Վիկտոր Կամպուզանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիկտոր Կամպուզանո
իսպ.՝ Víctor Campuzano Bonilla,
Víctor Campuzano 2019.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Վիկտոր Կամպուզանո Բոնիլա
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1997(1997-05-31)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Հասակ 176 սմ
Քաշ 69 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Էսպանյոլ
Համար 31
Պատանեկան կարիերա
2008-2011 Իսպանիա Գավա
2011-2016 Իսպանիա Էսպանյոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016-2018 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 47 (8)
2018-ներկա Իսպանիա Էսպանյոլ B 33 (16)
2019-ներկա Իսպանիա Էսպանյոլ 13 (0)
Ազգային հավաքական
2015 Իսպանիա Իսպանիա Մ19 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17, 2020:

Վիկտոր Կամպուզանո Բոլինա (իսպ.՝ Víctor Campuzano Bonilla, մայիսի 31, 1997, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս «Էսպանյոլ» ֆուտբոլային ակումբի կազմում։ Հանդես է եկել Իսպանիայի Մ19 հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամպուզանոն միացել է «Էսպանյոլի» երիտասարդական թիմին 2011 թվականին։ ՄԻնչ այդ հանդես է եկել «Գավա» ֆուտբոլային ակումբի կազմում[2]։ 2016 թվականի մայիսի 17-ին նա կնքել է 3 տարվա պայմանագիր «Ռեալ Մադրիդի» հետ և սկսել հանդես գալ «Ռեալ Մադրիդ B»-ի կազմում[3]։

Կամպուզանոն իր նորամուտի հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 2016 թվականի հոկտեմբերի 8-ին՝ մասնակցելով «Տոլեդոյի» դեմ հանդիպմանը[4]։ Նա փոխարինել է Ֆրանցիսկո Տենային, իսկ հանդիպումն ավարտվել 0-1 հաշվով՝ մադրիդյան թիմի պարտությամբ։ Իր առաջին գոլը նա խփել է նույն թվականի դեկտեմբերի 11-ին՝ «Մենսախերոյի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով[5]։

2018 թվականի հուլիսի 13-ին ֆուտբոլիստը վերադարձել է «Էսպանյոլ» և թիմի հետ կնքել է 1 տարվա պայմանագիր[6]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է օգոստոսի 15-ին ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի շրջանակներում կայացած «Լյուցերն ՖԱ»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[7]։

Լա Լիգայի շրջանակներում նա իր նորամուտը նշել է 2019 թվականի օգոստոսի 18-ին «Սևիլիայի» դեմ խաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.realsporting.com/noticia/campuzano-refuerza-el-ataque-rojiblanco
  2. «[ENTREVISTA] Campuzano: “Sabemos la importancia que le da el aficionado a un derbi”» [[INTERVIEW] Campuzano: "We know the importance that the supporter gives to a derby"] (իսպաներեն)։ Jornada Previa։ հոկտեմբերի 25, 2018։ Վերցված է հունվարի 27, 2019 
  3. «El Madrid se lleva al crack del Juvenil del Espanyol» [Madrid take the prospect of the Juvenil of Espanyol] (իսպաներեն)։ Mundo Deportivo։ մայիսի 17, 2016։ Վերցված է հունվարի 27, 2019 
  4. «1–0: Castilla lose by the slimmest of margins in Toledo»։ Real Madrid։ հոկտեմբերի 8, 2016։ Վերցված է հունվարի 27, 2019 
  5. «2–2: Nikos rescues a point for Castilla in La Palma»։ Real Madrid։ դեկտեմբերի 11, 2016։ Վերցված է հունվարի 27, 2019 
  6. «Campuzano y Sarmiento, nuevos fichajes del Espanyol B» [Campuzano and Sarmiento, new signings of Espanyol B] (իսպաներեն)։ RCD Espanyol։ հուլիսի 13, 2018։ Վերցված է հունվարի 27, 2019 
  7. «Víctor Campuzano bigolea en su debut oficial» [Víctor Campuzano scores twice in his official debut] (իսպաներեն)։ Mundo Deportivo։ օգոստոսի 15, 2019։ Վերցված է օգոստոսի 16, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]