Վիկտոր Լինա
| Վիկտոր Լինա | |
|---|---|
| հունիսի 19, 1968 (57 տարեկան) կամ հուլիսի 19, 1968 (57 տարեկան) - | |
| Ծննդավայր | Պեչորի, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Զորատեսակ | Խորհրդային նավատորմ |
| Կոչում | ադմիրալ |
| Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում |
| Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա, ջրացատկի բարձրագույն ռազմածովային դպրոց և Ն. Գ. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիա |
| Պարգևներ | |
Վիկտոր Նիկոլաևիչ Լինա (ռուս.՝ Виктор Николаевич Лиина. հունիսի 19, 1968 կամ հուլիսի 19, 1968, Պեչորի, Պսկովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Ռուսաստանի ռազմածովային նավատորմի բարձրաստիճան սպա։ Ծովակալ: 2023 թվականից ծառայում է որպես Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար։ 2021-ից 2023 թվականներին եղել է Բալթյան նավատորմի հրամանատարը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինան ծնվել է 1968 թվականի հունիսի 19-ին Խորհրդային Միությունում՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Պսկովի մարզի Պեչորի քաղաքում[1]: Ազգային պատկանելության տեսակետից նշվում է, որ սեթոսի արմատներ ունի[2]: Սովորել է Լենինգրադում՝ ստորջրյա նավարկության ռազմածովային բարձրագույն ուսումնարանում, որն ավարտել է 1990 թվականին և նշանակվել ծառայելու Հյուսիսային նավատորմի սուզանավերում: Սկսելով որպես հածանավային սուզանավերի էլեկտրոնային նավիգացիոն բաժնի ինժեներ՝ նա բարձրացել է կարիերայի աստիճաններով և համեմատաբար կարճ ժամանակամիջոցում հասել ատոմային սուզանավի հրամանատարի պաշտոնին[3]: 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության ռազմածովային նավատորմի հատուկ սպայական բարձրագույն դասընթացները / Высшие специальные офицерские классы ВМФ[4]: 1999-2004 թվականներին եղել է Հյուսիսային նավատորմի 11-րդ սուզանավային դիվիզիայի ատոմային-հրթիռային սուզանավերի 74-րդ ստորաբաժանման «Սեգեժա» անձնակազմի հրամանատարը[5]:
2006 թվականին ավարտել է Ն. Կուզնեցովի անվան ռազմածովային ակադեմիան և հաջորդաբար նշանակվել սուզանավային դիվիզիայի հրամանատարի տեղակալ ու շտաբի պետ, ապա՝ այդ դիվիզիայի հրամանատար, Հյուսիսային նավատորմի ստորջրյա տորմիղի հրամանատարի տեղակալ, 2010-ից 2012 թվականներին՝ Սպիտակ ծովի ռազմածովային բազայի / Беломорская военно-морская база հրամանատար[4]։ 2012 թվականի օգոստոսի 9-ին Լինային շնորհվել է դերծովակալի կոչում[6], որին 2012 թվականի դեկտեմբերին հաջորդել է հյուսիսարևելյան խմբի զորքերի և ուժերի հրամանատարի պաշտոնը[7]:
2014 թվականին Լինան ընդունվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիա, որն ավարտել է 2016 թվականին և այդ տարվա մայիսին նշանակվել Սևծովյան նավատորմի հրամանատարի առաջին տեղակալ[8]: 2018 թվականի դեկտեմբերի 12-ին Լինան ստացել է փոխծովակալի կոչում և հաջորդ տարվա օգոստոսի 1-ից ստանձնել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը[9]: Այդ պաշտոնում 2020 թվականի հուլիսին նա ղեկավարել է գլխավոր շտաբի վերահսկողական խումբը Սևծովյան նավատորմում ստուգումներ անցկացնելիս, որոնց անմիջականորեն հաջորդել են ռազմավարական հրամանատարաշտաբային «Կովկաս 2020» զորավարժությունները[10]: 2020 թվականի մայիսի 18-ին նա դիպլոմներ է հանձնել Խորհրդային Միության մարշալ Ս. Տիմոշենկոյի անվան ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիայի շրջանավարտներին։
2021 թվականի հոկտեմբերի 5-ին Լինան նշանակվել է Բալթյան նավատորմի հրամանատար[3][11][12][13]: 2022 թվականի դեկտեմբերի 7-ին նա ծովակալի կոչում է ստացել:
2023 թվականի ապրիլի 22-ին նշանակվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար՝ այդ պաշտոնում փոխարինելով ծովակալ Սերգեյ Ավագյանցին[14]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերայի ընթացքում Վիկտոր Լինան ստացել է հետևյալ շքանշաններն ու մեդալները[3][8].
- Նախիմովի շքանշան[15]
- «Մարտական վաստակի համար» շքանշան (21.02.2003)[16]
- «Ծովային արժանիքների համար» / «За морские заслуги»]][15]
- Ժուկովի մեդալ[15]
- «1941—1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 50 տարի» հոբելյանական մեդալ / Юбилейная медаль «50 лет Победы в Великой Отечественной войне гг.»[15]
- «Ռուսական նավատորմի 300 տարին» հոբելյանական մեդալ / «300 лет Российскому флоту»]][15]
- Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գերատեսչական պարգևներ
Պատժամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականի հոկտեմբերի 19-ին, Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնի վրա, Վիկտոր Լինան ներառվել է պատժամիջոցների ենթակա անձանց ուկրաինական ցանկում՝ որպես պաշտոնատար անձ, ով պատասխանատու է ռուսական ռազմական ագրեսիայի, Ուկրաինայի կայունությունը խախտելու, ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնալիքներ ստեղծելու համար[17][18]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Лиина Виктор Николаевич». mil.ru (Russian). Ministry of Defence of the Russian Federation. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Seto juurtega Vene admiral sai Vaikse ookeani laevastiku juhiks». 2023 թ․ ապրիլի 21.
- ↑ 3,0 3,1 3,2 «Лиина Виктор Николаевич». mil.ru (Russian). Ministry of Defence of the Russian Federation. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Лиина Виктор Николаевич". - ↑ 4,0 4,1 «Командующий Северным флотом представил личному составу Беломорской военно-морской базы нового командира». flot.com (Russian). 2010 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Korablyov, Gennady. «Юбилей экипажа АПЛ 11-й дивизии КСФ». submariners.ru (Russian). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Указ Президента Российской Федерации от 09.08.2012 г. № 1141» (ռուսերեն). Kremlin.ru. 2012 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Экс-командир Беломорской ВМБ назначен начальником штаба Черноморского флота». korabel.ru (Russian). 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 8,0 8,1 «Экс-командир Беломорской ВМБ назначен начальником штаба Черноморского флота». korabel.ru (Russian). 2016 թ․ մայիսի 18. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Экс-командир Беломорской ВМБ назначен начальником штаба Черноморского флота". - ↑ «Указ Президента Российской Федерации от 12.12.2018 г. № 709» (ռուսերեն). Kremlin.ru. 2018 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «РОССИЙСКИЕ УЧЕНИЯ «КАВКАЗ-2020»: АНАЛИЗ ПОДГОТОВКИ, ЗАДАЧ И ЦЕЛЕЙ». opk.com.ua (Russian). 2020 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Замминистра обороны Картаполова уволили с военной службы» (Russian). RIA Novosti. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gavrilenko, Andrei (2021 թ․ հոկտեմբերի 11). «У Балтийского флота – новый командующий» (Russian). Krasnaya Zvezda. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «MIL-OSI Russia: The ceremony of presenting the standard to the new Commander of the Baltic Fleet took place in Kaliningrad». global.foreignaffairs.co.nz. 2021 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Russia names new commanders for Baltic and Pacific fleets». www.aljazeera.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ Официальный отдел. Из указов Президента Российской Федерации. // Морской сборник. — 2003. — № 6. — С.3.
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАИНЫ №726/2022 О решении Совета национальной безопасности и обороны Украины от 19 октября 2022 года "О применении и внесении изменений в персональные специальные экономические и другие ограничительные меры (санкции)"». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «ЛИИНА Виктор Николаевич - биография, досье, активы | Война и санкции». sanctions.nazk.gov.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 26-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Լինա» հոդվածին։ |
|