Վինամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինամ
Տեսակծովախորշ
Երկիր Քենիա
Խորություն20 մետր
Քարտեզ
Քարտեզ

Վինամ[1] (անգլ.՝ Winam Gulf, Կավիրոնդո[2], Kavirondo Gulf, Nyanza Gulf), ծովածոց Քենիայում, Արևելյան Աֆրիկայում գտնվող Վիկտորիա լճի հյուսիս-արևելյան մասում։ Գտնվում է Նյանզա նահանգի տարածքում։ Վիկտորիա լճին միացված է Ռուսինգա նեղ նեղուցով, որի լայնությունը 5 կմ է։ Ծովածոցը բաժանում է Ռուսինգա կղզին մայրցամաքից։ Ծովածոցի հյուսիս-արևելյան ափին գտնվում է Կիսումու նավահանգիստը, որը քենիական քաղաքներից մեծությամբ երրորդն է։ Ծովածոցի լայնությունը 25 կմ է, իսկ երկարությունը` 64 կմ։ Ծովածոցի մաս են կազմում բազմաթիվ ծովախորշեր, որոնցից են Նյակաչ Nyakach Bay ծովախորշը, որտեղ թափվում է Նյանդո գետը (Nyando River), Ռուրի (Ruri Bay) և Լամբվե ծովախորշերը։ Ծովածոցի ափին գտնվում են Կենդու Բեյը` Կենդու ծովախորշում, Հոմա-Բեյը` Հոմա ծովախորշում, Ասեմբոն` Ասեմբո ծովախորշում[2]։

Ծովածոցում են գտնվում խոշոր կղզիներ Ռուսինգան, Մաբոկոն և Նդերեն և շատ այլ փոքր կղզիներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Демократическая Республика Конго, Уганда, Кения, Руанда, Бурунди, Танзания // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 152—153. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. 2,0 2,1 Կաղապար:Карта