Վինդոլանդայի տախտակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Վինդոլանդայի տախտակներ
Vindolanda tablet 291.jpg
տեսակձեռագիր
գտնվելու վայրԲրիտանական թանգարան
հավաքածուԲրիտանական թանգարան
Vindolanda tablets Վիքիպահեստում

Վինդոլանդայի տախտակներ կամ Վինդոլանդայի պնակներ (անգլ.՝ Vindolanda tablets, լատ.՝ Tabulae Vindolandenses), Հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջանին վերաբերող կենցաղային գրագրության հուշարձաններ՝ գրված փայտե տախտակների (պնակների) վրա։ Հանդիսանում են Մեծ Բրիտանիայի տարածքում գտնված հնագույն գրավոր փաստաթղթերը։ Թվագրվում են մ.թ. I—II դարերով։

Վինդոլանդայի տախտակները համարվում են Հադրիանոսի պատի վրա տեղակայված հռոմեական կայազորերի կյանքի վերաբերյալ տեղեկությունների լավագույն աղբյուրը։ Վինդոլանդայի տախտակները տեղեկություններ են պարունակում հյուսիսային Անգլիայի Վինդոլանդա բնակավայրի հռոմեական կայազորի զինվորական կյանքից, ինչպես նաև կայազորի զինվորների ընտանիքների անդամների կենցաղային առօրյայից։

Պահվում և ցուցադրվում են Բրիտանական թանգարանում։ 2010-ի դրությամբ վերծանվել և հրատարակվել են հայտնաբերված 752 տախտակների տեքստերը։ Պեղումները և նոր տախտակների հայտնագործությունները Վինդոլանդայում շարունակվում են։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքսֆորդի համալսարանի կայքում (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alan K. Bowman. Life and Letters on the Roman Frontier։ Vindolanda and its people. Oxford, 2004 (2nd ed.) (անգլ.)