Վիկտոր Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիկտոր Մուրադյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1913(1913-09-18)[1]
Կարմրակուճ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 2, 2003(2003-02-02) (89 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վիկտոր Ասլանի Մուրադյան (սեպտեմբերի 18, 1913(1913-09-18)[1], Կարմրակուճ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 2, 2003(2003-02-02), Երևան, Հայաստան), խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1969 թվական)։ Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի պատվավոր քաղաքացի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Մուրադյանը ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 18-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուողում։ Ավարտել է Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մասնակցել է «Հայրենական մեծ պատերազմին», եղել գնդի կոմիսար, դիվիզիայի քաղաքային բաժնի պետ։ 1968 թվականից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ավագ գիտաշխատող է։ Աշխատությունները վերաբերում են ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին և ետպատերազմյան շրջանին։ Մի շարք կոլեկտիվ աշխատությունների համահեղինակ է։ «Սովետական Հայաստանը հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945 թվականներ)» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն կազմող խմբի ղեկավար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 96.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 96