Jump to content

Վիկտոր Կուրնատովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Կուրնատովսկի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 28 (հուլիսի 10), 1868 կամ հունիսի 16, 1868(1868-06-16)[1]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1912[1] (44 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունհեղափոխական և ճարտարագետ
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն

Վիկտոր Կոնստանտինի Կուրնատովսկի (ռուս.՝ Виктор Константинович Курнатовский, (հունիսի 28 (հուլիսի 10), 1868 կամ հունիսի 16, 1868(1868-06-16)[1], Ռիգա, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1912[1], Փարիզ, Ֆրանսիա[2]), ռուս բոլշևիկ հեղափոխական։

Հեղափոխական կարիերան սկսել է «Նարոդնայա վոլնա» կուսակցության շարքերում։ 1888 թվականին հեռանալով նարոդնիկներից՝ ղեկավարել է մարքսիստական խմբակ։ 1892 թվականին տարագրվել է։ Արտասահմանում մասնակցել է «Աշխատանքի ազատագրություն» խմբի աշխատանքներին։ 1897 թվականին, Ռուսաստան վերադառնալիս, ձերբակալվել և աքսորվել է, 1898 թվականին, Մինուսինսկում հանդիպել է Վլադիմիր Լենինին և Նադեժդա Կրուպսկայային, ստորագրել նրա գրած «Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատների բողոքը» (18991900 թվականի աշնանից կուսակցական աշխատանք է կատարել Թբիլիսիում։ 1901 թվականին կրկին աքսորվել է։ 1905 թվականին փախել է Չիտա, ղեկավարել Չիտայի բանվորների զինված ապստամբությունը, որի պարտությունից հետո դատապարտվել է ցմահ տաժանակրության։ 1906 թվականին փախել է Ճապոնիա, ապա անցել Ավստրալիա։

1910 թվականին ծանր հիվանդ Կուրնատովսկին տեղափոխվել է Փարիզ, ուր և մահացել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Курнатовский Виктор Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 31