Վինսենթ Կայմեր
| Վինսենթ Կայմեր գերմ.՝ Vincent Keymer | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 15, 2004[1] (21 տարեկան) |
| Ծննդավայր | Մայնց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[2] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Կրթություն | Gymnasium Nieder-Olm? (մարտ 2022)[3] |
| Մասնագիտություն | շախմատիստ |
| Անդամություն | Deutscher Schachbund? |
| 🌐 | |
Վինսենթ Կայմեր (գերմ.՝ Vincent Keymer նոյեմբերի 15, 2004[1], Մայնց, Ռայնլանդ Պֆալց, Գերմանիա[2]), գերմանացի շախմատիստ, գրոսմայստեր (2020)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինսենթ Կայմերը շախմատ խաղալ սովորել է հինգ տարեկանում[4]։ Շախմատի Եվրոպայի պատանեկան և աշխարհի պատանեկան առաջնությունների տարբեր տարիքային խմբերում նա ներկայացրել է Գերմանիան։ 2015 և 2017 թվականներին Գերմանիայի հավաքականի կազմում հաղթող է ճանաչվել մինչև 18 տարեկանների պատանիների շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում։ 2018 թվականին հաղթել է Կարլսրուե քաղաքում տեղի ունեցած «Grenke Chess Open» շախմատային փառատոնի մրցաշարում[5][6][7]։
2021 թվականի սեպտեմբերին Ռեյկյավիկում տեղի ունեցած Եվրոպայի անհատական առաջնությունում նվաճեել է արծաթե մեդալ[8]։
Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) 2017 թվականին Կայմերին արժանացել է միջազգային վարպետի կոչման (IM), իսկ երեք տարի անց՝ միջազգային գրոսմայստերի կոչման։
Վինսենթ Կայմերը համարվում է Գերմանիայի բոլոր ժամանակների ամենաերիտասարդ տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստը[9]։
Նա իր Էլոյի ամենաբարձր վարկանիշին հասել է 2022 թվականի մայիսին՝ 2667 միավոր։ 2022 թվականի ապրիլից նա աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում զբաղեցրել 85֊րդ հորիզոնականը։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 chessgames.com — 2001.
- 1 2 https://ratings.fide.com/title_applications.phtml?details=1&id=12940690&title=IM&pb=50&reff=0
- ↑ Die Welt (գերմ.) / Hrsg.: S. Aust — WeltN24, Axel Springer SE, 1946. — ISSN 0173-8437
- ↑ Ulrich Stock (2016-11-24). «Vincent Keymer: Ein kleiner König». zeit.de. Վերցված է 2017-07-04-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Deutschland holt Gold bei der Jugend-Europameisterschaft». Deutscher Schachbund. Վերցված է 2020-11-15-ին.
- ↑ «Deutschland ist U18-Mannschaftseuropameister». de.chessbase.com. Վերցված է 2020-11-15-ին.
- ↑ Ergebnisse 3. GRENKE Chess Open
- ↑ European Individual Chess Championship 2021 - Reykjavik Open
- ↑ Michael Eder (2020-01-04). «Ausnahmetalent im Schach: Der größte Vorteil des Vincent Keymer». faz.net. Վերցված է 2020-01-05-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կաղապար:ФИДЕ
- Վինսենթ Կայմեր շախմատիստի էջն ու պարտիաները Chessgames.com կայքում
- Личная карточка Винсента Каймера на сайте 365chess.com
- Выступления Винсента Каймера на чемпионате мира среди юниоров 2017 года
- Выступления Винсента Каймера в командных чемпионатах Европы среди юношей до 18 лет
- Выступления Винсента Каймера в личных чемпионатах Европы
- Выступления Винсента Каймера в Кубках Митропы
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինսենթ Կայմեր» հոդվածին։ |
| ||||||||||||||