Վիկտոր Օտիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Օտիև
Ծնվել էփետրվարի 24, 1935(1935-02-24)
ԾննդավայրՎլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 7, 1999(1999-06-07) (64 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Victor Otiev Վիքիպահեստում

Վիկտոր Ալեքսանդրովիչ Օտիև (ռուս.՝ Виктор Александрович Отиев, փետրվարի 24, 1935(1935-02-24), Վլադիկավկազ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 1999(1999-06-07), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության)[1], բնանկարիչ, անիմալիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Ալեքսանդրովիչ Օտիևը ծնվել է 1935 թվականի փետրվարի 24-ին Հյուսիսային Օսիայում գտնվող Օրջոնիկիձե քաղաքում (Վլադիկավկազ)։

1961 թվականին Օտիևը ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում։ Սովորել է Բորիս Ուգարովի, Նիկիտա Մեդովիկովի, Վլադիսլավ Անիսովիչի մոտ։ Մասնակցել է ցուցահանդեսներին 1950 թվականից։ Նկարել է ժանրային կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, բնությունից էտյուդներ։ Ստեղծագործության առաջատար թեմաներից մեկը եղել է ձիասպորտը։ Անհատական ցուցահանդես կազմակերպվել է Լենինգրադում Նկարիչների միության սրահներում 1980 թվականին։ Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ է 1967 թվականից։

Բազմիցս աշխատել է ստեղծագործական բազայի Լենինգրադի նկարիչների Հին Լադոգայի բազայում։ Հետագայում պլեներական նկարչությունը դուրս է մղվում դեկորատիվ-գրաֆիկական ոճի կողմից։ 1980-ական թվականների աշխատանքներում հիմնական ուշադրությունը դարձվել է կոմպոզիցիայի գույնի և դեկորատիվ-հարթային կառուցմանը, նկարի տարածության ռիթմիկ կազմակերպմանը։ Նկարչի ստեղծած ստեղծագործությունների թվում են ՝«Սամարղանդ»[2], «Սամարքանդ։ Թեյարան»[3], «Հին Թբիլիսի»[4], «Հին Տաշքենդ»[5] (բոլորը 1959), «Վիրիցա», «Վարելահող», «Առու»[6] (բոլորը 1965), «Օլեգ»[7] (1967), «Ընկերուհիներ», «Երեկոյան Վոլխով»[8] (երկուսն էլ 1968), «Ձիարշավ»[9] (1969), «Ջեմետե լողափ», «Սև ծովում»[10] (երկուսն էլ 1978), «Իրա»[11][12] (1980), «Երամակ» (1990), «Հաղթող»[13] (1992) և այլն։

Մահացել է 1999 թվականի հունիսի 7-ին Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի 65-րդ տարում։

Վ. Ա. Օտիևի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — С.167.
  2. Этюд в творчестве ленинградских художников. Выставка произведений. Каталог. СПб., 1994. С.6.
  3. Ленинградские художники. Живопись 1950—1980 годов. Каталог. СПб., 1994. С.4.
  4. Отиев В. А. Старый Тбилиси // 80 лет Санкт-Петербургскому Союзу художников. Юбилейная выставка. СПб., «Цветпринт», 2012. С.207.
  5. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.186, 192.
  6. Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. Л., Художник РСФСР, 1970. С.23.
  7. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. Л., Художник РСФСР, 1972. С.17.
  8. Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. Л., Художник РСФСР, 1971. С.13.
  9. Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. Л., Художник РСФСР, 1970. С.14.
  10. Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.12.
  11. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. Л., Художник РСФСР, 1983. С.19.
  12. Вьюнова И. Высшая ценность — человек // Художник. 1981, № 1. С.18-23.
  13. Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., ЦВЗ «Манеж», 1997. С.294.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Справочник членов Союза художников СССР. Т.2. М: Советский художник, 1979. С. 167.
  • Вьюнова И. Высшая ценность — человек // Художник. 1981, № 1. С.18-23.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С. 97. — 160 с.
  • L' Ecole de Leningrad. Auction Catalogue. — Paris: Drouot Richelieu, 27 Novembre 1989. — Р. 41.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. — Paris: Drouot Richelieu, 12 Mars 1990. — Р. 130—131.
  • Matthew C. Bown. Dictionary of 20th Century Russian and Soviet Painters 1900-1980s. — London: Izomar, 1998. ISBN 0-95-320610-6, ISBN 978-0953206100.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., ЦВЗ «Манеж», 1997. С.294.
  • Иванов, С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб: НП-Принт, 2007. С. 186, 192, 367, 395—397, 400, 404—406. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб: 2007. ISBN 978-5-903-67701-6.
  • Отиев, В. А. Старый Тбилиси // 80 лет Санкт-Петербургскому Союзу художников. Юбилейная выставка. СПб., «Цветпринт», 2012. С.207.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]