Վինս Մաքմահոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վինս ՄակՄախոնից)
Jump to navigation Jump to search
Վինս Մաքմահոն
Vince McMahon
Mrmcmahon092407.jpg
Մաքմահոնը 2007-ին
Ծնվել էօգոստոսի 24, 1945 (73 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Փայնհերստ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրթությունՀյուսիսային Կարոլինայի համալսարան
ԿարողությունGreen Arrow Up Darker.svg $ 1,2 միլիարդ (2015)[1]
Մասնագիտությունձեռնարկատեր, հաղորդավար, լրագրող և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)
ԱմուսինԼինդա Մաքմահոն (1966-այժմ)
ԾնողներՎինս Մաքմահոն ավագ
Վիկի Հ. Էսքյու
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Քաղաքական կուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Wrestling Observer Newsletter Hall of Fame?
ԵրեխաներՇեյն Մաքմահոն (ծ. 1970)
Ստեֆանի Մաքմահոն (ծ. 1976)
Կայքcorporate.wwe.com/who-we-are/leadership#vincent-k-mcmahon
Vince McMahon Վիքիպահեստում

Վինսենթ Քենեդի Մաքմահոն (անգլ.՝ Vincent Kennedy McMahon, ծնվ.՝ օգոստոսի 24, 1945 թ.), ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) պրոմոտեր, սպորտային մեկնաբան, ֆիլմերի պրոդյուսեր, կինոդերասան և հազվադեպ հանդես եկող պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդիսանում է «World Wrestling Entertainment» (WWE) սպորտային ժամանցի կազմակերպության նախագահը, գործադիր տնօրենը և գործադիր կոմիտեի տնօրենը։ Իննսունականների ավարտին ձեռք բերելով նախկին մրցակիցներ «World Championship Wrestling» (WCW) և «Extreme Championship Wrestling» (ECW) կազմակերպություններին՝ Մաքմահոնի ընկերությունը մինչ այժմ համարվում է խոշորագույն առաջատարը սպորտային ժամանցի ասպարեզում, որի եկամուտը միայն 2012 թվականի վերջնահաշվարկով կազմել է 659,33 միլիոն ԱՄՆ դոլար[2]:

Ռեստլինգային շոուներում Մաքմահոնը հանդես է գալիս Պարոն Մաքմահոն ռինգային/հեռուստատեսային անվամբ։ Որպես ժամանակ առ ժամանակ հանդես եկող ռեստլեր, Մաքմահոնը երկու անգամ ճանաչվել է աշխարհի չեմպիոն (ECW և WWF վարկածներով), ինչպես նաև հաղթանակ տարել 1999 թվականին անցկացված «Թագավորական մարտում»։

Ամուսնացած է Հանրապետական կուսակցության սենատորուհի Լինդա Մաքմահոնի հետ։ Ամուսինները Արևելյան Կարոլինայի համալսարանի շրջանավարտներ են։

Ունի սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]