Վիկտոր Կուդրյավցև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիկտոր Կուդրյավցև
Rsz kudriavtsev ec 2004.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Բնօրինակ անուն`ռուս.՝ Виктор Николаевич Кудрявцев
Մասնագիտացում`գեղասահորդ և figure skating coach
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 24, 1937(1937-10-24) (81 տարեկան)
Ծննդավայր`Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կուդրյավցև Վիկտոր Նիկոլաևիչ (ռուս.՝ Виктор Николаевич Кудрявцев, հոկտեմբերի 24, 1937(1937-10-24), Տուլա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահքի ռուս մարզիչ, Մոսկվայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահության անդամ, գեղասահքի Ռուսաստանի Դաշնության մարզչական խորհրդի անդամ[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կուդրյավցևը ծնվել է Տուլայում, որտեղ էլ սկզբում զբաղվել է Պիոներների պալատի խորեոգրաֆիկ ստուդիայում: Երբ Վիկտորը 14 տարեկան էր, նրան առաջարկեցին ընդունվել Մեծ թատրոնին կից խորեոգրաֆիկ ուսումնարան: Ուսումնարան նա ընդունվեց, սակայն ուսումնարանը դեռ չուներ իր ուսանողական հանրակացարանը, իսկ նրա մոսկվայաբնակ հարազատները չկարողացան նրան օթևան տրամադրել, այդ իսկ պատճառով էլ Վիկտորը վերադարձավ հայրենի Տուլա: Շուտով Պիոներների պալատում բացվեց գեղասահքի մի խումբ, և 16-ամյա Վիկտորը սկսեց սահել չմուշկներով: Մի քանի տարի անց նա արդեն երկրի պատանեկան առաջնությանը երրորդն էր և պատրաստվում էր 1956 թվականի Ձմեռային խաղերին որպես ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է պետական կենտրոնական Լենինի շքանշանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ, որը 1960 թվականին ավարտելուց հետո անցնում է մարզչական աշխատանքի:

Դառնալով մարզիչ՝ Վ. Ն. Կուդրյավցևը մարզել է մի շարք հայտնի գեղասահորդներ: Առաջին մարզչական հաջողությունը 1975 թվականին էր, երբ նրա սան Սերգեյ Վոլկովը տղամարդկանց մենասահքի ծրագրում դարձավ առաջին սովետական Աշխարհի չեմպիոնը: Ընդհանուր առմամբ նրա սաները նվաճել են 108 մեդալ երկրի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում:

Վ. Ն. Կուդրյավցևի հիմնական մասնագիտացումը կանանց և տղամարդկանց մենասահքն է, սակայն կա նաև աշխատանքի փորձ սպորտային զույգերի հետ: Նրա սաներ Լյուդմիլա Սմիռնովա/Անդրեյ Սուրայկինը Սապպորոյում կայացած օլիմպիադայում զբաղեցրել են երկրորդ տեղը՝ պարտվելով Իրինա Ռոդնինա/Ալեքսեյ Ուլանով զույգին միայն մեկ դատավորական ձայնով[2]:

Ներկայումս աշխատում է «ՄՈՍԿՎԻՉ» օլիմպիական ռեզերվի սպորտդպրոցում որպես մարզիչ[3]:

Աշխատանք արտասահմանյան սպորտսմենների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ ժամանակում Վիկտորն աշխատել է ուժեղ ֆիլիպինցի մենասահորդ Մայքլ Քրիսթին Մարտինեսի հետ, հենց նրա ղեկավարությամբ էլ ֆիլիպպինցի մենասահորդը 2014 թվականի փետրվարին Սոչիում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ հանդես եկավ:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Մարինա Տիտովայի նախկին սանի հետ, ով իր մարզական կարիերայի ավարտից հետո, ինչպես և ամուսինը, զբաղվում է մարզչական գործունեությամբ:

Մրցանակներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառքի շքանշան (17.04.1998)- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած հաջողությունների, Դինամո» համառուսաստանյան սպորտային և մարզական հասարակական կազմակերպությունում երկար տարիներ արդյունավետ աշխատանքի համար[4]
  • Շքանշան «Աշխատանքային քաջության համար» (03.03.1972)
  • Ռուսաստանի վաստակավոր մարզիչ
  • ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ
  • ԽՍՀՄ սպորտի վարպետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]