Վիկտոր Ֆյորստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Ֆյորստեր
չեխ․՝ Viktor Foerster
Viktor Foerster (1867-1915).jpg
Ծնվել էօգոստոսի 26, 1867(1867-08-26)[1][2]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1915(1915-12-09)[1][2][3] (48 տարեկան)
Մահվան վայրPodolí, Պրահա 4, Prague 4, Prague 4, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
ԿրթությունՊրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և խճանկարիչ
ՀայրJosef Foerster?
ԱմուսինMarie Viktorie Jesenská?
Viktor Foerster Վիքիպահեստում

Վիկտոր Ֆյորստեր (չեխ․՝ Viktor Foerster, օգոստոսի 26, 1867(1867-08-26)[1][2], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1][2] - դեկտեմբերի 9, 1915(1915-12-09)[1][2][3], Podolí, Պրահա 4, Prague 4, Prague 4, Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3] և Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]), չեխ նկարիչ և խճանկարչության վարպետ։

Կոմպոզիտոր Իոզեֆ Ֆյորստերի որդին և կոմպոզիտոր Իոզեֆ Բոգուսլավ Ֆյորստերի կրտսեր եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Պրահայի Գեղարվեստի ակադեմիան, այնուհետև մեկնել է Եվրոպա ճանապարհորդության։ Մեկ տարի սովորել է Մյունխենի ակադեմիայում։ Այնուհետև վերադարձել է Փարիզ, որտեղ և ընդունվել է Կոլարոսի ակադեմիա։ Խճանկարչությունը սովորել է Իտալիայում։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմը Ֆյորստերը Պրահայում հիմնեց առաջին խճանկարչական արհեստանոցը։ Զբաղվում էր շենքերի ճակատամասների հարդարմամբ, օգտագործելով ապակե խճանկար։

Մարիամ Աստվածածնի խճանկարը
Մարիամ Աստվածածնի խճանկարը: Պրահա

Չեխական բազմաթիվ տաճարները զարդարող խճանկարների հեղինակ է։ Նրա ամենահայտնի աշխատանքներից է` Մարիամ Աստվածածնի խճանկարը (1912)։ Մեծ խճանկարային պատկերի մակերեսը կազմում է 26 ², բաղկացած է 260 000 գունավոր քարերից գունախճիկից։ Խճանկարի յուրաքանչյուր քառակուսի մետրում տեղադրված են 10 000 տարեր։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Czech National Authority Database
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých v Podolí, sign. POD Z5, s. 10