Վիկտոր Օշիմեն
Վիկտոր Օշիմեն անգլ.՝ Victor Osimhen | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 29, 1998[1][2] (27 տարեկան) | ||
| Ծննդավայր | Լագոս, Լագոս, Նիգերիա | ||
| Հասակ | 186 սանտիմետր[3] | ||
| Քաշ | 78 kg[4] | ||
| Դիրք | հարձակվող | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Պարգևներ
| |||
|
| |||
Վիկտոր Ջեյմս Օշիմեն (անգլ.՝ Victor James Osimhen,դեկտեմբերի 29, 1998[1][2], Լագոս, Լագոս, Նիգերիա) նիգերիացի ֆուտբոլիստ, Իտալական «Նապոլի» ակումբի և Նիգերիայի հավաքականի հարձակվող։ Վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայ» ակումբում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]

Օշիմենը կարիերան սկսել է հայրենիքում՝ «Ալտիմիտ Սթրայքերս» ակումբում։ 2015 թվականին պատանեկան աշխարհի առաջնությունից հետո ֆուտբոլիստով սկսել են հետաքրքրվել Միլանի «Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան»[6], իսկ լոնդոնյան «Արսենալը» և գերմանական «Վոլֆսբուրգը» հրավիրել են դիտման[7]։ Հունվարի վերջին Վիկտորը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ, մինչև 2017 թվականի հունվարը[8], 2017 թվականի մայիսի 13-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է Բունդեսլիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Պոլ-Ժորժ Նտեպային[9]։
2018 թվականի ամռանը Օշիմենը վարձակալությամբ տեղափոխվել է բելգիական «Շառլերուա»[10]։ Նույն թվականի սեպտեմբերի 1-ին «Մուսկրոն Պերուվելզի» դեմ խաղում նա նորամուտը նշել է Ժյուպիլե լիգայում[11]։ Սեպտեմբերի 22-ին «Վասլանդ Բեվերենի» դեմ խաղում Վիկտորը խփել է իր առաջին գոլը «Շարլերուայի» կազմում[12]։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո բելգիական ակումբը գնել է խաղացողի տրանսֆերը 3.5 միլիոն եվրոյով։ 2019 թվականի ամռանը խաղացողով հետաքրքրվում էր Մոսկվայի «Դինամոն»՝ հարձակվողի համար առաջարկելով 15 միլիոն եվրո։ Սակայն խաղացողը չէր ցանկանում տեղափոխվել Ռուսաստան[13]։
2019 թվականի օգոստոսին, տրանսֆերի գնումից մեկ ամիս անց, Օշիմենը 12 միլիոն եվրոյով տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ» ակումբին՝ կնքելով 5 տարվա պայմանագիր[14]։ Օգոստոսի 11-ին «Նանտի» դեմ խաղում նա նորամուտը նշել է Լիգա 1-ում[15]։ Նույն խաղում Վիկտորը «դուբլ» է կատարել՝ խփելով իր առաջին գոլերը «Լիլի» կազմում։ Չեմպիոնների լիգայի խաղերում անգլիական «Չելսիի» դեմ[16] և իսպանական «Վալենսիայի»[17] նա գոլ է խփել։
2020 թվականի հուլիսի 31-ին իտալական «Նապոլին» հայտարարել է Օշիմենի հետ պայմանագիր կնքելու մասին՝ ակումբի համար ռեկորդային 70 միլիոն եվրոյով՝ հնարավոր հավելավճարներով մինչև 10 միլիոն եվրո որպես բոնուսներ[18]։ Այդ բանից հետո Վիկտորը դարձել է պատմության մեջ ամենաթանկ աֆրիկացի ֆուտբոլիստը[19]։ Սեպտեմբերի 20-ին «Պարմայի» դեմ խաղում նա նորամուտը նշել է Իտալիայի A Սերիայում[20]։ Հոկտեմբերի 17-ին «Ատալանտայի» դեմ խաղում Վիկտորը խփել է իր առաջին գոլը «Նապոլիի» կազմում[21]: Գոլը տոնելիս նա ցույց տվեց մի մարզաշապիկ, որը կոչ էր անում վերջ տալ ոստիկանական դաժանությանը, որը տիրում էր իր հայրենի Նիգերիայում[22]։ 2021 թվականին Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Սպարտակի»[23][24], անգլիական «Լեսթերի»[25] և լեհական «Լեգիայի»[26] դեմ խաղերում ա խփել է 4 գոլ։ 2022 թվականի հոկտեմբերի 29-ին «Սասուոլոյի» դեմ խաղում Վիկտորը հեթ-տրիկ ձևակերպեց[27]։ 2022/2023 թվականների Չեմպիոնների լիգայի խաղարկության ամստերդամի «Այաքսի»[28], ֆրանկֆուրտի «Այնտրախտի»[29][30] և «Միլանի»[31] դեմ խաղերում Օշիմենը խփել է 5 գոլ։ 2023 թվականին Վիկտորը օգնեց ակումբին հաղթել ներքին առաջնությունը։ 2023 թվականի դեկտեմբերի 23-ին Օշիմենը երկարաձգել է պայմանագիրը Նապոլիի հետ[32]։
2024 թվականի սեպտեմբերի 3-ին թուրքական Սուպերլիգայի «Գալաթասարայ» ակումբը բանակցություններ է սկսել Օշիմենին 2024/25 մրցաշրջանի ավարտին վարձավճարով ձեռք բերելու շուրջ[33]։ Հաջորդ օրը «Գալաթասարայը» հայտարարել է Օշիմենի վարձակալության մասին[34][35]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի աշնանը Օշիմենը Նիգերիայի հավաքականի կազմում դարձավ Չիլիում կայացած պատանեկան աշխարհի առաջնության հաղթող։ Մրցաշարում նա խաղացել է ԱՄՆ-ի[36],Չիլիի[37], Խորվաթիայի[38], Ավստրալիայի[39], Բրազիլիայի[40], Մեքսիկայի[41] և Մալիի[42] հավաքականների դեմ խաղերում։ Մրցումների արդյունքներով՝ Վիկտորը, գոլ խփելով յոթ խաղերից յուրաքանչյուրում, խփել է տասը գոլ, այդ թվում՝ հեթ-տրիկ ավստրալացիների դարպասը, և դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն։
2017 թվականի հունիսի 1-ին Տոգոյի հավաքականի դեմ ընկերական խաղում Օշիմենը նորամուտը նշել է Նիգերիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ահմեդ Մուսային[43]։
2019 թվականին Վիկտորը ընդգրկվել է հավաքականի կազմում՝ մասնակցելու Եգիպտոսում անցկացվող Աֆրիկայի գավաթին։ Մրցաշարում նա խաղացել է Թունիսի հավաքականի դեմ խաղում[44]։ Նույն տարվա սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում Օշիմենը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[45]:
2020 թվականի նոյեմբերի 13-ին Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման խաղի ժամանակ Օսիմհենը պատգարակով դուրս եկավ խաղադաշտից վնասվածքի պատճառով, որից հետո նա բաց թողեց երկու ամիս հանդես գալուց[46]։ 2022 թվականի հունիսի 13-ին նա իր կարիերայի առաջին «պոկեռն» է ձևակերպել Սան-Տոմե և Պրինսիպիի հավաքականի դեմ արտագնա խաղում (10:0)[47]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նապոլի»
- Իտալիայի չեմպիոն։ 2022/23
«Գալաթասարայ»
- Թուրքիայի չեմպիոն: 2024/25
- Թուրքիայի գավաթակիր: 2024/25
Նիգերիայի հավաքական (մինչև 17 տարեկան)
- Պատանեկան աշխարհի առաջնության հաղթող: 2015
Նիգերիայի հավաքական
- Աֆրիկայի գավաթի արծաթե մեդալակիր: 2023
- Աֆրիկայի գավաթի բրոնզե մեդալակիր: 2019
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա A-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: 2022/23[48]
- Լավագույն ռմբարկուն պատանեկան աշխարհի առաջնության: 2015 (10 գոլ)
- Սերիա A-ի լավագույն երիտասարդ խաղացողը: 2021/22[49]
- Սերիա A-ի ամսվա լավագույն խաղացողը (2): մարտ 2022[50], հունվար 2023[51]
- Սերիա A-ի ամսվա լավագույն գոլի հեղինակը: հունվար 2023[52]
- Սերիա A-ի լավագույն ռմբարկուն: 2022/23[53]
- Թուրքիայի առաջնության լավագույն ռմբարկուն: 2024/25[54]
- Սերիա A-ի լավագույն հարձակվողը: 2022/23[55]
- ESM-ի կողմից մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի մասնակից: 2022/23[56]
- Աֆրիկացի տարվա խաղացողը: 2023[57]
- ԱԱԳ-ի կողմից մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի մասնակից (2): 2023[58], 2024[59]
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նիգերիա | ||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Տարի | Խաղեր | Գոլեր | ||||||
| 2017 | 2 | 0 | ||||||
| 2018 | 1 | 0 | ||||||
| 2019 | 7 | 4 | ||||||
| 2020 | 1 | 1 | ||||||
| 2021 | 8 | 5 | ||||||
| 2022 | 4 | 5 | ||||||
| 2023 | 5 | 5 | ||||||
| 2024 | 7 | 1 | ||||||
| Ընդհանուր | 35 | 21 | ||||||
Խաղերը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Օշիմենի խաղերը և գոլերը Նիգերիայի հավաքականի կազմում | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն |
| 1 | 1 հունիսի 2017 | 3:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 2 | 10 հունիսի 2017 | 1:0 | — | ԱԱԳ-2019-ի որակավորման խաղեր | |
| 3 | 20 նոյեմբերի 2018 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 4 | 8 հունիսի 2019 | 0:0 | — | Ընկերական հանդիպում | |
| 5 | 16 հունիսի 2019 | 0:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 6 | 17 հուլիսի 2019 | 1:0 | — | ԱԱԳ-2019-ի եզրափակիչ խաղեր | |
| 7 | 10 սեպտեմբերի 2019 | 2:2 | 1 | Ընկերական հանդիպում | |
| 8 | 13 հոկտեմբերի 2019 | 1:1 | — | Ընկերական հանդիպում | |
| 9 | 13 նոյեմբերի 2019 | 2:1 | 1 | ԱԱԳ-2021-ի որակավորման խաղեր | |
| 10 | 17 նոյեմբերի 2019 | 4:2 | 2 | ԱԱԳ-2021-ի որակավորման խաղեր | |
| 11 | 13 նոյեմբերի 2020 | 4:4 | 1 | ԱԱԳ-2021-ի որակավորման խաղեր | |
| 12 | 27 մարտի 2021 | 1:0 | — | ԱԱԳ-2021-ի որակավորման խաղեր | |
| 13 | 30 մարտի 2021 | 3:0 | 1 | ԱԱԳ-2021-ի որակավորման խաղեր | |
| 14 | 3 սեպտեմբերի 2021 | 2:0 | — | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 15 | 7 սեպտեմբերի 2021 | 2:1 | 1 | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 16 | 7 հոկտեմբերի 2021 | 0:1 | — | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 17 | 10 հոկտեմբերի 2021 | 2:0 | 1 | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 18 | 13 նոյեմբերի 2021 | 2:0 | 1 | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 19 | 16 նոյեմբերի 2021 | 1:1 | 1 | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 20 | 25 մարտի 2022 | 0:0 | — | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 21 | 29 մարտի 2022 | 1:1 | — | ԱԱ-2022-ի որակավորման խաղեր | |
| 22 | 9 հունիսի 2022 | 2:1 | — | ԱԱԳ-2023-ի որակավորման խաղեր | |
| 23 | 13 հունիսի 2022 | 10:0 | 4 | ԱԱԳ-2023-ի որակավորման խաղեր | |
| 24 | 24 մարտի 2023 | 0:1 | — | ԱԱԳ-2023-ի որակավորման խաղեր | |
| 25 | 27 մարտի 2023 | 1:0 | — | ԱԱԳ-2023-ի որակավորման խաղեր | |
| 26 | 18 հունիսի 2023 | 3:2 | 2 | ԱԱԳ-2023-ի որակավորման խաղեր | |
| 27 | 10 սեպտեմբերի 2023 | 6:0 | 3 | ԱԱԳ-2023-ի որակավորման խաղեր | |
| 28 | 13 հոկտեմբերի 2023 | 2:2 | — | Ընկերական խաղ | |
| 29 | 14 հունվարի 2024 | 1։ 1 | 1 | ԱԱԳ-2023-ի եզրափակիչ խաղեր | |
| 30 | 18 հունվարի 2024 | 1:0 | — | ԱԱԳ-2023-ի եզրափակիչ խաղեր | |
| 31 | 22 հունվարի 2024 | 1:0 | — | ԱԱԳ-2023-ի եզրափակիչ խաղեր | |
| 32 | 27 հունվարի 2024 | 2:0 | — | ԱԱԳ-2023-ի եզրափակիչ խաղեր | |
| 33 | 2 փետրվարի 2024 | 1:0 | — | ԱԱԳ-2023-ի եզրափակիչ խաղեր | |
| 34 | 7 փետրվարի 2024 | 1:1 (4:2 11մ.) | — | ԱԱԳ-2023-ի եզրափակիչ խաղեր | |
| 35 | 11 փետրվարի 2024 | 1:2 | — | ԱԱԳ-2023-ի եզրափակիչ խաղեր | |
Արդյունք: խաղաղացած խաղեր: 35 / խփված գոլեր: 21; հաղթանակ: 21, ոչ-ոքի: 8, պարտություն: 4.
Հեթ-տրիկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի փետրվարի 28-ի դրությամբ Վիկտոր Օշիմենը հեթ-տրիկ է ձևակերպել 4 անգամ։ 3 անգամ նա մեկ խաղում խփել է երեք գոլ, 1 անգամ՝ չորս։
| Վիկտոր Օշիմենի հեթ-տրիկների ցանկը | |||||
|---|---|---|---|---|---|
| № | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ[Ն 1] | Առաջնություն | |
| 1 | 28 հոկտեմբերի 2015 | 6:0 | ԱԱ-2015 (մինչև 17 տարեկան) | ||
| 2 | 13 հունիսի 2022 | 10:0 | ԱԱԳ-2023-ի որակավորում | ||
| 3 | 29 հոկտեմբերի 2022 | 4:0 | Սերիա А 2022/23 | ||
| 4 | 10 սեպտեմբերի 2023 | 6:0 | ԱԱԳ-2023-ի որակավորում | ||
| 5 | 28 փետրվարի 2024 | 6:1 | Սերիա А 2023/24 | ||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ https://www.transfermarkt.it/victor-osimhen/profil/spieler/401923
- ↑ https://www.calcio.com/profilo_giocatori/victor-osimhen/
- ↑ https://www.cafonline.com/news/osimhen-oshoala-named-african-men-s-and-women-s-player-of-the-year-at-the-caf-awards-2023/
- ↑ ««Интер» и дортмундская «Боруссия» интересуются форвардом сборной Нигерии (U-17) Осимхеном» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ ««Вольфсбург» и «Арсенал» пригласили на просмотр форварда сборной Нигерии (U-17) Осимхена» (ռուսերեն). sports.ru. 2015 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Лучший бомбардир ЧМ-2015 (U-17) Осимхен подписал контракт с Вольфсбургом» (ռուսերեն). sportarena.com. 2016 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Вольфсбург VS. Боруссия Менехенгладбах 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Craig, Anthony (2018 թ․ օգոստոսի 23). «Nigeria's Victor Osimhen moves for first-team football». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Шарлеруа VS. Мускрон-Перювельз 3:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Васланд-Беверен VS. Шарлеруа 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Нигериец не захотел переходить в «Динамо»». Soccer.ru. 2019 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Okeleji, Oluwashina (2019 թ․ օգոստոսի 1). «Victor Osimhen: Nigeria striker excited to join Lille's project». BBC Sport. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Лилль VS. Нант 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Лилль VS. Челси 1:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Валенсия VS. Лилль 4:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Welcome, Osimhen!». www.sscnapoli.it. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Napoli sign Nigeria forward Osimhen from Lille». ESPN.com (անգլերեն). 2020 թ․ հուլիսի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Парма VS. Наполи 0:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Наполи VS. Аталанта 4:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Napoli's Osimhen celebrates maiden Serie A goal with 'End Police Brutality' shirt | Goal.com». www.goal.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Наполи VS. Спартак Москва 2:3» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Спартак Москва VS. Наполи 2:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Лестер Сити VS. Наполи 2:2» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Наполи VS. Легия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Наполи VS. Сассуоло 4:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Наполи VS. Аякс Амстердам 4:2» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Айнтрахт Франкфурт-на-Майне VS. Наполи 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ փետրվարի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Наполи VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 3:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Наполи VS. Милан 1:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Осимхен продлил контракт с «Наполи» до 2026 года». matchtv (ռուսերեն). 2023 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «Victor Osimhen'in geçici transferi konusunda görüşmelere başlandı». galatasaray.org (թուրքերեն). Galatasaray SK. 2024 թ․ սեպտեմբերի 3.
- ↑ «Victor Osimhen Galatasaray'da!». Galatasaray SK. 2024 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Galatasaray'a hoş geldin Victor Osimhen!». Galatasaray SK. 2024 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Нигерия (до 17) VS. США (до 17) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Чили (до 17) VS. Нигерия (до 17) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Хорватия (до 17) VS. Нигерия (до 17) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Нигерия (до 17) VS. Австралия (до 17) 6:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Бразилия (до 17) VS. Нигерия (до 17) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Мексика (до 17) VS. Нигерия (до 17) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Мали (до 17) VS. Нигерия (до 17) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Нигерия VS. Того 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Тунис VS. Нигерия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Украина VS. Нигерия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Nigeria's Osimhen stretchered off in agony after suffering wrist injury against Sierra Leone | Goal.com». www.goal.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Nigeria secure record win in AFCON qualifying». ESPN.com (անգլերեն). 2022 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Gran Galà del Calcio: tutti i vincitori della serata LIVE». Sky Sport (իտալերեն). 2023 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «The MVP's of the Serie A 2021/2022». Serie A (անգլերեն). 2022 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Victor Osimhen EA Sports Player of the Month for March». Serie A (անգլերեն). 2022 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2025 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «The EA Sports Player of the Month». Serie A (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 10.
- ↑ «The Goal of the Month by Crypto.com». Serie A (անգլերեն). 2023 թ․ փետրվարի 2.
- ↑ «Чемпионат Италии (Серия А) 2022/23, статистика игроков (лучшие бомбардиры)». Чемпионат.
- ↑ «Статистика игроков, Бомбардиры — Чемпионат Турции по футболу (Суперлига) 2025». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «The MVP's of the Serie A 2022/2023». Serie A (անգլերեն). 2023 թ․ հունիսի 2.
- ↑ Evans, Jamie (2023 թ․ օգոստոսի 1). «ESM Team of the 2022-23 Season». World Soccer (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Abiodun Adewale (2023 թ․ դեկտեմբերի 12). «Osimhen breaks 24-year Nigeria jinx, claims CAF POTY award». PunchNG (անգլերեն).
- ↑ «Osimhen, Oshoala named African Men's and Women's Player of the Year at the CAF Awards 2023». www.cafonline.com (անգլերեն). 2023 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2025 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «RELIVE, CAF awards 2024: Lookman wins CAF Player of the year award, Salah in Africa's Best XI». Ahram Online (անգլերեն). 2024 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2025 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Результаты (голы) команд Осимхена указаны первыми.
<ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found.- Դեկտեմբերի 29 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լագոս քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 1996 ծնունդներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գալաթասարայի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նիգերիայում ծնվածներ
- Նիգերիացի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ