Վինի Թուխի նոր արկածները
Վինի Թուխի նոր արկածները | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ և կինոնկար |
Ժանր | կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և կատակերգական հեռուստասերիալ |
Ստեղծող | Ուոլթ Դիսնեյի հեռուստատեսություն |
Ձայնագրում | Ջիմ Քամինգս, Փոլ Ուինչելլ, Ջոն Ֆիլդլեր, Քեն Սանսոմ և Փիթեր Կալլեն |
Հորինված երկիր | Winnie the Pooh universe? |
Երաժշտություն | Steve Nelson? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն[1] |
Հեռուստաալիք | Disney Channel |
Եթերաշրջաններ | 4 |
Սերիաների քանակ | 52 |
Ռեժիսոր | Karl Geurs? |
Ընկերություն | Disney Television Animation[2] |
Էկրաններին է | հոկտեմբերի 26, 1991-ը |
Սերիայի տևողություն | 21 րոպե |
Նախորդ | Վինի Թուխի բազմաթիվ արկածները |
Հաջորդ | Թուխի մեծ ճանապարհորդությունը։ Քրիստոֆեր Ռոբինին փնտրելիս |
Պարգևներ | |
disney.go.com/disneyjunior/winnie-the-pooh(անգլ.) |
«Վինի Թուխի նոր արկածները, Արջուկ Վինի և նրա ընկերների արկածները» (անգլ.՝ The New Adventures of Winnie the Pooh), ամերիկյան մուլտսերիալ ստեղծված The Walt Disney Company ընկերությունում՝ ներշնչված Ալան Միլնի ստեղծագործությունից։ Մուլտսերիալը սկզբում ցուցադրվել է 1988 թվականից մինչև 1991 թվականը ամերիկյան American Broadcasting Company(ABC) ալիքով[3]։ Կրկնությունը նույն հեռուստաալիքով ցուցադրվել է մինչև 2002 թվականի աշունը, որից հետո ցուցադրվել է Disney Channel ալիքով։ Սակայն 2006 թվականի սեպտեմբերի 4-ից մուլտսերիալը այլևս չցուցադրվեց այդ ալիքի և նրա պաշտոնական կայքի եթերներում և ցուցադրման ժամանակացույցը անհետացավ։ Իսկ 2004 թվականի նոյեմբերից Վինի Թուխի նոր արկածները լրիվ հեռացվեց Toon Disney ալիքի հեռարձակումից և առավելություն տրվեցին Դիսնեյի ավելի հանրաճանաչ սերիալներին։
Մինչ մուլտսերիալի ստեղծումը (1988 թվական), The Walt Disney Company ընկերությունը թողարկել է 4 կարճամետրաժ ֆիլմեր Վինի Թուխի մասին (Վինի Թուխը և մեղրի ծառը, Վինի Թուխը և հոգսերի օրը (մուլտֆիլմ, 1968), Վինի Թուխը և նրա հետ նաև Վագրը և Վինի Թուխը և Իա-Իայի պատվին նվիրված տոնը), մեկ ֆիլմ, որը համատեղել է առաջին երեք կարճամետրաժ մուլտֆիլմերը (Վինի Թուխի զանազան արկածները) (1977 թվական) և հեռուստատեսային տիկնիկային շոու (Բարի գալուստ Թուխի անկյունը)։
Գործող հերոսներ Վինի Թուխին, Իա-Իային, Կենգային, Փոքրիկ Ռուին, Ճագարին, Բվին, Պյատաչոկին, Քրիստոֆեր Ռոբինին և Գետնասկյուռին եկան միանալու նաև նորերը՝ Քրիստոֆեր Ռուբինի մայրիկը, Բվի զարմիկը, Դիքստերը, Քեսսին, Կապտավզիկը, Փոքրիկ Փղիկը և նրա ծնողները, Սկիփփի հովվական շունը, Սթեն Վուզլը և Հեֆֆը[4]։
Մուլտսերիալում Քրիստոֆերը խոսում է ընդգծված ամերիկյան ակցենտով հենց առաջին իսկ սերիաներում։ Ուրիշ կարճամետրաժ մուլտֆիլմերում նա ուներ բրիտանական ակցենտ։
Վինի Թուխը և Վագրը նախկինում եղել են մուլտֆիլմի հերոսներ, որոնք նկարահանվել են թմրամիջոցների դեմ պայքարի գովազդներում, որը նկարահանել է Cartoon All-Stars to the Rescue ընկերությունը։
Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1991 թվականի մուլտսերիալից հետո նկարահանվեցին հետևյալ շարունակությունները.
1994 թվականին դուրս են գալիս երեք մուլտֆիլմեր՝ «Վինի Թուխը խաղում է. Վագրը դետեկտիվ է» / Winnie the Pooh Playtime։ Detective Tigger, «Վինի Թուխը խաղում է. Քովբոյ Թուխ» / Winnie the Pooh Playtime։ Cowboy Pooh և «Վինի Թուխը խաղում է. Թուխի երեկույթը» / Winnie the Pooh Playtime։ Pooh Party։
1995 թվականին լույս տեսավ «Վինի Թուխը Սուրբ Վալենտինի օրը» / Winnie the Pooh Un-Valentine's Day մուլտսերիալը։
1996 թվականին հայտնվեցին երկու մուլտֆիլմեր՝ «Վինի Թուխը սովորում է. հասունություն» / Winnie the Pooh Learning։ Growing Up և «Վինի Թուխը և Հելոուինը» / Boo to You Too! Winnie the Pooh։
1997 թվականին թողարկվեցին 2 մուլտֆիլմեր՝ «Վինի Թուխի մեծ ճանապարհորդությունը. Քրիստոֆեր Ռոբինի փնտրտուքը» / Pooh's Grand Adventure։ The Search for Christopher Robin և «Վինի Թուխը սովորում է. օգնել ուրշներին» / Winnie the Pooh Learning։ Helping Others։
1998 թվականին դուրս ելավ փաստագրական ֆիլմ «Ինչպես են ստեղծել Վինի Թուխին» / The Making of «Winnie the Pooh»։
1998 թվականին հայտնվեցին 5 մուլտսերիալներ՝ «Վինի Թուխը սովորում է. Ձեռք բերել ընկերներ» / Winnie the Pooh Learning։ Making Friends, «Վինի Թուխը սովորում է. Կիսվել և հոգ տանել» / Winnie the Pooh Learning։ Sharing & Caring, «Վինի Թուխը խաղում է. Հետաքրքրքշարժ խաղեր» / Winnie the Pooh Playtime։ Fun 'N Games, «Վինի Թուխը խաղում է. Վինի Թուխի ծննդյան օրը» / Winnie the Pooh Playtime։ Happy Pooh Day և «Վինի Թուխը և Винни-Пух и Գոհունակության օրը» / A Winnie the Pooh Thanksgiving։
1999 թվականին ընկերությունը թողարկում է 7 մուլտսերիալներ՝ «Վինի Թուխը. Ժամանակն է նվերներ տալ» / Winnie the Pooh։ Seasons of Giving, «Վինի Թուխը. Նույնիսկ Քրիստոֆեր Ռոբին» / Winnie the Pooh։ Imagine That, Christopher Robin, «Վինի Թուխը. Վելենտինկա քո համար» / Winnie the Pooh։ A Valentine for You, «Վինի Թուխը սովորում է. Աշխատել միասին» / Winnie the Pooh Learning։ Working Together, «Վինի Թուխը և Ֆրանկեն Թուխը» / Winnie the Pooh Franken Pooh, «Վինի Թուխը և ընկերները. Փոքրիկ խորամանկ գոճին» / Winnie the Pooh Friendship։ Clever Little Piglet, «Վինի Թուխը և ընկերները. Թուխի ցանկությունը» / Winnie the Pooh Friendship։ Pooh Wishes։
2000 թվականին դուրս ելան 2 մուլտֆիլմեր՝ «Վագրիկի արկածները» / The Tigger Movie և «Վախեցած «Վինի Թուխը» / Winnie the Pooh Spookable Pooh։
2001 թվականին հայտնվեց ««Վինի Թուխի գիրքը» / The Book of Pooh մուլտֆիլմը, որը նկարահանվեց 3 տարի, մինչև 2003 թվականը և կազմեց 21 սերիա։
2001 թվականին թողարկվում է կարճամետրաժ մուլտֆիլմ՝ « Երբ Վինի Թուխը շատ-շատ փոքրիկ էր» / When Winnie the Pooh Was Very Very Young։
2001 թվականին հայտնվեց նոր մուլտֆիլմ՝ «Վինի Թուխի գիրքը. Պատմություն ի խորոց սրտի» / The Book of Pooh։ The Stories From the Heart։
2002 թվականին թողարկվեց «Վինի Թուխը. Ծննդյան Թուխը» / Winnie the Pooh։ A Very Merry Pooh Year մուլտֆիլմը։
2003 թվականին ընկերությունը թողարկում է «Մեծ կինոնկար խոզուկի մասին» / Piglet’s Big Movie մուլտֆիլմը։
2004 թվականին հայտնվեց «Վինի Թուխը. Ուրախ օր փոքրիկ Ռուի հետ» / Winnie the Pooh։ Springtime with Roo մուլտֆիլմը։
2004 թվականին հայտնվեցին 2 մուլտֆիլմեր՝ «Վինի Թուխը. Բացում ենք այբուբենի տառերը և բառերը» / Winnie the Pooh։ ABC's Discovering Letters and Words և «Վինի Թուխը. 123-րդը» / Winnie the Pooh։ 123s։
2005 թվականին աշխարհը տեսավ ևս երկու մուլտֆիլմ՝ «Վինին և Փղիկը» / Pooh’s Heffalump Movie և «Վինի Թուխը և Փղիկը. Հելոուին» / Pooh’s Heffalump Halloween Movie։
2006 թվականին լույս տեսան 2 մուլտֆիլմեր՝ «Վինի Թուխը. Ձևեր և չափեր» / Winnie the Pooh։ Shapes & Sizes և «Վինի Թուխը. Բառերի զարմանալի արկածները» / Winnie the Pooh։ Wonderful Word Adventure։
2007 թվականին հայտնվեց «Իմ ընկերներ Վագրիկը և Վինին» / My Friends Tigger & Pooh մուլտսերիալը նվիրված Վինիին։ Այստեղ հայտնվեց նոր հերոս՝ շիկահեր աղջնակը Դարբի, սակայն, ըստ առաջին հաղորդագրությունների նա չէր փոխարինելու Քրիստոֆեր Ռոբինին։ Սերիալի ցուցադրությունն ավարտվել է 2010 թվականի հոկտեմբերի 9-ին։ Մուլտսերիալը կազմված է 87 սերիայից (3 սեզոն), յուրաքանչյուրը 22 րոպե տևողությամբ։
2007 թվականին թողարկվեցին 2 մուլտֆիլմեր՝ «Իմ ընկերներ Վագրիկը և Վինին. Հեքիաթներ գիշերվա համար» / My Friends Tigger and Pooh։ Bedtime With Pooh և «Ֆիլմ Թուխի մասին` Ծննդյան հիանալի խուզարկուն» / Pooh's Super Sleuth Christmas Movie։
2008 թվականին թողարկվեցին 2 մուլտֆիլմեր՝ «Իմ ընկերներ Վագրիկը և Վինին. Հեքիաթներ ընկերների համար» / My Friends Tigger & Pooh's Friendly Tails և «Իմ ընկերներ Վագրիկը և Վինին. Կախարդական անտառի գաղտնիքները» / My Friends Tigger and Pooh։ The Hundred Acre Wood Haunt։
2009 թվականին հայտնվեց «Իմ ընկերներ Վագրիկը և Վինին. Կախարդական անտառի մյուզիքլը» / Tigger and Pooh and a Musical Too մուլտֆիլմը։
2011 թվականի հայտնվեց կարճամետրաժ մուլտսերիալ՝ «Վինի Թուխը և նրա ընկերները. Փոքրիկ արկածներ» / Mini Adventures of Winnie the Pooh, որը կազմված էր 31 սերիաներից և յուրաքանչյուրը երեքական րոպե էր։
2011 թվականին լույս տեսավ Թուխի և ընկերության մասին մուլտֆիլմը՝ «Արջուկ Վինին և նրա ընկերները» / Winnie the Pooh։
2011 թվականին հայտնվեց կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «Վինի Թուխը և նրա պատմությունը» / Winnie the Pooh։ Winnie the Pooh and His Story Too։
2012 թվականին հայտնվեց կարճամետրաժ մուլտֆիլմ՝ «Վինի Թուխի ընկերության մասին հեքիաթներ» / Tales of Friendship with Winnie the Pooh, որը կազմված էր 18 սերիաներից և յուրաքանչյուրը յոթական րոպե էր։
Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1-ին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
- (1). Թուխը նկարահանվում է ֆիլմում
- (2ա). Իսկական ընկերը
- (2բ). Իշուկի օրը
- (3գ). Անտառում լավ է, իսկ տանը՝ հիանալի
- (3դ). Փուչիկաբանություն
- (4). Ինչպես պահպանել գտածոն
- (5). Ինչպես Պյատաչոկը եղավ արքա
- (6). Եկեք ազնիվ լինենք
- (7). Մեղրով անոթի փառահեղ հափշտակումը
- (8ա). Զոլեր
- (8բ). Լավագույն նվերը մանուկներին
- (9). Դայակի վիշտը
- (10). Ինքա՞ն արժե հատուկ Ճագարը
- (11ա). Քամուց քշվածները
- (11բ). Ատամնային իրողություն
- (12). Օրենքը մնում է օրենք
- (13ա). Մեղրից նապաստակը
- (13բ). Բոլոր ծուղակներին՝ ծուղակ
- (14ա). Վրիժառու-դահիճ
- (14բ). Գիշերային մղձավանջներ
- (15ա). Վարակիչ անհաջողություն
- (15բ). Կախարդական ականջակալներ
- (16). Վինի Թուխը երազանք է պահում
2-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
- (17ա). Կենդանիների արքան
- (17բ). Առնետները եկան ընթրելու
- (18ա). Իմ հերոսը
- (18բ). Բվի փետուրներ
- (19ա). Շատ-շատ մեծ գազան
- (19բ). Ձուկը ցամաքում
- (20ա). Կախարդական սպորտային կոշիկները
- (20բ). Խավարում
- (21ա). Նոր Իա
- (21բ). Վագր-դետեկտիվը
- (22ա). Տոն ըստ ժամանակացույցի
- (22բ). Հաջողակ փոխարինում
- (23ա). Ես և իմ ստվերը
- (23բ). Զկրտոցը սկսվեց
- (24ա). Ճագարը և գանձ որոնողները
- (24բ). Ցտեսությո՛ւն, սիրելի Թուխ
- (25ա). Այսպիսի պղպջակ
- (25բ). Հողային խոզուկի օրը
- (26). Վագրի տարեդարձը
- (27). Հակավալենտինյան օրը
- (28ա). Իմ քաղաքն իմ ամրոցն է
- (28բ). Ֆրանկենթուխ հրեշը
- (29ա). Ո՞ւր ես, իմ Պյատաչոկ
- (29բ). Ավելի բարձ
- (30ա). Հեքիաթ ավանակի պոչի մասին
- (30բ). Երեք Պյատաչոկ
- (31ա). Պյատաչոկը՝ չեմպիոն
- (31բ). Հապճեպ ընկերները
- (32ա). Թուխը և լուսինը
- (32բ). Կա՜ռ, կա՜ռ, կա՜ռ
3-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
- (33ա). Հաղորդագրության հափշտակումը
- (33բ). Ընտանիքում առանց ագռավի
- (34ա). Թուխ ինքնակոչը
- (34բ). Բարի գիշեր, Պյատաչոկ
- (35ա). Ինչպիսի՞ն է հաշվը, Պո՛ւխ
- (35բ). Վագրի նոր ընկերը
- (36ա). Ճագարի արձակուրդները
- (36բ). Լավագույն բանջարաբույծը
- (37). Երկինք թափանցող Թուխը
- (38ա). Պատմություն մեղվի մասին
- (38բ). Ապրիլի մեկը
- (39). Անմոռանալի ասպետը
- (40ա). Վագրը՝ գյուտարար
- (40բ). Գիտական հետազոտություններ
- (41ա). Պապիկի բանաձևը
- (41բ). Գողերի ներխուժումը
- (42ա). Այստեղով ոչ մեկը չի վազե՞լ
- (42բ). Ուշադրությո՛ւն. թռչնա՛կ
4-րդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
- (43). Ամառային գիշերվա մղձավանջը
- (44). Ինչքան կարևոր է մեծ չլինելը
- (45). Այսպիսի շան կյանք
- (46). Վագր, Վագր, ո՞ւ ր ես
- (47). Հյուր լինելը լավ է
- (48ա). Իմ չտեսնված բահ
- (48բ). Արտակարգ ծննդյան օր
- (49ա). Թաց պատմություն
- (49բ). Կրծողն ուներ երազանք
- (50ա). Պյատաչոկը՝ պոետ
- (50բ). Առավոտյան խմբերգ
Հատուկ թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներքոհիշյալ թողարկումները ցուցադրվել են միայն ամերիկյան American Broadcasting Company ալիքվ, իսկ հետո նաև DVD տարբերակը հայտնվեց.
- Վինի Թուխը և Սուրբ Ծնունդը նույնպես (դուրս է եկել 1991 թվականի դեկտեմբերի 14-ին)
- Բուու՛. Քեզ նույնպես, Վինի Թուխ (դուրս է եկել 1996 թվականի հոկտեմբերի 25-ին, ցուցադրվել է միայն CBS հեռուստաալիքով)
- Վինի Թուխը և Գոհունակության օրը (դուրս է եկել 1998 թվականի նոյեմբերի 26-ին)
- Վինի Թուխ, քեզ վալենտինկա է հասել (դուրս է եկել 1999 թվականի փետրվարի 13-ին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ The New Adventures of Winnie the Pooh, http://www.imdb.com/title/tt0165052/, վերցված է 2020-08-19
- ↑ Hyatt Wesley (1997)։ The Encyclopedia of Daytime Television։ Watson-Guptill Publications։ էջեր 315–316։ ISBN 978-0823083152։ Վերցված է 19 March 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վինի Թուխի պաշտոնական կայք
- Վինի Թուխի նոր արկածները TV.com Archived 2011-08-14 at the Wayback Machine.
- Новые приключения Винни-Пуха на Big Cartoon Database
- Վինի Թուխի նոր արկածները D-Zone Archived 2008-05-31 at the Wayback Machine.
- Վինի Թուխը HooZoo Archived 2008-05-03 at the Wayback Machine.
- Վինի Թուխը INDUCKS
- Վինի Թուխը
- Growing Up with Winnie the Pooh: A Great Day of Discovery Обзор DVD նկարներով
- Growing Up with Winnie the Pooh: Friends Forever Обзор DVD նկարներով
|