arvydas (2000). «Laisvės ir literatūros hipostazės». Mokslo Lietuva (4). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «Vincas Krėvė-Mickevičius Memorial Museum». Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցաս Կրևե» հոդվածին։