Jump to content

Վինկո Մյոդեռնդորֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինկո Մյոդեռնդորֆեր
Ծնվել էսեպտեմբերի 22, 1958(1958-09-22) (66 տարեկան)
ԾննդավայրՑելե, Սլովենիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ակնարկագիր, ռեժիսոր, մանկագիր, թատերական ռեժիսոր և հեռուստառեժիսոր
Քաղաքացիություն Սլովենիա և  ՀՍՖՀ
ԿրթությունԼյուբլյանայի համալսարան
Պարգևներ
 Vinko Möderndorfer Վիքիպահեստում

Վինկո Մյոդեռնդորֆեր (սլովեներեն՝ Vinko Möderndorfer, սեպտեմբերի 22, 1958(1958-09-22), Ցելե, Սլովենիա), սլովենիացի արձակագիր, բանաստեղծ, թատերագիր, սցենարիստ, թատրոնի և կինոյի ռեժիսոր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգագրագետ և քաղաքական գործիչ Վինկո Մյոդեռնդորֆերի թոռն է[2]։ Ծնվել է 1958 թվականին Ցելեում։ Ծննդավայրում միջնակարգ դպրոցն ավարտելով՝ ուսումնառությունը շարունակել է Լյուբլյանայի թատրոնի, ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության ակադեմիայում (համառոտագրած՝ AGRFT)[3], որտեղ ուսումնասիրել է թատերական ու ռադիոռեժիսուրա։ Աշխատել է Սլովենիայի մի շարք թատերական ընկերություններում։ 1983 թվականին դարձել է «Գլեյ» փորձարարական թատրոնի գեղարվեստական ղեկավար, նկատելի բարեփոխումներ իրականացրել, որի համար արժանացել է «Ոսկե թռչուն» մրցանակի։ Նա արդեն հասցրել է հարյուրից ավելի ներկայացումներ բեմադրել թատրոնում[4] և շուրջ ութսունը՝ ռադիոյում։ Բեմադրություններ է արել նաև հեռուստատեսությունում, իսկ կինոյում հանդես է եկել ոչ միայն որպես ռեժիսոր, այլ նաև սցենարիստ և իր աշխատանքների համար մրցանակների արժանացել թե՛ հայրենի երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս.[4][5][6]: 2003 թվականից միաժամանակ թատերական ռեժիսուրա է դասավանդել AGRFT-ում[7]։

2016 թվականին Մյոդեռնդորֆերն ընտրվել է Պրեշերենի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ։

Այս ամենի հետ մեկտեղ նա բեղմնավոր ու բազմաժանր գրող է, համարվում է սլովենիացի ականավոր հեղինակներից մեկը։ Հեղինակել է բազմաթիվ բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, վեպեր, թատերգություններ, էսսեներ, մանուկների ու պատանիների համար գրքեր... Գրական գործունեությունն սկսել է 1970-ական թվականներին, բանաստեղծական փորձերով, 1990-ական թվականներից իր ուժերը փորձել է նաև արձակի ասպարեզում։ Նրա գրական ստեղծագործությունների հիմնական թեմաները հասարակական կյանքում տեղ գտած արատավոր երևույթների արտացոլումն ու դրանց քննադատությունն է[8], ինչպես նաև՝ սերը և էրոտիկան։ Սլովենիացի բանաստեղծ և գրականագետ Բորիս Նովակը Մյոդեռնդորֆերին համարում է էրոտիկ գրականություն ստեղծող լավագույն հեղինակներից մեկը[9]։ Վերջինս իր գրական լավագույն երկերի համար հեղինակավոր պարգևներ է ստացել. 2000 թվականին՝ Պրեշերենի հիմնադրամի մրցանակ Nekatere ljubezni խորագիրը կրող պատմվածքների ժողովածուի համար[10], 2003-ին՝ Rožanc Award՝ Gledališče v ogledalu («Թատրոնը հայելու մեջ») գրքի համար, 2013-ին՝ միանգամից երեք՝ Zlata ptica, Desetnica և Večernica մրցանակներ «Կատուն կինոնկարում» մանկապատանեկան գրքի համար[11]։ Նա Desetnica մրցանակի է արժանացել նաև «Կետաձուկը լողափին» (Kit na plaži, 2017) վեպի համար[12]։

2019 թվականին Մյոդեռնդորֆերը հայտարարել է իր կարիերան վաղաժամ ավարտելու մասին[13]։

  • Գեհեն (2014 սլովենական կինոնկար) - ռեժիսոր՝ Վինկո Մյոդեռնդորֆեր, գլխավոր դերերում՝ Յոժիցա Ավբել, Լյուդվիկ Բագարի, Սիլվո Բոժիչ

Տպագիր ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական պոեզիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kako se dan lepo začne, 1993
  • Madonca fleten svet, 1995
  • Zakaj so sloni rahlospeči, 2003
  • Luža, čevelj, smrkelj in rokav, 2009

Մանկական արձակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Sin Srakolin, 1999
  • Muc Langus in Čarovnička Gajka, 2002
  • Vrnitev muca Langusa in Čarovničke Gajke, 2006
  • Potovanje muca Langusa & Čarovničke Gajke, 2009
  • Rdečehlačka : vesele zgodbe zelo male deklice, 2010
  • Velika žehta, 2011

Մանկական թատերախաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Pozor! Hudobe na delu!, 1997
  • Miši v operni hiši, 2007

Բանաստեղծական ժողովածուներ մեծահասակների համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rdeči ritual, 1975
  • Pesmičice, 1977
  • Mah, 1981
  • Telo, 1989
  • Male nočne ljubavne pesmi, 1993
  • Zlodejeve žalostinke, 1999
  • Pesmi iz črne kronike, 1999
  • Temno modro kot september, 2003
  • Skala in srce, 2004
  • Razhajanja, 2007
  • Dotikanja, 2008
  • Tavanja, 2010
  • Prostost sveta, 2011
  • Nimam več sadja zate, 2011
  • Krog male smrti, 1993
  • Čas brez angelov, 1994
  • Tarok pri Mariji, 1994
  • Ležala sva tam in se slinila kot hudič, 1996
  • Nekatere ljubezni, 1997
  • Total, 2000
  • Druga soba: novelete, 2004
  • Vsakdanja spominjanja : zgodbe 1993–2007, 2008
  • Kino dom : zgodbe nekega kina, 2008
  • Plava ladja, 2010
  • Tek za rdečo hudičevko, 1996
  • Pokrajina št. 2, 1998
  • Predmestje, 2002
  • Omejen rok trajanja, 2003
  • Ljubezni Sinjebradca, 2005
  • Nespečnost, 2006
  • Odprla sem oči in šla k oknu, 2007
  • Opoldne nekega dne, 2008
  • Nihče več ne piše pisem, 2011

Թատերգություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kruti dnevi, 1982
  • Prilika o doktorju Josefu Mengeleju, 1986
  • Help, 1989
  • Camera obscura, 1990
  • Hamlet in Ofelija, 1994
  • Transvestitska svatba, 1994
  • Sredi vrtov, 1995
  • Štirje letni časi, 1996
  • Jožef in Marija, 1997
  • Vaja zbora – tri komedije, 1998
  • Limonada slovenica, 1999
  • Mama je umrla dvakrat, 1999
  • Podnajemnik, 2000
  • Klub Fahreinheit, 2001
  • Mefistovo poročilo, 2002
  • Tri sestre, 2002
  • Limonada slovenica: štiri komedije, 2003
  • Na kmetih, 2003
  • Mrtve duše, 2004
  • Na dnu, 2006
  • Šah mat ali Šola moralne prenove za može in žene, 2006
  • Štiri komedije, 2008
  • Lep dan za umret, 2009
  • Blumen aus Krain: igre 1990–2010, 2011

Էսսեների ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gledališče v ogledalu, 2001
  • Vzporedni svet : razmišljanja o ustvarjanju, 2005
  • Hvalnica koži, 2011

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Slovene Writers' Association site». Slovene writers' portal (սլովեներեն). DSP Slovene Writers' Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  2. Literatur |Autor=Marjan Dolgan |Titel=Vinko Möderndorfer |Hrsg=Kos, Janko; Dolinar, Ksenija; Blatnik, Andrej |Sammelwerk=Slovenska književnost |Verlag=Cankarjeva založba |Ort=Ljubljana |Datum=1996 |Seiten=305
  3. «Vinko Möderndorfer». Društvo slovenskih pisateljev. Վերցված է 2021-10-22-ին.
  4. 4,0 4,1 Travnik Vode, Majda; Harlamov, Aljoša; Babnik, Gabriela (2015): "Über den Autor und sein Werk." In: Möderndörfer, Vinko: Wie im Film. Ljubljana: Društvo slovenskih pisateljev. 267-272.
  5. «Vinko Möderndorfer». IMDB. Վերցված է 2021-10-22-ին.
  6. «Vinko Möderndorfer». Sigledal. Վերցված է 2021-10-22-ին.
  7. «Vinko Möderndorfer: Jaz, Batman». Napovednik. Վերցված է 2021-10-22-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
  8. Literatur |Autor=Špela Habulin |Titel=Socialna poezija Vinka Möderndorferja |Ort=Ljubljana |Datum=2015 |Seiten=2-3
  9. Novak A., Boris (2006): "Senca preteklosti (o romanu Vinka Möderndorferja Nespečnost)." In: Möderndorfer, Vinko: Nespečnost. Pripovedovanje v 31 spominjanjih. Ljubljana: Cankarjeva založba. 161.
  10. Slovenian Ministry of Culture, complete list of Prešeren Foundation Awards recipients(չաշխատող հղում)
  11. V. P. S. (2014-10-02). «Večernica za Möderndorferjevo knjigo Kot v filmu». Delo. Վերցված է 2021-10-22-ին.
  12. Jasna Lasja (2017-09-08). «Do zadnje strani: Drugačnost kot zgled». Dnevnik. Վերցված է 2021-10-22-ին.
  13. A. J. (2019-07-18). «Vinko Möderndorfer stopil s čela Upravnega odbora Prešernovega sklada». RTV Slovenija. Վերցված է 2021-10-22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Milko Matičetov: Vinko Möderndorfer, Etnografski muzej, Ljubljana, 1959
  • Enciklopedija Slovenije; knjiga 7, Mladinska knjiga, Ljubljana, 1993
  • Vid Sagadin: Iščoči osebki, Literatura, LDS, Ljubljana, 1995
  • Polona Hanžek Novak: V srcu mladi, Genija, 2004
  • Tia Benko: Knjiga za ljudi z močnim želodcem, Literatura, LDS, Ljubljana, 2005
  • Veliki splošni leksikon; knjiga 11, DZS, Ljubljana, 2006
  • Mare Cestnik: Vinko Möderndorfer, Vzporedni svet, Ampak, Nova revija, Ljubljana, 2007

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինկո Մյոդեռնդորֆեր» հոդվածին։