Վինձորի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինձորի համալսարան
Изображение логотипа
Տեսակազատ հասանելիության հրատարակություն և university in Ontario?
Հիմնադրված է1963
ԱնդամակցությունCanadian Association of Research Libraries?[1], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[2], Universities Canada?[3], ORCID[4], Open Education Global?[5], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[6], Digital Research Alliance of Canada?[7], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[8] և Canadian Research Knowledge Network?[9]
Երկիր Կանադա[10]
ՏեղագրությունՈւինսոր
Կայքuwindsor.ca(անգլ.)
Վինձորի համալսարան (Կանադա)##
Վինձորի համալսարան (Կանադա)
Վինձորի համալսարան, Կանադա
 University of Windsor Վիքիպահեստում

Վինձորի համալսարան (անգլ.՝ University of Windsor), կանադական բարձրագույն ուսումնական հաստատություն Վինձոր քաղաքում (Օնտարիո նահանգ)։ Համալսարանը հիմնվել է 1963 թվականին՝ իր մեջ ներառելով նաև կառուցվածքի մեջ նախօրոք ստեղծված Համբարձման կաթոլիկ համալսարանը։ Վինձորի համալսարանի ուսանողների քանակը 140 կրթական ծրագրերում հասնում է 16 հազարի, որոնցից շուրջ 12 հազարը գտնվում են ակադեմիական առաջին աստիճանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1857 թվականին վինձորյան ծխական քահանա Պիեր Պուանտը հիմնադրում է Համբարձման քոլեջը (անգլ.՝ Assumption College), որի նպատակն էր ուսանել հումանիտար կարգապահություն։ 1858 թվականին ձևակերպվեց քոլեջի կանոնադրությունը։ 1919 թվականին քոլեջի ղեկավարումն իրականացվում էր տարբեր կաթոլիկ կազմակերպությունների կողմից, իսկ նրա ծրագիրը հիմնականում կազմված էր կուրսերից, որոնք ուղղված էին ապագա սեմինարիստներին նախապատրաստելու համար[11]։

1919 թվականին Համբարձման Քոլեջը դարձավ Լոնդոնի Արևմտյան համալսարանի մասնաճյուղը․ այդ կարգավիճակն այն պահպանում էր մինչև 1953 թվականը[11], երբ այն ստանում է առանձին համալսարանի կարգավիճակ։ 1954 թվականին Համբարձման Քոլեջը ստանում է լիարժեք անդամակցության իրավունք է ստանում Կանադայի ազգային համալսարանների կոնֆերանսին, Օնտարիոյի համալսարանական կրթության խորհրդին և Բրիտանական ասոցիացիայի ընկերակցությանը[12]։ 1956 թվականին քոլեջը ձևափոխվում է Համբարձման համալսարանի՝ միանալով Էսեքս քոլեջին, որն իրականացնում էր կրթությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան, կենսաբանությունը, քույրական գործը և բիզնես կառավարումը։ 1962 թվականին Համբարձման համալսարանին է միացել Սուրբ անունների կանանց քոլեջը, որը կիսում էր վերջինիս հետ շենքի տարածքը սկսած 1950 թվականից։ 1963 և 1964 թվականներին նրա կառուցվածքին որպես մասնաճյուղեր միացան Սուրբ Փրկչի համալսարանը, Քենթերբերի և Յոնա քոլեջները[11]։ Քենթերբերի քոլեջը դարձավ աշխարհի առաջին անգլիական քոլեջը[12]։

Կրթական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինձորի համալսարանը առաջարկում է 140 կրթական ծրագիր հետևյալ ֆակուլտետների շրջանակներում[11].

  • հումանիտար և հասարակական գիտություններ
  • ճշգրիտ գիտություններ
  • բիզնես
  • մանկավարժության
  • ինժեներային
  • քույրական գործ
  • իրավաբանական
  • մագիստրատուրա

Համալսարանի հիմնական կամպուսի տարածքը կազմում է 51 հա։ 2012 թվականին Վինձորի կենտրոնում բացվեց համալսարանի նոր մասնաճյուղ՝ Ինժեներային ինովացիաների կենտրոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20210818132208/https://www.carl-abrc.ca/about-carl/members/
  2. https://web.archive.org/web/20210812202401/https://www.coar-repositories.org/members/
  3. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  4. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  5. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  6. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  7. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  8. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  9. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  10. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  11. 11,0 11,1 11,2 11,3 B. Beaton, L. Lewis (2015 թ․ մարտի 4). «University of Windsor». The Canadian Encyclopedia. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.
  12. 12,0 12,1 «Our History». University of Windsor. Վերցված է 2017 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինձորի համալսարան» հոդվածին։