Վիկտոր Պինզարու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Պինզարու
Ծնվել էփետրվարի 11, 1992(1992-02-11) (32 տարեկան)
ԾննդավայրԴրոկիա, Մոլդովա[1]
Քաղաքացիություն Մոլդովա
Մասնագիտությունբիաթլոնիստ և դահուկորդ

Վիկտոր Պինզարու (ռումիներեն՝ Victor Pînzaru, փետրվարի 11, 1992(1992-02-11), Դրոկիա, Մոլդովա[1]), մոլդովացի դահուկորդ և բիաթլոնիստ, 2010 և 2014 թվականների Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից, որոնց ժամանակ եղել է Մոլդովայի Հանրապետության հավաքականի դրոշակիրը։

Դահուկորդի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գավաթի առաջնությունում Պինզարուն երբեք հանդես չի եկել, մի քանի անգամ մեկնարկել է Ալպիական գավաթում, սակայն նրանցից ոչ մեկում չի բարձրացել 56-րդ հորիզոնականից վերև և չի նվաճել գավաթային միավորներ։

2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում նա ազատ ոճի մրցավազքում զբաղեցրել է 77-րդ տեղը։

Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է աշխարհի երեք առաջնությունների, իսկ լավագույն արդյունքը Լիբերեցի 2009 թվականի աշխարհի առաջնությունում գրաված 84-րդ տեղն է։

Բիաթլոնիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի Վանկուվերի Օլիմպիական խաղերում նա ազատ ոճի մրցավազքում զբաղեցրել է 70-րդ և անհատական մրցավազքում 85-րդ տեղը։

Մասնակցել է աշխարհի չորս առաջնությունների, իսկ լավագույն արդյունքը՝ 87-րդ տեղն է անհատական մրցավազքի 2009 թվականի աշխարհի առաջնությունում։ Մեկնարկել է աշխարհի գավաթի մի շարք մրցաշարերի մրցավազքերում, սակայն նրանցից ոչ մեկում 70-րդ հորիզոնականից վերև չի բարձրացել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]