Վիկ թավոտ
Վիկ թավոտ | |
Վիկ թավոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Fabeae |
Ցեղ | Vicia |
Տեսակ | Վիկ թավոտ (V. villosa) |
Միջազգային անվանում | |
Vicia villosa |
Վիկ թավոտ (անգլ.՝ Vicia villosa), պատկանում է բալկազգիների ընտանիքին, երկշաքիլավոր, միամյա մոլախոտ է։ Ունի լավ ճյուղավորվող առանցքային արմատ։ Ցողունն ունի 40-70 սմ բարձրություն, բայց նպաստավոր պայմաններում կարող է հասնել մինչև 150 սմ-ի։ Տերևները մանր են, հակադիր տեսքով նստած են ընդհանուր տերևակոթուկի վրա։
Ծաղկի պսակը մանուշաագույն է և մանր, բույսերը փոշոտված են և խաչաձև։ Մեկ ծաղկից առաջացած սերմերը կարող են լինել 2-8 սերմ, ծլում են 6-8 օրվա ընթացքում, 1000 հատիկը կշռում է 10-20 գ։ Ծաղկափթթությունը բազմածաղիկ ողկույզ է։ Ծաղիկները մի շարքով նստած են ընդհանուր ծաղկակոթունի վրա։ Ունդերը երկարավուն-ռմբաձև են, սև, թավշապատ ու փայլատ։ Հատկապես ուժեղ վարակում է աշնանացան հացաբույսերի ցանքերը։ Մշակովի բույսերին վնասում է փաթաթվելու ու փռվելու միջոցով։ Բույսը ցրտակայուն է ու չորադիմացկուն, հանդես է գալիս նաև երկամյա ձևերով։ Այս բույսը ցրտադիմացկուն է և չորադիմացկուն։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնակականում տարածված է Միջին Ասիայում և Կովկասում։ Հայաստանում աղբոտում է (սկսած ցածրադիր գոտուց մինչև լեռնային գոտին) աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի, խոտաբույսերի ցանքերն ու խաղողի և պտղատու այգիները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Ռ․Ս․ Կարապետյան, Լույս հրատարակչություն, Երևան-1980