Jump to content

Վիկտոր Շնիրելման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Շնիրելման
ռուս.՝ Виктор Александрович Шнирельман
Ծնվել էմայիսի 18, 1949(1949-05-18)[1] (77 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան, հնագետ և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտպատմություն, Էթնոլոգիա, մարդաբանություն և քաղաքագիտություն
ԱնդամակցությունԵվրոպական ակադեմիա[2]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
 Victor Schnirelmann Վիքիպահեստում

Վիկտոր Ալեքսանդրի Շնիրելման (ռուս.՝ Виктор Александрович Шнирельман, մայիսի 18, 1949(1949-05-18)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսաստանցի հնագետ, ազգագրագետ և մարդաբան, ազգային-քաղաքական թեմատիկայի մի շարք հրատարակությունների հեղինակ, պատմական գիտությունների դոկտոր, ՌԳԱ ազգագրության և մարդաբանության ինստիտուտի գլխավոր գիտական աշխատակաից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնը։

1977 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտում (այժմ՝ ՌԳԱ ազգագրության և մարդաբանության ինստիտուտ) պաշտպանել է անասնապահության ծագման թեմայով ատենախոսություն։

1972 թվականից աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ազգագրության ինստիտուտում (այժմ՝ ՌԳԱ ազգագրության և մարդաբանության ինստիտուտ

1990 թվականին ՌԳԱ ազգագրության և մարդաբանության ինստիտուտում պաշտպանել է «Արտադրող տնտեսության ծագումը» դոկտորական ատենախոսությունը։

1990-ականներից դասավանում է նաև մի քանի բուհերում, այդ թվում Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։ 1993-1996 թթ. մասնակցել է միջազգային գիտական տարբեր կենտրոնների աշխատանքներին։

Հրապարակել է ավելի քան 300 աշխատություն, այդ թվում ավելի քան 20 մենագրություն հնագիտության (այդ թվում լեզվահնագիտության), նախնադարյան հասարակության պատմության, սոցիոմշակութային մարդաբանության, ժամանակակից ազգաքաղաքականության թեմատիկայով։ Վերջերս ուշադրություն է դարձրել Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների ազգայնական գաղափարախոսությունների «պատմության կերպարների պատմության», էթնիկականության և հասարակական հիշողության, ազգայնականության գաղափարախոսության և միջէթնիկ հակամարտությունների հետազոտությամբ։ Դրան էր նվիրված 2012 թվականին Մոսկվայում տեղի ունեցած Վիքիկոնֆերանսներից մեկի զեկուցումը՝ «Պատմության հիշողության որոգայթները. էթնոազգայնականությունը և անցյալի խնդիրները»։

Պարգևատրված է Նիկոլայ Վավիլովի անվան մեդալով հողագործության ծագման օջախների ուսմունքի զարգացման մեջ իր ներդրման համար։

Ադրբեջանական պատմագիտության քննադատությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Շնիրելմանն իր «Աղվանական առասպելը» ("Албанский миф") հոդվածում հանգամանորեն անդրադառնում է ադրբեջանական պատմագիտության այն զեղծարարություններին, որոնք ուղղված են տարածաշրջանից հայկական պատմությունը ջնջելուն կամ աղվանացնելուն՝ նշելով, որ.

«Ժամանակակից Ադրբեջանի տարածքում նախկին հայկական ներկայության հետքերը միայն տհաճ զգացողություններ են առաջացնում, և նրանք (Ադրբեջանի իշխանությունները - խմբ.) ցանկանում են ազատվել դրանցից։ Եվ հենց այստեղ էլ քաղաքական գործիչներին օգնության են հասնում պատմաբանները, հնագետները, ազգագրագետները և լեզվաբանները, որոնք ողջ ուժով ձգտում են, նախ՝ ադրբեջանցիներին արմատավորել Ադրբեջանի տարածքում, և երկրորդ՝ վերջինս մաքրել իր հայկական ժառանգությունից»։[3]

Մասնավորպես անդրադառնալով Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Զիյա Բունիյաթովի աշխատություններին, Վիկտոր Շնիրելմանը գրում է.

«Հին և միջնադարյան Անդրկովկասում հայերի ներկայությունը և նրանց դերը նվազեցնելու մեկ այլ միջոց է անտիկ և միջնադարյան աղբյուրների վերահրատարակումը՝ կրճատումներով, «Հայկական պետություն» եզրն «Աղվանական պետություն» եզրով փոխարինելով կամ բնօրինակ տեքստերի այլ աղավաղումներով: 1960-1990-ական թթ. Բաքվում վերահրատարակվել են բազմաթիվ նմանատիպ սկզբնաղբյուրներ, ինչով ակտիվորեն զբաղվել է ակադեմիկոս Զ. Մ. Բունիյաթովը: Վերջին տարիներին, Ադրբեջանի պատմության մեջ էթնիկ գործընթացները և դրանց դերը նկարագրելիս, ադրբեջանցի հեղինակները երբեմն լիովին խուսափում են քննարկել այնտեղ ադրբեջաներեն լեզվի և ադրբեջանցիների առաջացման հարցը՝ այդպիսով ընթերցողին ակնարկելով, որ դրանք այնտեղ գոյություն են ունեցել անհիշելի ժամանակներից»:[3]

Հիմնական աշխատությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Хазарский миф։ идеология политического радикализма в России и ее истоки. — М.։ Иерусалим: Мосты культуры, Гешарим, 2012. 312 с.
  • Происхождение скотоводства։ культурно-историческая проблема. Изд. 2-е доп. — М.։ Книжный дом Либроком, 2012. 338 с.
  • Возникновение производящего хозяйства (очаги древнейшего земледелия). Изд. 2-е доп. — М.։ Книжный дом ЛИБРОКОМ, 2012. 448 с.
  • Русское родноверие։ неоязычество и национализм в современной России. — М.։ ББИ, 2012. XIV+302 с.
  • «Порог толерантности»։ Идеология и практика нового расизма. — М.։ НЛО, 2011. Том 1. 552 с., Том 2. 856 с.
  • Лица ненависти (антисемиты и расисты на марше). Второе издание, исправленное и дополненное. — М.։ Московское Бюро по Правам Человека, Academia, 2010. — 336 с.
  • Многоликая Клио։ бои за историю на постсоветском пространстве. — В. А. Шнирельман, Ж. Б. Абылхожин, С. Н. Абашин, М. Золян, Т. Закарян, Н. Чиковани, К. Какителашвили. Берлин: Ин-т им. Георга Эккерта, 2010. 142 с.
  • «Чистильщики московских улиц»։ скинхеды, СМИ и общественное мнение. Второе издание, исправленное и дополненное. — М.։ Academia. 2010. 172 с.
  • «Чистильщики московских улиц»: скинхеды, СМИ и общественное мнение. — М.։ Academia, 2007. 116 с.
  • Национализм в мировой истории / под ред. В. А. Тишкова и В. А. Шнирельмана. — М.։ Наука, 2007. 604 с.
  • Быть аланами. Интеллектуалы и политика на Северном Кавказе в XX веке / Ред. серии И. Калинин. — Институт этнологии и антропологии имени Н. Н. Миклухо-Маклая РАН. — М.: «Новое литературное обозрение», 2006. — 696 с. 1500 экз. ISBN 5-86793-406-3
  • Очерки современного расизма. — Петрозаводск։ Скандинавия, 2006. 64 с.
  • Лица ненависти (антисемиты и расисты на марше). — М. Academia, 2005. 360 с.
  • Интеллектуальные лабиринты. Очерки идеологий в современной России. — М.։ Academia, 2004. 480 с.
  • Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье — М., 2003, 245 с.
  • The Myth of the Khazars and Intellectual Antisemitism in Russia, 1970s - 1990s. Jerusalem։ The Vidal Sassoon *International Center for the Study of Antisemitism, Hebrew University of Jerusalem, 2002. 200 pp.
  • Неоязычество на просторах Евразии / под ред. В. А. Шнирельмана. — М.։ Библейско-богословский институт, 2001. 177 с.
  • The Value of the Past. Myths, Identity and Politics in Transcaucasia. Osaka։ National Museum of Ethnology (Senri Ethnological Studies, № 57), 2001. 465 pp.
  • Who gets the past? Competition for ancestors among non-Russian intellectuals in Russia. Washington D. C., Baltimore & London։ Woodrow Wilson Center Press and Johns Hopkins University Press, 1996. 98 pp.
  • Война и мир в ранней истории человечества. В 2 тт. (Том 1. Том 2) — М.։ Институт этнологии и антропологии РАН, 1994 (совместно с А. И. Першицем и Ю. И. Семеновым).
  • Возникновение производящего хозяйства. — М.։ Наука, 1989. 448 с.
  • Отдельные главы в кн.։ История первобытного общества. Т. 1-3. — М.։ Наука, 1983-1988.
  • Происхождение скотоводства. — М.։ Наука, 1980. 333 с.

Որպես պատասխանատու խմբագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Национализм в мировой истории. М.։ Наука, 2007. 604 с. (совместно с В. А. Тишковым)
  • Фальсификация исторических источников и конструирование этнократических мифов. М.։ ИА РАН, 2011. 382 с. (совместно с А. Е. Петровым)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Шнирельман Виктор Александрович — ИЭА РАН (ռուս.)
  2. https://www.ae-info.org/ae/User/Shnirelman_Victor
  3. 1 2 Шнирельман, Виктор (2003). «Албанский миф». из монографии «Войны памяти. Мифы, идентичность и политика в Закавказье». Москва.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրատարակություններ
Քննադատություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Շնիրելման» հոդվածին։