Վիկտոր Սմիռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Սմիռնով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 5, 1955(1955-07-05) (68 տարեկան)

Վիկտոր Սմիռնով (ռուս.՝ Ви́ктор Ю́рьевич Смирно́в, հուլիսի 5, 1955(1955-07-05)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1980 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Պատմական գիտությունների թեկնածու։

  • 1985 թվականից մինչև 1989 թվականը Եգիպտոսում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1992-1996 թվականներին Իսրայելում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 1998-ից մինչև 2004 թվականը Իսրայելում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2008 թվականի հունվարի 28-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը Բահրեյնում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի հուլիսի 12)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации от 29.12.2014 № 822 «О Смирнове В. Ю.»
  2. «Указ Президента Российской Федерации от 28.01.2010 № 100 «О назначении Смирнова В. Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Бахрейн»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 12.07.2010 № 888 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]